вторник

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ներկայացուցիչների այցը Գյումրի ինֆոտուն

Մայիսի 27-ին Գյումրի ինֆոտունը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ներկայացուցիչներ Բելլա Մարգարյանին և Արթուր Դրամփյանին:


Հանդիպման ընթացքում ինֆոտան համակարգողի, շահառուների և կամավոր-անդամների կողմից ներկայացվեց Գյումրի ինֆոտան գործունեությունը, իրականացրած միջոցառումները, նախաձեռնությունները, ակցիաներն ու դասընթացները:


Մասնակիցները նաև նշեցին, թե ինչ է տվել Գյումրի ինֆոտունն իրենց, ինչ ազդեցություն է թողել իրենց մտածողության ու հետագա գործունեության վրա, ինչպես է փոխվել իրենց կյանքը. մինչ Գյումրի ինֆոտուն այցելելը ու Գյումրի ինֆոտուն այցելելուց հետո:

Комментариев нет:

Отправить комментарий