Առնվազն վերջին
մի
քանի
տարիների ընթացքում
Գյումրին Հայաստանի քաղաքների շարքում ըստ
գործազրկության մակարդակի զբաղեցնում է առաջին հորիզոնականը. ի՞նչ գործոններով է դա պայմանավորված:
Նշեմ, որ Գյումրին սպասարկում է նաև Ախուրյանի տարածաշրջանը, որը իր բնակչության թվով բավականին մեծ է և դիմողները շատ են: Որպես գործոն կարող ենք դիտարկել նաև այն, որ այս տարածաշրջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով մարդիկ իրենց բնակարաններից բացի կորցրեցին աշխատատեղերը, իսկ հիմա վերականգնման փուլում մարդիկ բախվում են կրկնակի խնդիրների, դրա համար մեծ թիվ է կազմում գորազրկությունը: Մյուս տեսանկյունից, զբաղվախության պետական ծրագրերը բավական հետաքրքրություն են առաջացնում մարդկանց մոտ, այդ իսկ պատճառով դիմողունակությունը բավականին մեծացել է և դա է պատճառը, որ մեր մոտ բավականին մեծ թվով մարդիկ են հաշվառված և գործազրկության մակարդակը այստեղ ավելի բարձր է:
Վերջին ամիսների դրությամբ ըստ կենտրոնում ունեցած տվյալների, որքա՞ն է կազմում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը և քանի՞ տոկոսն են ստացել գործազուրկի կարգավիճակ:
Գործազրկության ցուցանիշը, այսպես ասենք, աճողական թիվ է ցույց տալիս: Ամսական սկզբունքով հաշվետվություն չենք ներկայացնում, բայց իհարկե վերլուծություններ մենք ունենք, և ըստ մեր վերլուծության գնալով ավելի շատ են դիմում մարդիկ: Մինչև 2014 թվականը, գործազրկության նպաստ էինք հատկացնում գործազուրկներին և մարդիկ մեծամասամբ գալիս էին նպաստ ստանալու նպատակով: Բայց այս վերջին տարիներին չենք հատկացնում նպաստներ, սակայն դիմողները կրկին շատ են, քանի որ տարբեր մարդկանց տարբեր ծրագրեր ենք առաջարկում, և տարեցտարի ավելանում է աշխատանքի տեղավորման ցուցանիշները: Եթե 2018 թվականին 1300 մարդ ենք տեղավորել աշխատանքի, ապա 2019 թվականին աշխատանքի տեղավորեցինք ավելի քան 1406 մարդու, և նույնիսկ 100 հոգու տարբերությունը տալիս է բավականին մեծ արդյունք: Տարին տարվա վրա ցույց է տալիս, որ ավելի շատ են մարդիկ տեղավորվում աշխատանքի: Բայց պետք է նշեմ, որ հրաբերակցությունը ամեն դեպքում ցույց է տալիս, որ դեռևս մեր քաղաքում գործազրկությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Ստեղծվե՞լ են արդյոք նոր
աշխատատեղեր, որո՞նք են այն հիմնական աշխատանքները, որոնք առաջարկվում են գործատուների կողմից:
Հիմնականում աշխատանքային առաջարկներ ստանում ենք սպասարկման ոլորտներից, ավելի շատ նկատած կլինեք, որ քաղաքում հաճախակի բացվում են գեղեցկության սրահներ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություններ, խանութներ, հասարակական սննդի կետեր, ռեստորաններ և այլ աշխատատեղեր: Եվ ելնելով դրանից, կարող ենք ասել,
որ ներկա պահին ավելի շատ սպասարկման ոլորտի աշխատողների պահանջարկ ունենք: Իհարկե, աշխատատեղեր ունենք նաև արտադրության ոլորտում՝ նոր բացվող կարի արտադրամասեր, տրիկոտաժի, կոշիկի արտադրություն, որտեղ նորից առկա է աշխատողների պակաս:
Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմանական վիճակագրությունը ներկայացնելուց այս աշխատատեղերը շարունակում են թափուր մնալ, դրանք լրացվում նորից թափուր են մնում, թե՞ չեն գոհացնում գործազուրկին:
Շատ ժամանակ ձեզ թվում է, թե կրկնվում, բայց կան աշխատատեղեր, որտեղ պահանջվում են բարձր որակավորում ունեցող անձիք, օրինակ, բժշկության և նոր տեղխոլոգիաների ոլորտում: Իսկ սպասարկամ ոլորտներում դժվարությամբ են համալրվում մատուցողների և բարմենների թափուր աշխատանքային հաստիքները:
Ի՞նչ ծրագրեր են իրականացվում քաղաքում զբաղվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Իրականացվում են զբաղվածության շատ տարբեր պետական ծրագրեր: Ունենք մասնագիտական ուսուցման ծրագրեր, աշխատանքային պրակտիկայի ծրագիր մասնագիտություն ունեցողների համար, ովքեր ունեն մասնագիտություն չունեն, չունեն
նաև փորձ: Ունենք երիտասարդ մայրերի ծրագիր, այսինքն, մայրեր ովքեր մասնագիտութուն չեն հասցրել ստանալ և հիմա նրանք հնարավորություն ունեն պետության կողմից իրականացվող դասընթացների միջոցով մասնագիտություն ստանալ և տեղավորվել աշխատանքի: Ունեք գործատուներին փոխհատուցող ծրագրեր, դրանք միանվագ փոխհատուցման և մասնագետների փոխհատուցման ծրագրերն են: Ունենք նաև այլ վայրում աշխատանք գտնելու ծրագիր, որն ավելի շատ ներքին միգրացիան է կարգավորվում: Ունենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի հարմարեցման, աշխատավարձի մասնակի փոխահտուցման ծրագիր, կան նաև ծրագրեր փոքր ձեռնարկատիրությամբ, անասնապահությամբ զբաղվելու համար, նաև սեզոնային գյուղատնտեսական զբաղվածություն ապահովելու համար վարձատրվող հասարակական աշխատանքներ, դրանք ժամանակավոր՝ կարճ ժամկետներում ներառված ծրագրեր են, որոնք լուծում են ժամանակավոր զբաղվածության հարցեր:
Կենտրոնն
ապահովո՞ւմ է կապը կրթական հաստատությունների հետ, որպեսզի բալանսավորի աշխատաշուկայում
առկա առաջարկն ու պահանջարկը:
Կենտրոնը մշտապես սերտ համագործակցության մեջ է գտնվում կրթական հաստաությունների հետ: Յուրաքանչյուր տարի մենք տալիս ենք կրթական հաստատություններին պատվերներ՝ կախված պահանջարկից, որը մենք նկատում ենք աշխատաշոււկայում և որի կարիքը կա: Համագործակցությունը կրթական հաստաությունների հետ նաև իրականացվում է կառավարման խորհուրդների միջոցով: Կառավարության խորհրդում պարտադիր ներառված են զբաղվածության կենտրոնի աշխատակիցներ, ովքեր մասնակցում են կրթական հաստատություններում ցանկացած ծրագրերի իրականացմանը, նրանց կառավարման գործընթացին: Այսինքն, մենք մշտապես տեղեկացված ենք կրթական հաստաություններում իրականացվող ծրագրերին:
Ունե՞ք որևէ առաջարկներ ոլորտի բարեփոխման
համար:
Առաջարկներ մշտապես արվում են, յուրաքանչյուր տարի մեզ մեր աշխատանքային փորձը հուշում է, թե ինչի վրա պետք է տարեցտարի ավելի լուրջ ուշադրություն դարձնել՝ ելնելով իրավիճակից: Պարբերաբար առաջարկություններ արվում են մեզ մոտ նոր ծրագրերի ներդրման համար: Եթե առաջանում են խնդիրներ, որոշում ենք, թե խնդրին ո՞ր կողմից մոտենանք, ինչպե՞ս լուծենք այդ խնդիրը և այս առումով առաջարկություններ արվում են:
Հարցազրուցավար՝
Լիլիթ Գալոյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Լիլիթ Գալոյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Լուսանկարը՝ shrjapat.am կայքից:
Комментариев нет:
Отправить комментарий