«Ռեսուրսների եւ էներգիայի
օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային բնապահպանական ցանցի նախաձեռնությամբ այսօր նշվում է Էներգախնայողության օրը:
Այս տոնը միջազգայինի կարգավիճակ է ստացել, քանի որ նախագծին
մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 20 երկիր: Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների
կառավարությունների եւ հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների եւ
էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ
կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման
արդյունավետության բարձրացման հետ: Ամեն տարի այս օրը տեղի են ունենում էներգախնայողությանն
ուղղված միջոցառումներ: Աշխարհի խոշոր քաղաքներում բնակչությանը առաջարկվում
է մեկ ժամով անջատել էլեկտրասարքավորումները եւ լուսավորությունը: Դա խորհրդանշական
ակցիա է, որը մարդկանց հնարավորություն է տալիս պատկերացնել այն իրավիճակը, որում կարող
է հայտնվել մարդկությունը, եթե ժամանակին չլուծվի էներգետիկ խնդիրը:
Комментариев нет:
Отправить комментарий