-Ձեր կարծիքով ի՞նչ բացասական և դրական փորձ ունենք մենք մեր
խորհրդային անցյալից։
Ակնհայտ և հայտնի բացասականը
խորհրդային իրականության մեջ և, մասնավորապես, սպորտի ոլորտում ազգային խտրականությունն
էր, շինծու հավասարությունն էր, որ կապ չուներ մարզիկների ֆիզիկական, մարզական պատրաստվածության
պարզ, ազնիվ գնահատման հետ։ Այսինքն՝ հավաքականի կազմում պետք է ներկայացված լինեին անպայման, ասենք՝ մեկ հայ,
մեկ ղազախ, երեք ռուս․․․՝ ըստ պետության հռչակած ժողովուրդների
հավասարության և եղբայրության դրույթի: Այսօր դա անհավանական է
թվում, բայց բոլոր մասնակիցներս ու ժամանակակիցներս հիշում ենք մեր այդ ընդհանուր անցյալը։
Կուզենայի առանձնահատուկ նշել նաև, որ Խորհրդային սպորտի պատմության մեջ մնացել է միակ, բայց ցայտուն բացառությունը, երբ 1985թ Եվրոպայի Առաջնությանը Սովետ միությունը ներկայացավ բռնցքամարտիկների հավաքականով, որի կազմում էին չորս մարզիկ – չորսն էլ հայ և նշեմ, որ մենք պատվով վերադարձանք այդ Առաջնությունից՝ երկու չեմպիոն՝ Իսրայել Հակոբկոխյան և Սամսոն Խաչատրյան, և մեկ արծաթ՝ Բաբկեն Սահրադյան։

Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում |
Կուզենայի հատուկ նշել որպես դրական կողմ, որ Սովետական միությունն ու խորհրդային Հայաստանն այդ թվում, վարում էին շատ լուրջ պետական սպորտային քաղաքականություն։
Ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր էր և՛ մանկապարտեզում, և՛ դպրոցում, և՛ ԲՈՒՀ-ում, և՛ հիմնարկ- ձեռնարկություններում, ինչի համար պետությունը տրամադրում էր մարզասարքեր, դահլիճներ ու մարզասրահներ․․․ Հստակ գրաֆիկով անցկացվում էին ներքաղաքային, միջգերատեսչական, հանրապետական, համամիութենական մրցաշարեր:
Չմոռանամ նշել՝ բանակային մրցաշարերը բոլոր ստորաբաժանումների միջև նաև ДОСААФ համատեղ պետական-հասարակական կազմակերպությունը, որ աջակցում էր բանակին։ Դժվար թե գտնեք տարիքով մեկին, ով չի հիշի ГТО/ ՊԱՊ (պատրաստ աշխատանքի և պաշտպանության) նորմերը կամ թեկուզ բակային ակտիվ հանգիստը՝ ֆուտբոլի, շախմատի, նարդի-շաշկի-դոմինոյի մրցումները…. (Օրինակ՝ երկաթգծի մեքենավարները խաղում էին դեպոյի խառատների հետ:)
Առանձին նշեմ հավաքականի կազմի հետ ամեն արտասահմանյան գործուղմանը նախորդող և ընթացքում անցկացվող աշխատանքները, ինչն ապահովում էր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու մեր հնարավորությունն ու պարտականությունը։ Մեզ տրամադրում էին բարձորակ հագուստ, ինքնաթիռ կարելի էր բարձրանալ միայն «կոստյում-փոխկապով», մեզ սովորեցնում էին վարվեցողության ձև ու կանոն՝ ինչպես օգտվել սպասքից, ինչպես զրուցել: Մեզ տանում էին թանգարաններ, թատրոն, կինո, օպերա, բալետ, ընդ որում նաև պրեմիերաների, լավագույն հանրաճանաչ արտիստների հետ անհատական հանդիպումների, համերգների, ելույթների...

Սովետական միության ամբողջ տարածքում և սահմաններից դուրս՝ արտերկրում, մեզ ուղեկցում, բացատրում, ներկայացնում էին փորձառու մասնագետները։ Դեսպանատան աշխատակիցներն առավոտ շուտ կահավորված ավտոբուսներով
հյուրանոցից տանում էին մեզ ծանոթացնելու տվյալ երկրի
պատմությանը, տեսարժան վայրերին, վարվեցողությանը՝ դարձնելով մեզ տեսած զարգացած հարմոնիկ մարդ՝ «առողջ մարմնում առողջ հոգի»։ Դա շատ պարտավորեցնում էր․․․
Մենք զգում էինք մեզ ավելի վստահ, կարևոր և գնահատված, ժողովրդի և պետության սիրուն և հարգանքին արժանացած մարդ։ Այս ամենի նպատակն էր դարձնել մեզ հասարակության արժանի անդամ, ժողովրդի արժանի զավակ, մարզիկների գալիք սերունդների համար, օրինակ, դրանով ապահովում էին ամբողջ բնակչության ֆիզիկական ակտիվությունն ու պատրաստվածությունը, որը նպաստում էր մասսայական սպորտի զարգացմանն և ազգի ընդհանուր առողջացմանը։
Հարցս էլի նույնն է. ինչն է՞ այսօր մեր արհեստի, արվեստի ու չեմպիոնների քաղաքի սպորտի լավն ու վատը։
Մերօրյա սպորտային պետական քաղաքականության մասին պետք է ասեմ, որ առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով մենք կազմակերպում ենք Սպորտլանդիա՝ նախակրթարաններում և դպրոցներում տարբեր տարիքային խմբերի միջև, բոլոր մարզաձևերով անցկացնում ենք քաղաքային առաջնություններ։
Իսկ երեք փուլով՝ քաղաքային, մարզային, համապետտական, տեղի են ունենում բոլոր մարզաձևերի (նաև darts) առաջնությունները տարեցների՝ 60-նն անց մասնակցությամբ և «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարերը:
Հատուկ կուզենայի նշել, որ մենք այսօր Գյումրիում ունենք 25 մարզական դպրոց և մարզական հասարակական կառույց, նաև օլիմպիական քոլեջ, որը պատրաստում է նաև մարզիչ-մանկավարժներ։
Չգիտեմ, որպես դրական թե բացասական նշեմ մեր այլևս համալսարանի վերածված Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ ՇՊՀ) ֆիզկուլտուրայի և սպորտի ֆակուլտետի ֆիզդաստիարակության ամբիոն դառնալու փաստը…
Մենք կարճ հայացք գցեցինք մեր քաղաքի սպորտային անցուդարձին երեկ ու այսօր։ Դուք, հանդիսանալով ԽՍՀՄ Վաստակավոր մարզիկ, ՀՀ Վաստակավոր մարզիչ և, վերջապես, 1987թ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, ի՞նչ եք սպասում մեր վաղվանից, մեր սպորտային վաղվանից։
Սպորտն ապագա առողջ քաղաքացի և ապագա առողջ մայր ու առողջ զինվոր է։ Սպորտը հայրենասիրություն է՝ «ազգ սիրեցեք և հայրենիք»։
Սպորտը պետոության հանրահռչակմանը նպաստող միջոց է։ Եվ քանի որ ցանկացած երկրի դրոշը բարձրացվում է միայն ի պատիվ երկրի նախագահի և մարզիկի, և քանի որ մեր Հայրաքաղաքն անչափ հարուստ է տաղանդաշատ մարզիկներով, հետևաբար, մեզ դեռ սպասում են բազմաթիվ հաղթանակներ, ուստի ես վստահ եմ, որ իմ քաղաքի սպորտի վաղը փայլուն է։

Բնակչության մեծ մասի մոտ սոցիալական խնդիրների պատճառով շատ
ցածր է ֆիզիկական ակտիվության ցուցանիշը։ Անգամ բակային ֆուտբոլն, որ ավանդաբար մեր
քաղաքի մշակույթի անբաժան մասն էր եղել՝ հիմա անկում է ապրում... Մարզիչները գործուղվում են դպրոցներ բացատրելու,
քարոզելու առողջ ապրելակերպը, առողջ մարդ դառնալու իմաստը, և այնուամենայնիվ բակային
թիմերի քանակն անբավարար է ու մտահոգիչ։
Մյուս բացասական փաստը, որ պիտի արձանագրենք, մատաղ սերնդի ճնշող մասը «հիվանդ են» սմարթֆոններով, համակարգիչներով,ինչը բերում է նրանց այնպիսի ֆիզիկական և հոգեբանական տկար վիճակի, որ իրենք այլևս չեն կարող մարզիկ դառնալ, չեն կարող սպորտային ընտանիքի կազմում լիիրավ վստահելի անդամ դառնալ թե՛ իրենց անձնական կամային հատկանիշների բացակայության, թե՛ միջանձնային հարաբերությունների բացակայության, թե՛ թիմային մտածողության ու պատասխանատվության լրիվ բացակայության պատճառով․․․
Տխուր է նաև, բայց փաստ, որ հետխորհրդային ժամանակահատվածում մենք չունենք ոչ մի մարզաձևի կամ մարզիկի նվիրված արձան, հուշարձան...
Հետխորհրդային Հայաստանի առաջին լուրջ սպորտային
նվաճումն է եղել մեր երկու օլիմպիական չեմպիոնների ոսկին՝ ծանրամարտում՝ Իսրայել Միլիտոսյանի
և ըմբշամարտում՝ Մնացական Իսկանդարյանի։ Մյուս բացասական փաստը, որ պիտի արձանագրենք, մատաղ սերնդի ճնշող մասը «հիվանդ են» սմարթֆոններով, համակարգիչներով,ինչը բերում է նրանց այնպիսի ֆիզիկական և հոգեբանական տկար վիճակի, որ իրենք այլևս չեն կարող մարզիկ դառնալ, չեն կարող սպորտային ընտանիքի կազմում լիիրավ վստահելի անդամ դառնալ թե՛ իրենց անձնական կամային հատկանիշների բացակայության, թե՛ միջանձնային հարաբերությունների բացակայության, թե՛ թիմային մտածողության ու պատասխանատվության լրիվ բացակայության պատճառով․․․
Տխուր է նաև, բայց փաստ, որ հետխորհրդային ժամանակահատվածում մենք չունենք ոչ մի մարզաձևի կամ մարզիկի նվիրված արձան, հուշարձան...
Մերօրյա սպորտային պետական քաղաքականության մասին պետք է ասեմ, որ առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով մենք կազմակերպում ենք Սպորտլանդիա՝ նախակրթարաններում և դպրոցներում տարբեր տարիքային խմբերի միջև, բոլոր մարզաձևերով անցկացնում ենք քաղաքային առաջնություններ։
Իսկ երեք փուլով՝ քաղաքային, մարզային, համապետտական, տեղի են ունենում բոլոր մարզաձևերի (նաև darts) առաջնությունները տարեցների՝ 60-նն անց մասնակցությամբ և «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարերը:
Հատուկ կուզենայի նշել, որ մենք այսօր Գյումրիում ունենք 25 մարզական դպրոց և մարզական հասարակական կառույց, նաև օլիմպիական քոլեջ, որը պատրաստում է նաև մարզիչ-մանկավարժներ։
Չգիտեմ, որպես դրական թե բացասական նշեմ մեր այլևս համալսարանի վերածված Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ ՇՊՀ) ֆիզկուլտուրայի և սպորտի ֆակուլտետի ֆիզդաստիարակության ամբիոն դառնալու փաստը…
Մենք կարճ հայացք գցեցինք մեր քաղաքի սպորտային անցուդարձին երեկ ու այսօր։ Դուք, հանդիսանալով ԽՍՀՄ Վաստակավոր մարզիկ, ՀՀ Վաստակավոր մարզիչ և, վերջապես, 1987թ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, ի՞նչ եք սպասում մեր վաղվանից, մեր սպորտային վաղվանից։
Այո, ես 40 տարվա սպորտային կենսագրություն
ունեմ։ Եվ փաստում եմ, որ մեր քաղաքը, մեր հողը պատահական չի ծնում այդքան առողջ ուժեղ
քաջ չեմպիոններ: Մեր քաղաքը միշտ էլ հայտնի է եղել իր սպորտային մշակույթով, իր սպորտային
արժեհամակարգով, ոգով, կամքով, աշխատասիրությամբ...
