
Շիրակի մարզից ՏԺԴ-ում ուսուցում անցած երիտասարդների 3 խումբ, ովքեր իրականացնում են ժողովրդավարությանը նպաստող մի շարք ձեռնարկներ, դրանց շնորհիվ մասնակիցները տեղեկանում են տեղական ինքնակառավարման կառուցվածքի, ժողովրդավարական մասնակցության, մարդու իրավունքների և այլ կարևոր թեմաների մասին, որն էլ նպաստելու է իրենց համայքներում փոփոխություն բերելուն։ ՏԺԴ երիտասարդները սերտ համագործակցության մեջ են Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան հետ, որտեղ նրանք ստանում են իրավաբանական, կազմակերպական ու տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն: Հանդիպումները Գյումրի ինֆոտանը անցկացվում են պարբերաբար, որոնց, բացի ՏԺԴ-ի շրջանավարտներից մասնակցում են նաև ինֆոտան անդամներն ու կամավորները:
Комментариев нет:
Отправить комментарий