пятница

Մայրենի լեզվի միջազգային օր

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները`   1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:

Ի հիշատակ այդ պայքարի`   1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունն ավելի շատ տարածում ունեն:

Комментариев нет:

Отправить комментарий