Բայց մի բան է՝ առանձին մարզիկն իր բնածին տաղանդով, անհատականությամբ, հոգեբանական հավասարակշռությամբ, կամային հատկանիշներով, անձնական կամ թիմային նվաճումներով, իր ֆիզիկական տվյալներով, մարզման առանձնականություններով, վերջապես, հաջողակ լինելով և ընդհանրապես այլ բան է ամբողջ ազգի ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մասսայականության ցածր մակարդակը, որը ինձ շատ մտահոգում է, քանի որ մեր բոլոր նախաձեռնած քայլերը դեռ ցանկալի արդյունքների չեն բերում։
Անհրաժեշտ է բակերում օր առաջ կառուցել մարզասարքերով հագեցված խաղահրապարակներ, վերակենդանացնել ազգային խաղերը, քանի դեռ հիշողներ կան․․․
Ես փաստում եմ, որ սպորտը օպտիմիզմի և առողջության երաշխիքն է: Հոռետես մարզիկ աշխարհում գոյություն չունի։ Սպորտը շարժում է, «շարժումը կյանք է»։ «Սպորտն է միակ բալասանն անդնդավոր ցավերի, Առանց սպորտի վիշտն աշխարհը կավիրի...»:
Ազգային արժեհամակարգում սպորտային շարունակական
լուրջ նվաճումների հասած մարզիկները քարոզ են հանդիսանում եկող սերունդների համար։
Սպորտը զերծ ե պահում ջահելներին փողոցները թրև գալուց, քրեական ենթամշակույթից և այլ
պղծություններից։Բայց մի բան է՝ առանձին մարզիկն իր բնածին տաղանդով, անհատականությամբ, հոգեբանական հավասարակշռությամբ, կամային հատկանիշներով, անձնական կամ թիմային նվաճումներով, իր ֆիզիկական տվյալներով, մարզման առանձնականություններով, վերջապես, հաջողակ լինելով և ընդհանրապես այլ բան է ամբողջ ազգի ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մասսայականության ցածր մակարդակը, որը ինձ շատ մտահոգում է, քանի որ մեր բոլոր նախաձեռնած քայլերը դեռ ցանկալի արդյունքների չեն բերում։
Անհրաժեշտ է բակերում օր առաջ կառուցել մարզասարքերով հագեցված խաղահրապարակներ, վերակենդանացնել ազգային խաղերը, քանի դեռ հիշողներ կան․․․
Ես փաստում եմ, որ սպորտը օպտիմիզմի և առողջության երաշխիքն է: Հոռետես մարզիկ աշխարհում գոյություն չունի։ Սպորտը շարժում է, «շարժումը կյանք է»։ «Սպորտն է միակ բալասանն անդնդավոր ցավերի, Առանց սպորտի վիշտն աշխարհը կավիրի...»:
Սպորտն ապագա առողջ քաղաքացի և ապագա առողջ մայր ու առողջ զինվոր է։ Սպորտը հայրենասիրություն է՝ «ազգ սիրեցեք և հայրենիք»։
Սպորտը պետոության հանրահռչակմանը նպաստող միջոց է։ Եվ քանի որ ցանկացած երկրի դրոշը բարձրացվում է միայն ի պատիվ երկրի նախագահի և մարզիկի, և քանի որ մեր Հայրաքաղաքն անչափ հարուստ է տաղանդաշատ մարզիկներով, հետևաբար, մեզ դեռ սպասում են բազմաթիվ հաղթանակներ, ուստի ես վստահ եմ, որ իմ քաղաքի սպորտի վաղը փայլուն է։
Հարցազրուցավար՝
Նաիրա Հարությունյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)

Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:

Комментариев нет:
Отправить комментарий