Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության ուսանող՝Համլետ Ղազարյան |
(Վերլուծած նյութի հղումը՝ )
Ամեն ինչ սկսվեց նյութի ընթերցումից, որը անկեղծ ասած ինձ շատ հետաքրքրեց, բայց այնքան էլ չզարմացրեց: Պատճառն այն է, որ նման պատկերի ես ականատես էի եղել Շիրակի մարզի Արդենիս համայնքում: Այնտեղ ևս ինչպես նշված է հոդվածում առկա էր ցանկապատված ադրբեջանական գերեզմանատուն, որը ըստ տեղի բնակիչների լքվել էր ադրբեջանցիների կողմից 90-ականների սկզբին: Այս ամենը իմանալով ես փորձեցի ուսումնասիրել հոդվածի իրականության հետ համապատասխանությունը: Նախ համացանցում փնտրեցի տեղեկություններ Եղեգիս համայնքի մասին: Պարզվեց, որ այն գտնվում է Վայոց Ձորի մարզում և մտնում է Եղեգիս խոշորացված համայնքի մեջ:
Վիկիպեդիայից իմանում ենք, որ համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 հեկտարը քաղաքացիների սեփական հողեր են, այդ թվում՝ 62 հեկտար՝ տնամերձ, 95 հեկտար՝ գյուղնշանակության հողեր։
Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եվ այստեղ հանդիպում ենք ամենահետաքրքիր ինֆորմացիային Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։ Այո հրեական և ոչ թե ադրբեջանական:
Երևի Վիքիպեդիայի տվյալ հոդվածի հեղինակը գերադասել է չասել, որ դա ադրբեջանական գերեզմանոց է: Ուղղակի պետք է փաստել, որ երկու ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի: (Վիքիպեդիայում Եղեգիսի մասին նյութի հեղինակը Pandukht մականունով օգտատեր է, նա նյութը ստեղծել է 2012 թվականի օգոստոսի 12-ին: Երբ փորձեցի կապնվել հոդվածի հեղինակի հետ պարզվեց, որ նա այլևս ակտիվ հեղինակ չէ և նրա անվան դիմաց գրված է “պաշտոնաթող”):15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։Պատմամշակութային ժառանգության առումով հայերը ունեն բազմաթիվ շինություններ, օրինակ Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարերը։Ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության միակ վկան հանդիսանում է նշված գերեզմանոցը, որը ինչպես նշում էին համայնքի ներկա բնակիչները իրենք պահպանում են հույս ունենալով, որ ադրբեջանցիներն էլ կպահպանեն հայկականները, որոնք մնացել են սահմանի մյուս կողմում:
Ըստ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ցանկացած ադրբեջանցի կարող է ազատ այցելել իր նախնիների գերեզմանները առանց որևէ խոչնդոտի: Հեռախոսազրույցի ընթացքում նա ոչ միայն հաստատեց ադրբեջանական գերեզմանատան առկայությունը Եղեգիսում, այլ նշեց որ նման վայրեր բազմաթիվ են Վայոց Ձորի տարածքում:
Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակին, ապա նա նյութը փորձել է դարձնել ավելի սենսացիոն և արտակարգ օգտագործելով այնպիսի արտահայտություններ ինչպիսին են օրինակ՝ գերեզմանատուն կարելի է մտնել, եթե հանել դռնակից մոմած քուղը, վատ եղանակը` ամպրոպն ու կայծակը խանգարում էին մեր նկարահանող խմբին, Շատին գյուղի հնաբնակ Արիս պապիկը հիշողություններն էր պատմում հորդառատ անձրևի նվագակցությամբ: Հետո հեղինակը բերում է պատմական փոքր ակնարկ կապված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի հետ, որը կարծես թե այնքան էլ կապ չունի բուն նյութի հետ:
Հետո սկսվում է մի փոքր հուզական մասը երբ “Ենուշ տատիկը հին ալբոմները բերեց, նստեց ամուսնու կողքին. կնոջ կոշտուկավոր ձեռքերն անցան իրենց համար թանկ լուսանկարների վրայով։ Նույնիսկ աչքերը լցվեցին` հիշելով անցյալը”։ Վերջում Շատին գյուղի հնաբնակը խնձոր է հյուրասիրում անցած տարվա բերքից և հեղինակը գյուղից հեռանում է բուռն զգացումներով, նշելով, որ ճիշտ է պապը` ամենագլխավորը մարդ մնալն է։
Մի տեսակ խառնիխուռն ու խճճված պատմություն էր, որը թույլ է տալիս մտածել, որ այս նյութի հեղինակը ոչ արհեստավարժ, սկսնակ լրագրող է և կատարում է իր առաջին քայլերը:
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий