Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Անահիտ Սարգսյան
haymedia.am կայքում լրագրող Հայկ Կիսբելյանը «Որտեղ
են խոստացված հազարավոր աշխատատեղերը» վերնագրով հոդվածում անդրադարձել է սույն
թվականի հուլիսի 16-ին ապօրինի ծառահատման պատճառով Իջևան քաղաքում բնակիչների և ոստիկանների
բախմանը և կատարել լրագրողական վերլուծություններ այդ առթիվ։ Կատարված վերլուծություններում
ակնհայտ է կողմնապահական վերաբերմունքը, որն էլ և ուզում ենք ներկայացնել։
«Դեռևս հնագույն քաղաքակրթությունների ժամանակաշրջանից
հայտնի է, որ քաղաքական խռովությունները, ապստամբություններն ու հեղափոխությունները,
սկիզբ են առնում մարզերում: Այնտեղ, ուր նորամուծություններն ուշ են ներդրվում և յուրացվում,
կոմունիկացիաները լավ չեն աշխատում, աշխատավաձն էլ ավելի ցածր է քան պետության կենտրոնում՝
իրականում քաղաքականությունն ավելի շատ է, քան մայրաքաղաքում: Խմելու ջրի հարցը՝ դառնում
է քաղաքականություն, հացի, ձեթի, կամ շաքարավազի թանկացումը՝ դառնում է քաղաքականություն,
ցախ ու փայտ հավաքելն ու տունը տաքացնելու խնդիրը՝ ևս դառնում է քաղաքականություն»:
Վկայակոչելով հնագույն ժամանակաշրջանի քաղաքականությունը և նշելով սոցիալական
խնդիրներ, որ առկա են գրեթե բոլոր ժամանակներում և քաղաքական ցանկացած իշխանությունների
օրոք՝ լրագրողը
հուզական դաշտը էլ ավելի է մեծացնում հաջորդ ասելիքում, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությանը գյումրեցիների
և իջևանցիների մասնակացությունն ամենաակտիվն էր, իսկ այդ մեծ ակտիվությունն ու սատարումը
չի գնահատվում ըստ արժանվույն։
«Պակաս ակտիվ և նվիրված չէին Նիկոլ Փաշինյանի
կողքին կանգնած նաև նրա հայրենի Իջևանի շրջանի բնակիչները: Նրանք էին, որ հավատում
էին, որ արյունը ջուր չի դառնա, որ իրենց հարազատ գյուղացին, չի մոռանա, իր բնօրրանի
դարդն ու ցավը, մարդկանց չարքաշ կյանքի դժվարությունները, հոգսը, նրանք էին, որ առաջինը
«հու» արեցին, նրանք էին, որ առաջինը ոչխար մորթեցին Նիկոլ Փաշինյանի ոտքերի առաջ,
նրանք էին, որ առաջինը գիրք հրապարակեցին, նվիրված Նիկոլ Փաշինյանին, նրանք էին, որ
տեղադրեցին Նիկոլ Փաշինյանին նվիրված արձանները»: Լրագրողը այս
հատվածով ավելի շատ էմոցիոնալ լիցք է ստեղծել,
և ինֆորմացիան իր տեղը զիջել է զգացմունքայնությանը։ Այստեղ պիտի նկատի առնել, որ նմանատիպ
հուզականությամբ հոդվածը գոնե իր այս մասով ենթադրում է թիրախային ընթերցողներ, որոնք
են՝ գյումրեցիները և մասնավորապես Իջևան քաղաքի բնակիչները։
Լրագրողի կարծիքով՝ քանի որ
իջևանցիները աջակցել և սատարել են Նիկոլ Փաշինյանին, պատիվ են արել նրա արձանները տեղադրել
և ոչխար մատաղ անել նրա ոտքերի առաջ, ապա մեր երկրի ղեկավարը պիտի պարտավորվի «լավ
աչքով նայել» իր համաքաղաքացիներին։ Հաշվի առնելով Իջևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝
ապօրինի ծառահատումները, այսպիսով լրագրողը ակնկալում է վարչապետի առնվազն ներողամիտ
վերաբերմունքը անօրինություններին։ Բայց հակառակը լինելու դեպքում էլ մի՞թե Նիկոլ Փաշինյանը
չէր մեղանչի արդարության դեմ և չէր շարժի այս դեպքում էլ մյուս բնակատեղիների բնակիչների
զայրույթը՝ ի մասնավորի գյումրեցիների՝ նկատի ունենալով գյումրեցիների անհամեմատ մեծ
ոգևորությունը հեղափոխության օրերին։
Քննենք հոդվածի
հաջորդ պարբերությունը։ «Այսօր, ի՞նչ ենք մենք
տեսնում:
Իջևանցի փայտ վերավաճառողները, հուլիսի 16-ին, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, բողոքում էին իշխանավորներից և պահանջում էին իջեցնել փայտի 1 խորանարդ մետրի գինը։ Իջևանցի բնակիչները փակել էին միջպետական և համայնքային նշանակության ճանապարհներ, և պահանջում էին, որպեսզի իրենց հատկացվեն անտառից վառելափայտ տուն բերելու իրավունքներ»:
Իջևանցի փայտ վերավաճառողները, հուլիսի 16-ին, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, բողոքում էին իշխանավորներից և պահանջում էին իջեցնել փայտի 1 խորանարդ մետրի գինը։ Իջևանցի բնակիչները փակել էին միջպետական և համայնքային նշանակության ճանապարհներ, և պահանջում էին, որպեսզի իրենց հատկացվեն անտառից վառելափայտ տուն բերելու իրավունքներ»:
Այստեղ իրական եղելությունը աղճատված է․ առաջին
հայացքից կարելի է կարծել, որ իջևանցիների պահանջը տեղին է ու արդարացված։ Եվ չկա ոչ
մի խոսք այն մասին, որ այս մարդիկ ապօրինի կերպով ծառահատում են իրականացրել և որոշ
առումով զարգացրել ստվերային բիզնեսը։ Բացի այդ քաղաքացիների պահանջն էր նաև իրավական թուղթը, որով կկարողանան օրինական ծառահատումներ իրականացնել,
ավելի էժան գնով գնելը։
«Հուլիսի 17–ի երեկոյան Տավուշում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցան
խոշոր բախումներ, եղան տասնյակից ավելի վիրավորներ, թե ոստիկանների, թե ցուցարարների
շարքերից, բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ»: Լրագրողը դարձյալ ապատեղեկատվություն է ներկայացրել․ քանի որ
հոդվածը հրապարակվել է հուլիսի 18-ին, իսկ այդ ժամանակ օպերատիվ տվյալներով 13 անձի
մեղադրանք էր առաջադրվել, որից 10-ը կալանավորվել էին, 2-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային
խափանման միջոց՝ գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Իսկ հուլիսի
24-ի տվյալներով՝ բերման են ենթարվել 29 քաղաքացի։ Հետևաբար 13 անձի համար ասելը մի քանի տասնյակ
արդեն իսկ սխալ է։
«Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի
գլխավորությամբ Տավուշում են գտնվում ավելի քան 13 ավտոբուսներով Երևանից Իջևան տեղափոխված
մի քանի հարյուր ոստիկաններ, որոնք պատրաստ են ճնշել տավուշցիների բողոքի ակցիաներն
ու բացել ճանապարհները: Իսկ տավուշցիների հայրենակցի և նրանց սիրելիի՝ Նիկոլ Փաշինյանի
ձայնը չի լսվում»: Վերջին մտքում չկա հստակեցում։ Եթե լրագրող Հայկ Կիսբելյանը
նկատի ունի վարչապետի՝ դեպքերի ընթացքին չարձագանքելը, ապա վերջինս կառավարության հուլիսի 18-ի նիստը սկսեց այս թեմայի քննարկմամբ։ Իսկ
եթե խոսքը վերաբերում է Իջևանում վարչապետի ներկա չգտնվելուն, ապա այս դեպքում էլ երկրի
ղեկավարի բացակայությունը չպետք է դիտել միանշանակ որպես վերջինիս արհամարհական և բարձիթողի
վերաբերմունք։
Հաջորդիվ լրագրողը պատկերը սրացնելու, ուռճացնելու
նպատակով դարձյալ գնում է հին ժամանակներ և զուգահեռներ տանում Հին Հռոմի կայսեր բռնատիրական
քաղաքականության
ձեռագրի և երկրի ներկայիս ղեկավարի ձեռագրի միջև․ «Ակամայից հիշում ենք, այն թե ինչպես էր Հռոմում
կայսը պահպանում իր իշխանությունն ու կայսրությունը: Իր լեգիոնն ուղարկելով պրովինցիաներ,
խեղդում էր բողոքի ալիքներն ու վերացնում ապստամբությունների՝ հեղափոխությունների վտանգը:
Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց դա է անում՝ իր ոստիկաններով ծեծում է ցուցարարների, մի բան, որը չարեց անգամ նրանց կողմից մերժված Սերժ Սարգսյանի օրոք գործող ոստիկանությունը: Մինչդեռ Տավուշում ստեղծված իրավիճակն այսօր այդքան էլ օրհասական չէ և որքան էլ այժմ ոմանք փորձեն քաղաքական աստառ տալ այս հարցին՝ այն իրականում դեռևս սոցիալ-տնտեսական է»: Այստեղ պիտի հաշվի առնենք, որ փակվել էր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, և ստեղծված անհարթությունը ուղիղ համեմատական էր երկրի տնտեսական վիճակին այն առումով, որ ապրանքափոխադրումը կաթվածահար էր եղել։ Հետևաբար ոստիկանները պիտի բացեին ճանապարհը, իսկ ոստիկանների՝ քաղաքացիներին ծեծելու մասին նշենք, որ չի հիշատակվում փաստը այն մասին, որ իջևանցիները մահակներով և փայտերով ծեծել էին ոստիկաններին։
Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց դա է անում՝ իր ոստիկաններով ծեծում է ցուցարարների, մի բան, որը չարեց անգամ նրանց կողմից մերժված Սերժ Սարգսյանի օրոք գործող ոստիկանությունը: Մինչդեռ Տավուշում ստեղծված իրավիճակն այսօր այդքան էլ օրհասական չէ և որքան էլ այժմ ոմանք փորձեն քաղաքական աստառ տալ այս հարցին՝ այն իրականում դեռևս սոցիալ-տնտեսական է»: Այստեղ պիտի հաշվի առնենք, որ փակվել էր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, և ստեղծված անհարթությունը ուղիղ համեմատական էր երկրի տնտեսական վիճակին այն առումով, որ ապրանքափոխադրումը կաթվածահար էր եղել։ Հետևաբար ոստիկանները պիտի բացեին ճանապարհը, իսկ ոստիկանների՝ քաղաքացիներին ծեծելու մասին նշենք, որ չի հիշատակվում փաստը այն մասին, որ իջևանցիները մահակներով և փայտերով ծեծել էին ոստիկաններին։
Անցնելով վերը բերված հատվածի մյուս մասին, որ ստեղծված իրավիճակը քաղաքական աստառից զատ ուներ
սոցիալական կողմ, չենք կարող չհամաձայնել, քանի որ քաղաքացիներից շատերի ապրուստի միջոցը
և ջեռուցման ապահովումը կախված էր ծառահատումից։
Հուզական երանգները խտանում են հաջորդիվ։ Հոդվածի
նպատակը, որը վերնագրից ենթադրվում էր՝ պիտի լիներ իջևանցիներին աշխատատեղերով ապահովելու
հարցը քննելը, ուղղվում է երկրի գլխավոր իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի
դեմ։ Լրագրողական այս նյութում միայն մի տեղ է անդրադարձ կատարվում Իջևանի բնակիչների
զբաղվածությանը, այն էլ հպանցիկ և ոչ մասնագիտորեն․ «Հարցերն են՝ ո՞րտեղ
են խոստացված հարյուրավոր աշխատատեղերը, ի՞նչպես տավուշցի անապահովները հոգան իրենց
տները ջեռուցելու խնդիրը, եթե ոչ անտառի փայտով…»: Վերջին արտահայտությունը
միանգամայն արդարացնում է քաղաքացիների անօրեն քայլը, և չի նշվում, որ ծառեր կտրելու
և փայտը որպես վառելիք օգտագործելու դեպքում էլ, դա պիտի անել օրինական դաշտում իրավական
մարմինների հետ փոխհամաձայնության գալով։
Իսկ վերջին պարբերությունում՝ քանիցս անդրադարձ
երկրի իշխանություններին։ Լրագրողական էթիկայի կարևորագույն կետը խախտված է․ընթերցողը
պարզորոշ տեսնում է հոդվածագրի վերաբերմունքն ու դիրքորոշումը։ Վերջինս իր կարծիքը փորձում է հրամցնել ընթերցողներին հուզականություն
մանիպուլյացիոն գործիքի կիրառմամբ։ Իրադարձություններին անտեղյակ կամ ոչ մանրամասնորեն
ծանոթ անձը, ընթերցելով այս հոդվածը, ամբողջական պատկերացում չի կազմի դեպքերի իրական
ընթացքի մասին, հետևաբար դատողություններն էլ կլինեն սխալ։ Եթե լրագրողը նպատակ ուներ Իջևանում կատարված անօրեն
ծառահատումները ներկայացնել հօգուտ քաղաքացիների, ապա դա պետք է արվեր ծանրակշիռ փաստերով և ոչ ենթադրություններով։
Հոդվածում կային նաև վրիպումներ բառերի գրության հետ կապված, որն էլ դարձյալ ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներից է։
Комментариев нет:
Отправить комментарий