суббота

Ուսանողների միջազգային օր



Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհը նշում է ուսանողների տոնը։ Այն սկիզբ է առել Չեխոսլովակիայում՝ 1939թվականին։ Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջապատեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող: Ուսանողական շարժման 9 ակտիվիստ գնդակահարվեցին: Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները Հիտլերի հրամանով փակվեցին մինչև պատերազմի ավարտը:
Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր:

Գյումրու Ինֆոտունը սրտանց շնորհավորում է բոլոր ուսանողներին՝ մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք:

Комментариев нет:

Отправить комментарий