Այսօր բուսակերության առավել ավանդական տեսակի՝ Վեգանի միջազգային
օրն է։ Բուսակերների մի քանի տարբերակներ կան, և դրան ամենախիստ հետևողները
վեգաններն են: Հոկտեմբերի 1-ին նշվող Բուսակերության միջազգային օրն ու Վեգանի օրը
սերտորեն կապված են: Հոկտեմբերի 1-ից սկսվում է «բուսակերության գիտակցման ամիսը»,
որը ներառում է մի շարք տոներ և տևում է մինչև նոյեմբերի 1-ը։
Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլև հրաժարվում են
կենդանական ծագումով բոլոր մթերքներից` ձու, կաթ, կաթնամթերք, մեղր:
Մերժման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը
կենդանիների սպանությանը և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին մասնակից չլինելու
ցանկությունն է: Դա իր բացատրությունն ունի. որպես բնության պաշտպաններ՝ վեգանները
կարծում են, որ կենդանական ծագում ունեցող ցանկացած սննդամթերքի արտադրության
ժամանակ տուժում են կենդանիները, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է:
Комментариев нет:
Отправить комментарий