вторник

Բարության համաշխարհային օր



Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշվում է բարության համաշխարհային տոնը։ 1998-ին այդ օրը Տոկիոյում անցկացվել է Հանուն բարության միջազգային շարժման առաջին կոնֆերանսը:


Այդ շարժումը ստեղծվել է Ճապոնիայում 1997թ.-ին` միավորելով կամավորներին տարբեր երկրներից, ովքեր իրենց գործերով ոգեշնչում են մարդկանց բարի արարքների: Շարժման մասնակիցների շփումը հիմնականում համացանցի միջոցով է, և նրանք կիսվում են իրենց գաղափարներով և հետաքրքիր պատմություններով:


Գիտնականները կարծում են, որ հնարավորինս շատ բարություն անելը, երախտագիտություն արտահայտելը լավացնում է մարդկանց ինքնազգացողությունը: Ինչպես նաև նշում են, որ բարիք գործող մարդիկ միջինը 9 տարի երկար են ապրում, չէ՞ որ երբ մարդ բարիք է գործում, նրա լիմֆոցիտների մակարդակն ավելանում է, անոթները լայնանում են,  դիմադրողականությունը մեծանում է։


Комментариев нет:

Отправить комментарий