Գյումրի-Երևան ուղևորությունն այս անգամ տարբերվեց մնացածից. մենքենայում ինձ ուղեկցում էր տիկին Կարինեն իր ամուսնու հետ. գնում էին Երևան՝ ամուսնու աչքի վիրահատության համար պայմանավորվածություն ձեռք բերելու: Ուղևորության ամբողջ ընթացքում տիկին Կարինեն պատմեց իր կյանքի ու ապրած դժվարությունների մասին:
Տիկին Կարինեի ընտանիքը Գյումրի
է տեղափոխվել Արցախի Վազգենաշեն գյուղից, պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի
29-ին: Ամուսինն ու ավագ որդին՝ 25-ամյա Ժորան, պատերազմի ընթացքում մնացել են Արցախում՝
պաշտպանելու իրենց հողն ու տունը:
Արմատներով գյումրեցի է տիկին Կարինեն, 24 տարեկանում ամուսնացել է և տեղափոխվել Աշտարակի
Ոսկեվազ գյուղ: Ամուսնու մահից հետո ավագ որդու հետ տեղափոխվել է Արցախ: Որոշ
ժամանակ անց ամուսնացել է պարոն Համլետի հետ: Համատեղ ամուսնությունից 2009թ-ին ծնվել
է Գևորգը, որն այժմ 11 տարեկան է, երկու տարի անց ծնվել են «ջուխտակ» (տիկին
Կարինեն այդպես է անվանում երկվորյակներին) աղջիկները: «Աստված գիտեր, որ աղջիկ երեխա չէի սիրում դրա համար պատժեց. մեկից երկուսին տվեց, էն էլ ահավոր չար: Աղջիկներիցս մեկին նայում եմ, իմ մանկությունն է աչքիս առաջ գալիս» ասում է ու ծիծաղում, հետո շարունակում. «Ինձ նման տանջված կլինեն, տղաները գիտես՝ սարի նման կանգնած են թիկունքիդ»:
Սեպտեմբերի 28-ի գիշերը տիկին Կարինեի
մոտ տպավորվել է շատ հստակ. «Ժամը 3:30-ի մոտ էր, հացի խմոր էի հունցել, պատրաստվում
էի թխել, որ առավոտ շուտ գնայի դաշտ՝ գործի: Հա կրակոցների ձայներ էի լսում,
մտածում էի՝ մե՞ր տղեքն են պարապում, թե՞ թուրքերն են»: Հետո դաշտում, այլևս
ձայներ չի լսել:
Այդ առավոտյան Գևորգը ժամը
05:30-ին պետք է այծերին տաներ արոտի, 08:30-ին վերադառնար տուն ու պատրաստվեր դպրոց
գնալու: Բայց կրակոցների ձայներից վախեցել է տանից դուրս գալ ու մնացել է տանը:
«Նույնն օրն արդեն եկան,
ասին՝ անվտանգ չէ գյուղում մնալը, տեղափոխվեք Հայաստան, չէի ուզում տունս թողնել
ու դուրս գալ, ախր անասուններիս էլ էրեխեքիս պես սիրում էի, որ պահում ես, չես
կարող չսիրել: Գյուղում թողեցի 40 այծ, 3 կով, սագեր, հավեր…» Սկզբում անասուններին թողել են հարևանի մոտ, բայց
մեկ շաբաթ անց, ավագ որդին զանգել ու ասել է, որ հարևաններն այլևս չեն կարողանում
պահել անասուններին: Տիկին Կարինեն էլ ասել է՝ բրախեք, թող գնան: Տանը թողել են ամեն
ինչ. ձմեռվա համար նախատեսված պարկերով ալյուր, կարտոֆիլ և այլ մթերք, հագուստեղեն,
գույք, ավագ որդու ավտոմեքենան: Հույս են ունեցել, որ մոտ ապագայում պետք է
վերադառնան:
7 հոգանոց ընտանիքը (սկեսուրը, 4
երեխաները , տիկին Կարինեն ու ամուսինը) ժամանակավոր ապաստանել է Գյումրու թիվ 1 գիշերօթիկ
հաստատությունում: Փոխհատուցված գումարով անմիջապես ավագ որդուն ավտոմեքենա են
գնել: Տիկին Կարինեն նշում է. «…ինքը սովոր էր ավտոյի, վիզը ծուռ չէի թողնելու»:
Թերթում է հեռախոսը, մեկ առ մեկ ցույց է տալիս երեխաների նկարները… Պարզվում է 11-ամյա
Գևորգը Գյումրի ինֆոտան կողմից իրականացրած «Մշակութային ինտեգրում» ծրագրի
մասնակիցներից մեկն է: Ժպտում ենք՝ նշելով,
որ Գյումրին փոքր քաղաք է:
Տիկին Կարինեն հույս է հայտնում, որ կգտնվի
մի բարերար ու Գյումրուն մոտ գյուղական համայքներից մեկում իրենց տուն կնվիրի:
Նա փորձում է կյանքին թեթև նայել, երևի, որ չգժվի ու հնարավորինս բնական տանի կյանքի կողմից
հասցված հարվածները:
Նյութի հեղինակ՝ Լուիզա Զաքեյան
Ես ցավ էի զգում, երբ 10 տարվա կինս ամուսնալուծության դիմում ներկայացրեց՝ ասելով, որ իր սերն իմ հանդեպ պակասել է, ես հարցրի, թե որն է խնդիրը, բայց նա պարզապես ասաց, որ այլևս հարմար չէ մեր հարաբերություններին, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհով, աղաչեցի ես։ նա պետք է մնա ինձ հետ, բայց նա անտեսեց ինձ, ես ուղիներ էի փնտրում նրա հետ առցանց հաշտվելու, երբ ես ծանոթացա բժիշկ Աջայի մասին, որը հզոր ուղղագրիչ է, և ես բացատրեցի նրան իմ խնդիրները, սիրո հմայքը կատարվեց, և խաղաղությունը կրկին տիրում է: իմ ընտանիքը, եթե ուղղագրողի օգնության կարիքն ունեք ցանկացած տեսակի ուղղագրության աշխատանքի համար, կարող եք ապավինել մեծ մարդուն՝ դոկտոր Աջայիին երկարատև լուծման համար, կապվեք նրա հետ իր whatsapp / Viber համարով՝ +2347084887094
ОтветитьУдалить