вторник

Հանրային հեռուստաընկերության տեսահոլովակի վերլուծություն


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող՝Արուսյակ Գրիգորյան
Ընտրել եմ Հանրային հեռուստաընկերության  կողմից ներկայացված տեսանյութը, որովհետև դեռևս հեղափոխության /թավշյա/ սկզբից հետևել եմ նշված հեռուստաընկերության կողմից ներկայացված լուրերի մեկնաբանությանը:
Նշեմ, որ նյութի վերնագիրն ու տեսանյութում  հնչած մտքերն իրար չեն համապատասխանում: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքի ֆեյսբուքյան էջում այս նյութի հեղինակը՝ Լիանա Կարապետյանը, ոչ ճիշտ վերնագիր է ըտրել, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի և տեսախցիկների գերծունեությունը:

Կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անդրադարձավ  արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու խնդրին: Վարչապետն իր խոսքում նշեց, որ պետք է մտածել արագաչափերի և տեսացիկների գործունեության հետագա արդյունավետության մասին և նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանով /եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն/դրանց դադարեցման կամ կասեցնելու մասին: Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել և պետք է փոխվի ընդհանրապես  վերաբերմունքն այդ հարցի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը  խնդրեց հնարավորինս արագ ոստիկանության հետ համատեղ կոնկրետ առաջարկ ներկայացնել, և պայմանավորվեցին ոստիկանապետի և Արդարադատության նախարարի հետ քննարկում ունենալ:
Ներկայացված նյութում չկան վերլուծական հատվածներ լրագրողի, մեկնաբանողի կողմից, այն պարզապես խոսքի կրկնություն է, եթե մարդկարդա միայն նյութի վերնագիրը, ապա կմտածի միայնարագաչափերի աշխատանքի դադարեցման մասին, սակայն վերնագիրըպետք է արտացոլի բովանդակությունն ամբողջությամբ: Լրատվականնյութում խոսվում է պարտքերի չեզոքացման, մեխանիզմի մշակման ևՀԱՎԱՆԱԿԱՆ դադարի մասին, ինչպես նաև վարչապետի կողմից մարդկանցխնդիրների  հետադարձ կապի մասին և նրա հորդորը մարդկանց, որպեսզիսպասեն:

Լրագրողի նյութը կվերնագրեի հետևյալ կերպ.«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարդկանց հուզող խնդիրներին, այդ  թվում՝ արագաչափերի խնդրին »:


Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий