Գյումրու աղբանոցն ընդգրկում է մոտ 20 հեկտար տարածք, որը բավականին մոտ է բնակելի թաղամասերին և դրանից անջատվող գազային արտանետումների ազդեցության գոտում են գտնվում ավելի քան 10000-12000 մարդ:
Առաջին զանգը Գյումրու կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանին էր ուղղված, ով արդեն տեղյակ էր խնդրից և սկսել էին միջոցներ ձեռնարկել: Անհապաղ, Գյումրի ինֆոտանը, որպես արագ արձագանքման խումբ, հրավիրվեցին Գյումրիում գործող բնապահպանական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման, «Վանանդ» համայնքային զարգացման և «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին «Մուշ-2» թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդիրը: Մեկ օրվա ընթացքում իրականացվեց այցելություն քաղաքային աղբանոց, «Մուշ-2» թաղամաս, Գյումրու կոմունալ ծառայություն:
Գյումրու ինֆոտան քննարկման ընթացքում ներկայացվեց խնդիրը, իսկ բնապահպանները նշեցին, որ Գյումրու քաղաքային աղբանոցի խնդիրը միշտ արդիական է եղել, հատկապես քամիների որոշակի ուղղության և հրդեհների բռնկվելու (անզգուշություն, ինքնաբռնկում, այրում կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից և այլ) պատճառով խնդիրը սրվում է:
Համաձայն տեխնիկական չափորոշիչների, համայնքային իշխանությունները պարտավորություն ունեն աղբը թափելուց հետո այն տեխնիկայի օգնությամբ ծածկել հողաշերտով: Ընդհանուր առմամբ կատարվում են որոշ հարթեցման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն և հողաշերտով չեն ծածկում աղբը:
Բնապահպանական խնդիր է այն, որ աղբանոցը գտնվում է տեղանքի որոշ բարձրության վրա, որի պատճառով անձրևաջրերը քայքայված նյութերը լվանում ու տանում-լցնում են ավելի ցածր տեղանք` Ախուրյան գետը: Միջազգային պրակտիկան հետևյալն է. կա աղբի տեսակավորման գործարան, որտեղ առաջին հերթին տեսակավորում է օրգանական աղբը, կոմպոստավորում է, կանաչապատում են, իսկ մնացած աղբը տեսակավորում են, տրամադրում կամ վաճառում են համապատասխան կառույցների, որոնք զբաղվում են դրանց վերամշակմամբ:
Կա նաև հետևյալ պրակտիկան, որ տեսակավորվում են չայրվող աղբը` մետաղ, ապակի և այլն, իսկ մնացածը բարձր ջերմաստիճաններում այրում են (չնայած կրկին օդի աղտոտում է, սակայն չայրաց փոքրագույնն է` ոչ թե մեթան, այլ` ածխաթթու գազ) և ստացված ջերմությունն օգտագործվում է «բարի» նպատակներով` բնակարանների ջեռուցում, էներգիայի ստացում և այլն:
Ցավոք, մենք չունենք թափոնների կառավարման համակարգ, աղբը նորմալ չի տեսակավորվում, գոնե թուղթը չի առանձնացվում` որպես երկրորդական հումք օգտագործելու նպատակով, չէ որ, օրինակ, մաքուր թղթի մեկ տոննայի արտադրության համար ծախսվում է հարյուր տոննա փայտանյութ, ևս հարյուր տոննա ջուր և այլ նյութեր:
Խորհրդակցելով մասնագետների և բնապահպանական ՀԿ-ների հետ Գյումրի ինֆոտունը բնակիչների շրջանում իրականացրել ստորագրահավաք և առաջարկ է ներկայացրել Գյումրու ավագանուն ու քաղաքապետարանին աղբանոցի հրդեհի մարման և աղբանոցի ու բնակելի տարածքի միջև կանխարգելող, բաժանիչ, արագ աճող բարդիներից /մոտ 2000 տնկի/ կազմված անտառաշերտ ստեղծել համար:
Կան նախնական պայմանավորվածություններ Գյումրու 2 ԲՈՒՀ-երի ուսանողներին և 3 դպրոցների բարձր դասարանցիներին այդ աշխատանքներում ներգրավելու համար:
Հերմինե Հովհաննիսյան,
Գյումրի Ինֆոտուն
Գյումրու քաղաքային աղբանոցում թափոններն անընդհատ դանդաղ այրման վիճակում են, ինչի պատճառով անջատվող ծխագազերն ամեն օր վտանգում են հազարավոր մարդկանց առողջությունը: Գյումրու «Մուշ-2» թաղամասի մի խումբ բնակիչներ ֆեյսբուքային սոցիալական ցանցում ահազանգել էին, որ Գյումրու քաղաքային աղբանոցում բռնկված հրդեհի պատճառով թաղամասում տարածվել են ծուխ և գարշահոտություն: Սախարովի կենտրոնի Գյումրու ինֆոտան կամավորներն սկսեցին հետաքրքրվել և աջակցել այդ խնդրի լուծմանը, չնայած խնդիրը ժամանակային առումով ունի հեռավոր արմատներ, որը տանում է դեպի խորհրդային ժամանակներ:
Առաջին զանգը Գյումրու կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանին էր ուղղված, ով արդեն տեղյակ էր խնդրից և սկսել էին միջոցներ ձեռնարկել: Անհապաղ, Գյումրի ինֆոտանը, որպես արագ արձագանքման խումբ, հրավիրվեցին Գյումրիում գործող բնապահպանական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման, «Վանանդ» համայնքային զարգացման և «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին «Մուշ-2» թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդիրը: Մեկ օրվա ընթացքում իրականացվեց այցելություն քաղաքային աղբանոց, «Մուշ-2» թաղամաս, Գյումրու կոմունալ ծառայություն:
Գյումրու ինֆոտան քննարկման ընթացքում ներկայացվեց խնդիրը, իսկ բնապահպանները նշեցին, որ Գյումրու քաղաքային աղբանոցի խնդիրը միշտ արդիական է եղել, հատկապես քամիների որոշակի ուղղության և հրդեհների բռնկվելու (անզգուշություն, ինքնաբռնկում, այրում կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից և այլ) պատճառով խնդիրը սրվում է:
Համաձայն տեխնիկական չափորոշիչների, համայնքային իշխանությունները պարտավորություն ունեն աղբը թափելուց հետո այն տեխնիկայի օգնությամբ ծածկել հողաշերտով: Ընդհանուր առմամբ կատարվում են որոշ հարթեցման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն և հողաշերտով չեն ծածկում աղբը:
Բնապահպանական խնդիր է այն, որ աղբանոցը գտնվում է տեղանքի որոշ բարձրության վրա, որի պատճառով անձրևաջրերը քայքայված նյութերը լվանում ու տանում-լցնում են ավելի ցածր տեղանք` Ախուրյան գետը: Միջազգային պրակտիկան հետևյալն է. կա աղբի տեսակավորման գործարան, որտեղ առաջին հերթին տեսակավորում է օրգանական աղբը, կոմպոստավորում է, կանաչապատում են, իսկ մնացած աղբը տեսակավորում են, տրամադրում կամ վաճառում են համապատասխան կառույցների, որոնք զբաղվում են դրանց վերամշակմամբ:
Կա նաև հետևյալ պրակտիկան, որ տեսակավորվում են չայրվող աղբը` մետաղ, ապակի և այլն, իսկ մնացածը բարձր ջերմաստիճաններում այրում են (չնայած կրկին օդի աղտոտում է, սակայն չայրաց փոքրագույնն է` ոչ թե մեթան, այլ` ածխաթթու գազ) և ստացված ջերմությունն օգտագործվում է «բարի» նպատակներով` բնակարանների ջեռուցում, էներգիայի ստացում և այլն:
Ցավոք, մենք չունենք թափոնների կառավարման համակարգ, աղբը նորմալ չի տեսակավորվում, գոնե թուղթը չի առանձնացվում` որպես երկրորդական հումք օգտագործելու նպատակով, չէ որ, օրինակ, մաքուր թղթի մեկ տոննայի արտադրության համար ծախսվում է հարյուր տոննա փայտանյութ, ևս հարյուր տոննա ջուր և այլ նյութեր:
Խորհրդակցելով մասնագետների և բնապահպանական ՀԿ-ների հետ Գյումրի ինֆոտունը բնակիչների շրջանում իրականացրել ստորագրահավաք և առաջարկ է ներկայացրել Գյումրու ավագանուն ու քաղաքապետարանին աղբանոցի հրդեհի մարման և աղբանոցի ու բնակելի տարածքի միջև կանխարգելող, բաժանիչ, արագ աճող բարդիներից /մոտ 2000 տնկի/ կազմված անտառաշերտ ստեղծել համար:
Կան նախնական պայմանավորվածություններ Գյումրու 2 ԲՈՒՀ-երի ուսանողներին և 3 դպրոցների բարձր դասարանցիներին այդ աշխատանքներում ներգրավելու համար:
Հերմինե Հովհաննիսյան,
Գյումրի Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий