четверг

«Մարդու իրավունքները փակ հաստատություններում». հարցազրույց փաստաբան Թամարա Յայլոյանի հետ


 -Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը փակ հաստատություններում, վերջին երկու տարիների ընթացքում:
-Առաջին հերթին փակ հաստատություններ ասելով հասկանում ենք քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժարանները, եվ ներկայիս պայմաններում նաև մեկուսացման վայրերը: Կարևոր եմ համարում առաջին հերթին խոսել, թե ինչ պայմաններում են մարդիկ պահվում փակ հաստատություններում, օրինակ` հոգեբուժարաններում վերջին երկու տարիներին վիճակը այդքան էլ բարվոք չէ՝ թե շենքային, թե տեխնիկական հատվածով, սակայն վերջերս ընդունվել է մի օրենք, ըստ որի մարդուն չեն կարող ստիպողաբար պահել հոգեբուժարաններում, եթե  քրեական հանցանագործություն կամ օրենքի հետ կապված խնդիրներ չի ստեղծել:
՞րն է ընդունված օրենքի դրական եվ բացասական կողմը:
-Սա մի կողմից լավ է այն առումով, որ մարդուն իր կամքից անկախ չեն կարող պահել, և վատ է այն առումով, որ անհատը կարող է գիտակցական բավարար մակարդակ չունենալ և վնասել շրջապատի մարդկանց` վերահսկողության տակ չմնալով: Իմ կարծիքով պետությունը պետք է ստեղծի կիսաբաց հաստատություններ, որտեղ ագրեսիվության բավարար մակարդակ չունեցող մարդիկ ինքնակամ գան բուժվելու որոշակի գումարով: Ընտանիքի անդամների համաձայնությամբ նրանց հաճախ թույլատրվի դուրս գալ զբոսնելու:  
Ինչ վերաբերում է քրեակատարողական  հիմնարկներին, վերջին տարիներին և հեղափոխությունից հետո վիճակն ավելի բարվոք է, նախկինում եղել են մի շարք բողոքներ,  որ եթե մի սենյակեւմ պիտի մնան հինգ հոգի, մնում են տասնյոթ հոգի, մարդիկ հատակներին են քնում և ավելանում է միմյանց վրա ճնշումներ գործադրելը, իսկ այժմ նման բողոքներ գրեթե չկան: Նման հիմնարկներում առավել պետք է աշխատակազմի հետ աշխատանքներ տանել, նոր մեթոդներ կիրառել աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար և ստեղծել մի անձնակազմ, որը հնարավորինս կբացառի իրար մեջ «հարց լուծելու» մշակույթը:
 
-Որո՞նք են փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնական խախատումները, որոնք արձանագրել եք ձեր և ձեր գործընկերների գործունեության ընթացքում:
-Մարդու իրավունքների հիմնական խախտումներն այն է, որ նախաքննության փուլում անձանց վրա ճնշումներ չգործադրվեն: Դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ մարդիկ նշում են, որ իրենց վրա գործադրվել է ճնշում, որը հիմնականում հոգեբանական  ճնշմանն է վերաբերում`  նախկին ֆիզիկական բռնությունների փոխարեն: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հիմնականում այն անձինք են ճնշված, ովքեր կրել են իրենց պատիժը, բայց ազատության մեջ էլ պիտակավորվում են, ենթարկվում հոգեբանական մանիպուլյացիաների և այլ հանցագործություն կատարվելու դեպքում նրանց ևս հարցաքննում են, և, ըստ այդ անձանց կարծիքի, իրենք միշտ հետապնդման մեջ են գտնվում և միշտ ցանկություն են հայտնում երկիրը լքելու, միայն թե ազատվեն պիտակավորումներից ու հետապնդումներից: Սակայն պետությունը քրեակատարողական հիմնարկների փոխարեն կարող է այլընտրանքային ուղիներ մտածել, որ որքան հնարավոր է քիչ մարդիկ  հայտնվեն նման վայրերում` կոնֆլիկտային իրավիճակները նվազագույնի հասցնելու, միջանձնային բախումները կրճատելու նպատակով, որովհետև շատ քիչ մարդիկ է, որ նման հաստատություններից դուրս գալուց հետո կարողանում են ինտեգրվել հասարակական բնականոն կյանքին, և մեծ մասի մոտ դրսևորվում է մեծ ագրեսիա:
 -Ի՞նչ տարբերակով է հնարավոր կանխել մարդու մոտ դրսևորվող ագրեսիվ երեվույթները եվ ինչպե՞ս կարելի է մարդուն բերել հոգեկան հավասարակշիռ վիճակի:
-Պետության հիմնական ու կարևորագույն խնդիրներից մեկը կարելի է համարել սա, որ պետությունը պարտավորված է ստեղծել սոցիալ-հոգեբանական հաստատություններ, պատրաստել նման մասնագետներ, ովքեր կկարողանան փակ հաստատություններից դուրս եկած անձանց հետ հոգեբանորեն աշխատել, և նրանց բերել կյանքի բնականոն վիճակի, որպեսզի կարողանա տվյալ անհատն ինտեգրվել հասարակության մեջ,  զգալ իրեն հասարակության լիիրավ անդամ:

-Ովքե՞ր են ներգրաված փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման գործընթացներում: Արդյո՞ք այդ գործընթացն իրականացվում է պատշաճ կերպով։
-Այս խնդրով զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական կազմակերպությունները, հոգեկան առողջության կենտրոնը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, միջազգային որոշակի կազմակերպություններ, ներքին գործերի նախարարությունը եվ այլն:

-Ինչպե՞ս կարող են լրագրողներն աջակցել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: Տվեք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն նման հաստատություններ այցելելիս և պետական հաստատություններից թույլտվություն ստանալիս։
-Լրագրողների ֆունկցիայի մեջ է մտնում բացահայտել ռեալ խախտումները, արձագանքել և բարձրաձայնել, որովհետև բարձրաձայնելը գործի կեսն է, որից հետո պատկան մարմիններն անկախ իրենց կամքից պարտավոր են ուշադրություն դարձնել այդ հարցին: Լրագրողների համար տվյալ պարագայում կարևոր է տարբերակել ճիշտ ու սխալ ինֆորմացիան, հաշվի չառնել անձնական շահադիտական նպատակները և ներկայացնել հնարավորինս ճիշտ տեղեկություն:

-Արդյո՞ք պատշաճ կերպով պաշտպանվա՞ծ են փակ հաստատություններում գտնվող մարդիկ կորոնավիրուսի ներթափանցումից և կատարվո՞ւմ են համապատասխան կանխարգելիչ ու ախտահանիչ միջոցառումներ, ունե՞ք տվյալներ կամ տեղեկություններ այս մասին:
-Ունեմ տեղեկություն, որ փակ հաստատություններում մարդկանց տեսակցություններն արգելվել են, և, ելնելով կալանավորների առողջապահական անվտանգությունից, արգելվում է անգամ իրավապաշտպանի մուտքն այնտեղ: Ըստ տեղեկությունների՝ կատարվում են նաև ախտահանիչ աշխատանքներ:



Հարցազրուցավար՝
Լիլիթ Մեսելյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)


Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий