Այն ամենն, ինչ կապված է ապրելակերպի հետ, ինքս եմ տնօրինել
իմ կյանքը, և քանի որ ոչ ոք չեն ուղղորդել ինձ հետևաբար մեղադրել եմ ինքս ինձ այն սխալ
որոշումների համար, որոնք հանգեցրեց մի շարք բացասական հետևանքների (արյան ճնշում,
մեջքի ցավ, նախաշաքարախտ)։
2018 թվականի ապրիլն էր։ Ես պիտի սկսեի իմ առաջին քայլերը դեպի
կյանքիս կտրուկ շրջադարձը։ Որոշեցի մասնակցել քաշի նվազեցման ծրագրին, որը գտնվում
էր իմ հայրենի քաղաքում՝ Սիեթլում։ Խիստ սննդակարգին հետևելով՝ իմ անձնական մարզչի
օգնությամբ 15 շաբաթում կորցրեցի մոտ 45 կգ։
Ըստ իս՝ամբողջ ծրագիրն ավարտվելուց հետո գործս էլ ավելի էր բարդացել։
Սկսեցի լրջագույն ջանքեր գործադրել սեփական մարմնիս կարգավորման համար։
Ամենօրյա մարզում կազմակերպեցի և սննդի պլան ստեղծեցի։ 10 ամիս անց՝ հունվարին, կշռվեցի՝ 80 կգ։
Իմ այս արկածների սկիզբը դրվեց կյանքիս այն շրջանում, երբ ավելորդ
քաշի առկայությունը հանգեցրեց մշտական դեպրեսիվ վիճակի։ Թեև դժվարությունների միջով
եմ անցել, այնուամենայնիվ կյանքս չխորտակեցի։ Փրկվել եմ սրտի ինֆարկտից և շաքարային
դիաբետից։ Կարող էի պարզապես հանձնվել, բայց հետո ես իմ մեջ ուժ գտա և պայքարեցի հանուն
երկարակեցության։ Բարգավաճում ունեցա կյանքիս բոլոր բնագավառներում, սկսած ֆիզիկական
և մտավոր առողջությունից վերջացրած անձնային և պրոֆեսիոնալ հարաբերություններ։
Այսպիսով, փորձեցի կիսվել իմ երկարատև, բայց և արդյունավետ արկածներով:
Այս պատմությունով աշխատում եմ մոտիվացնել կոնկրետ այն անձանց, ովքեր բախվել են նույն
խնդրի առաջ։ Իմ շրջապատի մարդկանցից նկատել էի, որ, տարատեսակ արդարացումներ փնտրելով,
չէին ցանկանում բարելավել իրենց կյանքի որակը։ Ուստի իմ խորհուրդն է՝ երբեք չհանձնվեք
և սկսեք փոփոխություններ մտցնել ձեր կյանք՝ այն երկար և երջանիկ դարձնելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий