воскресенье

Տեղական ժողովրդավարության դպրոց Ինֆոտների համար

Նոյեմբերի 8-9 ԵՀՀ գրասենյակում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի դասընթացը՝ Ինֆոտների ծրագրի ղեկավարների, համակարգողների և շահառուների համար։ Մասնակիցներին ներկայացվեց համայնքի բյուջեի կազմման պրոցեսը՝ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես է կազմվում և բյուջեի կազմման ի՞նչ տեսակներ կան։ Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու համար շատ կարևոր է իմանալ,  թե ինչպե՞ս է գոյանում համայնքի բյուջեն և ի՞նչ կառուցվածք ունի այն ու ինչպե՞ս է ծախսվում,  ինչպես կարելի է այն ուսումնասիրել, որոնք են բյուջեի հանրայնացնելու եղանակները և գործիքները, կան արդյո՞ք բյուջեի այլընտրանքային աղբյուրները, թե ոչ։ 

Բյուջեի մասին մասնակիցներին հիմնական պատկերացում տրվեց Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետ Վահան Մովսիսյանի կողմից, ով ներկայացրեց, թե ի՞նչ է բյուջեն ու ի՞նչ տեսակներ ունի այն։ Իսկ թե որ տեսակը ինչպե՞ս է կազմվում և ո՞րն է առավել օգտակար ներկայացրին փորձագետներ՝ Աննա Ղորուխչյանը և Հասմիկ Մանասյանը։ Նրանք իրականացրին գործնական խաղ-աշխատանք, որի միջոցով մասնակիցները ավելի պարզ պատկերացրին, թե ինչպե՞ս կարելի է հաշվարկել ու կազմել համայնքի բյուջեն։ Իսկ Մելինե Ավագյանը ԵՀՀ-ից պատմեց, թե ի՞նչ է  իրենից ներկայացնում մասնակցային բյուջետավորումը և որպես օրինակ ներկայացրեց Տարտու քաղաքը, որտեղ իրականացվել է մասնակցային բյուջետավորում և որին ինքը անձմաբ ներկա է գտնվել։


Գյումրի Ինֆոտնից դասընթացին մասնակցում էին ծրագրի ղեկավար՝ Արմեն Պետրոսյանը և փորձագետ՝ Աննա Խաչատրյանը։ Դասընթացը բավական հագեցած էր ու ինֆորմատիվ։ 

Հանդիպման երկորդ օրն ամբողջությամբ նվիված էր Ինֆոտուն-ՀաՄաՏեղ ծրագրի մարզային կենտրոնների գործունեությունների պլանավորմանը, ժամանակացույցերի կազմմանը, ինֆոտների միջև համագործակցության առավել ակտիվացմանը, որը համակարգում էր ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը:


Комментариев нет:

Отправить комментарий