четверг

Սևակ Խանաղյանի հաղթանակը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում



На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом
Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող՝Իյոլանտա Խաչատրյան
 Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով. երգիչը տեսանյութ է հրապարակել,այս վերնագրով նյութը հրապարակված է armeniasputnik.am կայքում։ Այսպիսի վերնագիր ընտրված է նրա համար, որպեսզի մարդիկ հետաքրքրասիրությունից դրդված կարդան նյութը և ապահովեն դիտելիության բարձր մակարդակ։Վերնագրում նշված է,որ Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով, իսկ նյութի մեջ խոսվում է այն մասին,որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Սևակ Խանաղյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին։ Վերնագրի մեջ նաև ասվում է, որ երգիչը տեսանյութ է հրապարակել և դա պետք է վերաբերվեր նրան, որ Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով, ինչպես ասվում է վերնագրում, մինչ այդ Սևակ Խանաղյանն իր հրապարակած տեսանյութում շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին և խոստանում հուսախաբ չանել նրանց։
Նամակով դիմել եմ armeniasputnik.am կայքին, որ  այս հոդվածի մասին ունենամ ավելի շատ տեղեկություններ և ճշտեմ անհամապատասխանությունը, բայց կապի հաստատումը չի ստացվել, քանի որ նրանք չեն պատասխանել իմ նամակին։
Նշեմ նաև, որ այս հոդվածը (այս վերնագրով) փորձել եմ գտնել այլ կայքերում, բայց այս հոդվածը (այսպիսի վերնագրով) առկա է միայն armeniasputnik.am կայքում։
Նաև հոդվածի վերջում առկա չէ հեղինակի անուն ազգանունը։

Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
 

Комментариев нет:

Отправить комментарий