Показаны сообщения с ярлыком Անահիտ Սարգսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անահիտ Սարգսյան. Показать все сообщения

четверг

Ի՞ՆՉ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՄԵԴԻԱՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Մեդիադաշտը ամենազգայուն և վտանգավոր, ամենահետաքրքիր և բարդ, ամենաօգտակար և հակառակը, ամենաների և ամենիցների ոլորտն է։ Այստեղ հայտնված ցանկացած լրագրող դառնում է քննադատող և քննադատելի, ինֆորմացիա սպառող և վաճառող, կրթող և կրթվող․․․ Իսկ թե կա՞ն արդյոք մեդիաոլորտում խնդիրներ, ունե՞ն դրանք լուծման տարբերակներ, ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողը, ի՞նչ է մատուցվում մեզ եթերով և այլ ինչերի ու ինչուների մասին պատմում է Շիրակի հանրային ռադիոյի նախկին գլխավոր պրոդյուսեր, ՇՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն»,  «Լրագրություն» բաժինների դասախոս, նույն համալսարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ, լրագրող, հաղորդավար, Գյումրու երիտասարդության հարցերի և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

-Խոսենք մեդիադաշտի գերխնդիրների մասին։
-Մեդիադաշտում խնդիրները շատ են և դասակարգելն էլ բարդ է, որովհետև ոլորտում առկա են տեղեկատվական ոչ ճշգրտությունից մինչև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, մինչև պրովակացիոն հասարակական շերտերի գիտակցության հետ խաղացող լրատվություն․ սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այժմ խոսեմ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք որպես մեդիասպառող և մեդիայի հետ աշխատող մարդ։ Խնդիրները հիմնականում պրոդուկտը ներկայացնելու մեջ է։

среда

«ՈՐՏԵՂ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ» ԿԱՄ ՈՐՏԵՂ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԷԹԻԿԱՆ


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող`  Անահիտ Սարգսյան

haymedia.am  կայքում  լրագրող Հայկ Կիսբելյանը «Որտեղ են խոստացված հազարավոր աշխատատեղերը» վերնագրով հոդվածում անդրադարձել է սույն թվականի հուլիսի 16-ին ապօրինի ծառահատման պատճառով Իջևան քաղաքում բնակիչների և ոստիկանների բախմանը և կատարել լրագրողական վերլուծություններ այդ առթիվ։ Կատարված վերլուծություններում ակնհայտ է կողմնապահական վերաբերմունքը, որն էլ և ուզում ենք ներկայացնել։