Показаны сообщения с ярлыком ՀՀ ԱԺ Ընտրություններ 2017. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀՀ ԱԺ Ընտրություններ 2017. Показать все сообщения

вторник

Պատասխանատվության միջոցները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած դրույթները խախտելու դեպքում

Հուշաթերթ N4
     Շարունակում ենք ներկայացննել հուշաթերթեր, որոնցում ընդգրկված են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են սահմանում ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:

·       Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 400.000-600.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.1 հոդված):

·        Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը առաջացնում են տուգանքի նշանակում` 100.000-200.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.8 հոդված):

·        Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, առաջացնում է տուգանքի նշանակում 1.000.000-2.000.000 ՀՀ դրամի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 2.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.10 հոդված):

·        Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.11 հոդված):


·       Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000-300.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.13 հոդված):

Հուշաթերթը պատրաստվել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի   Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից:

среда

Քո քվեն կարևոր է

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում այլևս չեն լինելու նախագահական ընտրություններ, պետության ամենակարևոր ընտրությունները այլևս Ազգային ժողովի ընտրություններն են:
Անիմացիոն տեսանյութում հիմնավորվում է, որ բոլոր ընտրողների քվեն կարևոր է և ազդում է պետության ապագայի վրա: Իսկ պետության ապագան ձեր երեխաների, ծնողների ու ընկերների ապագան է, սահմանին կանգնած զինվորի ապագան է:

Նյութ ամբողջությամբ վերցված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կայքից:

Հաճախ տրվող հարցեր ընտրությունների մասին

1.Արդյո՞ք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել:
Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները, զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճjուղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝  ոչ:
2.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն համայնքում, ուր հաշվառված է:
Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա կարող  է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանության անձնագրային բաժին: Դիմումը պետք է ներկայացնել կամ հաշվառման վայրի, կամ էլ քվեարկության օրը գտնվելու վայրի անձնագրային բաժին:
3.Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:
Ընտրությունները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քվեարկում են կուսակցություններին ու դաշինքներին: Դրանից հետո ընտրողը կարող է իր տարածքում իր ընտրած կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ձայն տալ: Առավել ձայներ հավաքած տարածքային թեկնածուները ընդամենը առավել անցողիկ հորիզոնական կգրավեն իրենց կուսակցության ցուցակում:
Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև տեղերի բաշխման վրա ռեյտինգային ընտրությունը չի ազդում, դրա վրա ազդում են միմիայն այն, թե որ կուսակցությունը կամ դաշինքը քանի քվե է ստացել:
4.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել մի կուսակցության, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:
Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն կուսակցության կամ դաշինքի համար մեկական: Քվեախցիկում ընտրողը այդ 9 քվեաթերթիկներից ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քվեաթեթրիկները գցելով հատուկ արկղի մեջ: Այնուհետև, ընտրողը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի հետևում ընտրում է այդ կուսակցության կամ դաշինքի տվյալ տարածքի թեկնածուներից մեկին:
5.Այսինքն, եթե քաղաքացին տվյալ կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ընտրի, ապա մեխանիկորեն քվեարկու՞մ է այդ կուսակցությանը:
Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որևէ մեկին քվեարկելու համար ընտրողը արդեն վերցնում է այդ քաղաքական ուժի քվեաթերթիկը և մեխանիկորեն քվեարկում այդ կուսակցությանը կամ դաշինքին:
6.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել որևէ քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրությունից:
Այո: Ամեն դեպքում քվեն կգնա քաղաքացու կողմից ծրարի մեջ դրված քվեաթերթիկի կուսակցությանը կամ դաշինքին:
7.Տարածքային ցուցակի թեկնածուն եթե հաղթել է, ապա դառնում է պատգամավո՞ր:
Պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այդ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի հավաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն հավաքել, բայց իր կուսկցությունը անգամ չհաղթահարի անցողիկ շեմը և չհայտնվի ԱԺ-ում, այնինչ նույն տարածքում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով ավելի քիչ ձայն է հավաքել, կարող է դառնալ պատգամավոր:
Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ թեկնածուի առաջադրած կուսկցությունը քանի ձայն կստանա, ինչպես նաև այն, թե նույն կուսակցության մյուս ռեյտինգային թեկնածուների համեմատ տվյալ թեկնածուն քանի քվե կստանա:
8.Ամեն ինչ բարդ է: Ինչպե՞ս կողմնորոշվել:
Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թե 9 քաղաքական ուժերից ո՞ր մեկին է սատարում, ապա հասկանում, թե իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մեկին կցանկանա ապահովել ցուցակում առավել անցողիկ հորիզոնական:
9.Քանի՞ պատգամավոր է լինելու գալիք խորհրդարանում:
Այ սա միարժեք չէ: Առնվազն 101: Բայց կախված քվեարկության ելքից այդ թիվը կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դեպքերում նախատեսված է կուսակցություններին ու դաշիքններին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամեն դեպքում հստակ է, որ հաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թվի 54-ից 67 տոկոսը:
10.Ի՞նչ անի ընտրողը, ում քվեարկությունը փորձում են վերահսկել: Հնարավո՞ր է անվեհարհսկելի կերպով քվեարկել:
Այո: Այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք հատուկ տեսանյութ, որը հեռարձակվում է նաև հեռուստատեսություններով ու ռադիոյով:
11.Ի՞նչ է փոխվել ընտրակեղծիքների ռիսկերի առումով:
Տեղամասում ընտրակեղծարարությունը էականորեն դժվարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ շատ դժվար է քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն:
Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:
12.Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանվա՞ծ է:
Այո: Բացի բազմաթիվ ազնիվ վստահված անձանցից ու լրագրողներից, մոտ 1700-ից 1800 տեղամասերում լինեու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի», «Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների տեսադաշտից դուրս են մնալու բացառապես շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից ավել վստահելի դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քվեն:
Նյութ ամբողջությամբ վերցված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կայքից: