вторник

Վերլուծություն «Ովքե՞ր են Ադրբեջանի իրական հովանավորները» հոդվածի վերաբերյալ


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող՝Վարդուհի Գոլչենկո
Կարդալով հոդվածը բավականին հստակեցված պատկեր ստացա, քանի որ, տեղեկատվության մեծ մասը ներկայացված է թվերով եւ տեղեկատվության ներկայացման աղբյուրները նշելով: Սակայն, ելնելով առաջադրանքից, ներկայացված  հոդվածի տեղեկատվությունն ու փաստերը փորձեցի ստուգել նաեւ որոշ այլ աղբյուրներից : Ինչպես նաեւ փորձեցի կապ հաստատել հեղինակի հետ, որը ստացվեց մի փոքր դժվարությամբ՝ սոցիալական ցանցերի միջոցով փնտրեցի, նույն անուն, ազգանուն կրող մի շարք մարդկանց էջեր ի հայտ եկան: Ուսումնասիրելով յուրաքանչյուրի կայքային էջը, էջի բովանդակություններից ելնելով  գտա հեղինակին , սակայն նա բավականին երկարատեւ չեր արձագանքում: A.Danielian

Իր լռությունը կապեցի երկրում տիրող իրավիճակի հետ, քանի որ Հայաստանում այդ ժամանակշրջանում անցկացվում էին անհնազանդության ակցիաներ եւ մեր հեղինակը դրանց ակտիվ լուսաբանողներից մեկն էր, որոշեցի մի փոքր դադարից հետո կրկին  անհանգստացնել նրան ու վերջապես հաջողվեց մի քանի հարց հղել եւ ստանալ պատասխաններ:
Հեղինակը ռազմական տեխնիկայի տվյալների տրամադրումը Հայաստանին եւ Ադրբեջանին հղում է արել  կայքից: Ես փորձեցի այդ տվյալները ճշգրտեի, սակայն   /մի գուցե ուշադիր չեմ ընթերցել նյութերը/ չկարողացա գտնեի թվային արտահայտումները ԱՄՆ-ի գերատեսչությունից ստացված: 
Ինչ վերաբերվում է 907 բանաձեւին, ca-c.orgdocplayer.ru  որը թույլ չի տալիս ԱՄՆ-ի կառավարությանը զենք-զինամթերքի մատակարարումը Ադրբեջանին,  ու դրան հաջորդած փոփոխությունը, որով հանվում է այդ արգելքը, ես գտա մի քանի այլ աղբյուրներում՝   vesti.aznews.day.az:
Երեւի այս փաստերն են թույլ տվել հեղինակին մեջբերել, որ Ապրիլյան Պատերազմի նախաշեմին, հակառակորդի խրամատներից ավելի հաճախ է լսվել եբրայերեն խոսք: Տվյալ մեջբերման վերաբերյալ հոդվածի հեղինակին ուղղված հարցիս  լրացուցիչ պատասխան չստացա, հեղինակը եզրափակվեց ասելով որ դա փաստել է անհատական զրույցների միջոցով զինծառայողների եւ ադրբեջանում աշխատող մարդկանց հետ, չբացահայտելով ոչ անուններ, ոչ աշխատող մարդկանց ոլորտային հատկանիշները:
Հեղինակը ներկայացնում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան երկրների փոխկապակցված լինելը զենք-զինամթերքի գործընթացում, որը մի շարք աղբյուրներով նույնպես հաստատվում է, որ Ադրբեջանին Իսրայելն է եղել զենքի հիմնական մատակարարողը  lragirpanarmenian, flnka.rucbc.az:
Ստորեւ հղման մեջ կարծիք է արտաբերվում եւ հաստատվում փաստը, որ Ադրբեջանը սպառազինվում է Իրանի դեմ, սակայն հոդվածի հեղինակը անհայտ է aysor.am:
Իմ կողմից կուզենամ հավելեմ, որ հոդվածի հեղինակը ինչ-ինչ պատճառներով չի նշում Ադրբեջանի մյուս ակնհայտ զին-գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնությունը… aniarc.am:
Հոդվածում նկարագրված են նաեւ  ԱՄՆ-ի կողմից Իսրայելին արդեն իսկ տրամադրված եւ մոտ ապագայում տրամադրվող դոտացիաները, որոնք որոշակի հաստատվում են  աղբյուրներից ՝ geopolitics.amblognews.am:
Հոդվածը հեղինակը եզրափակում է Իսրայելի կողմից այլ երկրների՝ Սլովակիայի եւ Չեխիայի արտադրողների կողմից զինամթերք գնելու եւ այլ երկրին, մեր հոդվածում Ադրբեջանին, վաճառելու տեղեկատվությամբ hraparak.am, aravot.am , razminfo.am:
azatutyun.am — Իսկ այս հոդվածում նշվում է, որ Իսրայելի թիրախը ոչ միայն Ադրբեջանն է, այլ կարող է լինել նույնիսկ

Հայաստանը, քանի որ այդ պետության գերառկա խնդիրն է գումար աշխատել զենքի վաճառքի միջոցով:

Եզրափակելով հոդվածի վերլուծությունը, կարող եմ ասել, որ հեղինակը հոդվածներ գրելիս առաջնորդվում է գերակշռորեն հիմնվելով փաստերի եւ հիմք ունեցող  տեղեկատվությունների վրա:

Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий