«Շատ ուսուցողական ներկայացում էր,-ասաց Սերգեյը ու շարունակեց,-չնայած շատ բաներն այս ամենից ես գիտեի. թե կյանքում ինչպես պետք է վարվել, ինչ չպետք է անել, բայց չգիտեի, որ նման գործ կա (ի նկատի ունի Վարդան Այգեկցու առակները)»:
Ապրիլի 3-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Ընթանում էր Վարդան Այգեկցու առակների մոտիվների հիման վրա ստեղծված «Հիմարներն ու խելոքները» խրատապատում բեմականացումը՝ հետաքրքիր բեմադրաոճով, ազգային երգ-երաժշտությամբ, յուրօրինակ ասելիքով:
Գյումրի ինֆոտունը ՀաՄաՏեղ ծրագրի
շրջանակներում ներկայացման տոմսեր էր ձեռք բերել ու հրավիրել Գյումրու թիվ 1 գիշերօթիկ
հաստատությունում ապաստանած արցախցի երեխաների ու պատանիների: Սերգեյը գիշերօթիկ հաստատության սաներից մեկն է, ով սիրով հյուրընկալել ու ընկերացել է արցախցի տղաների հետ: Պատանիները բեմականացման
ամբողջ ընթացքում հետևեցին մեծ բավականությամբ, հետաքրքությամբ ու ծիծաղով, իսկ ներկայացման
ավարտին դերասաններին դիմավորեցին ինքնաբուխ հոտնկայս բուռն ծափահարություններով:
Ներկայացման ավարտից հետո մասնակիցները
Գյումրի ինֆոտան անդամների ուղեկցությամբ շրջեցին Գյումրու կենտրոնական հատվածով, քայլեցին
դեպի Շիրազի տուն-թանգարան, որը, ցավոք, Covid-19-ի պատճառով այցելուների առաջ փակ
էր, ապա այցելեցին Գյումրու Յոթ վերք եկեղեցի: Իսկ վերջում օրն ամփոփվեց համեղ հյուրասիրությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий