Ավելի վաղ ներկայացրել էինք Գյումրու քաղաքային աղբանոցի խնդրի մասին՝ https://gyumriinfotun.blogspot.com/2019/10/blog-post_63.html ,
քանի որ աղբանոցը մոտ է
բնակելի թաղամասերին, այն անհանգստություններ է պատճառում բնակիչներին: Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը տեղի ունեցած քննարկումների, հարակից տարածքներում ապրող բնակիչների հետ խորհրդակցությունների արդյունքում իրականացվել էր ստրոգրահավաք ու ներկայացվել Գյումրու համայնքապետարան: Ինչի արդյուքնում քաղաքապետարանի պատասխանը եղել է
այն, որ խնդիրը նվազեցնելու ուղղությամբ տարածքում իրականացվում են աղբադաշտը բնահողով տոպանման, ջրցաններով հրդեհաշիջման աշխատանքներ: Աղբադաշտի և հարակից թաղամասի միջև կատարվել է ծառատունկ ու տնկվել է շուրջ 500 ծառ: Իսկ նոր տարում արդեն պլանավորում են ավելացնել աղբադաշտը հարակից թաղամասերից առանձնացնող անտառաշերտը: Ծրագրերում կա նաև նոր աղբավայրի կառուցման և աղբի տեսակավորման գործընթացի հետ կապված պլաններ:
Համայնքապետարանի պատասխանը ներկայացվել է հարակից թաղամասերի բնակիչներին, Գյումրի ինֆոտանը տեղի է ունեցել քննարկում պատասխանի վերաբերյալ ու կազմակերպվել հանդիպում կոմունալ բաժնի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր ծառատունկերին մասնակցելու վերաբերյալ, ծառատունկին մասնակցելու են Գյումրի Ինֆոտան կամավորները ու արդեն հավաքագրվում են նոր կամավորներ: Շարունակվելու է համագործակցությունը համայնքապետարանի հետ ու հետևողականությունը հետագա գործընթացներին:
Գյումրու համայնքապետարանի պատասխանը բողոք-նամակին |
Комментариев нет:
Отправить комментарий