Ստեղծվեց հետաքրքիր միջավայր. պատանիներից շատերն առաջին անգամ էի խաղում բոուլինգ: Սկզբում մասնակիցներին բացատրվեց խաղի կանոնները, տրամադրվեց գնդակ նետելու-գլորելու հմտություններն ու «գաղտնիքները»: Ներկայացվեց խաղի ստեղծման պատմությունը:
Բոուլինգ (անգլ.՝ to bowl - գլորել), գնդակներովսպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։
Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն։
Խաղի մեկ պարտիան բաղկացած է 10 ֆրեյմից։ Յուրաքանչյուր ֆրեյմում խաղացողն ունի նետելու երկու հնարավորություն։ Եթե խաղացողը առաջին հարվածով տապալում է բոլոր տասը կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սթրայք (անգլ..՝ strike՝ հարված), և նշանակվում է «X»: Եթե խաղացողը երկու հարվածով է տապալում բոլոր կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սփեյր (անգլ.՝ spare՝ պահեստային), և նշանակվում «/»: Եթե ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում կանգուն են մնում
ոչ հարևան կեգլիները, օրինակ՝ անկյունային 7 և 10, ապա այսպիսի համադրությունը կոչվում է սփլիթ (անգլ.՝ split՝ պառակտված), և նշանակվում է «{\displaystyle \circledS }», որտեղ S-ը տապալված կեգլիների թիվն է։ Եթե երկու հարվածից հետո մնում են չտապալված կեգլիներ, այդպիսի ֆրեյմը կոչվում է «բաց»։ Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սթրայք, ապա այդ ֆրեյմում միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ երկու հարվածի արդյունքում տապալված կեգլիների թիվը։ Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սփեր, ապա միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում տապալած կեգլիների թվին։ Եթե ֆրեյմը բաց է մնում, ապա միավորների քանակը հավասար է այդ ֆրեյմում տապալված կեգլիների թվին։Քանի որ սթրայքի և սփերի դեպքում միավորների քանակը կախված է ոչ միայն այդ ֆրեյմի, այլև հաջորդ հարվածներից, հատուկ կարգավիճակ է ստանում վերջին՝ 10-րդ ֆրեյմը։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջին հարվածի արդյունքում առաջանում է սթրայք, խաղացողը կարող է այդ ֆրեյմում կատարել ևս երկու հարված։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջանում է սփեր, խաղացողը կարող է կատարել ևս մեկ հարված։ Տասներորդ ֆրեյմի սփերին և սթրեյքին վերոնշյալ կանոնները չեն վերաբերում, քանի որ հաջորդ ֆրեյմ գոյություն չունի։ Եթե 10-րդ ֆրեյմում առաջին երկու հարվածների արդյունքում չտապալված կեգլիներ են մնում, և ֆրեյմը դառնում է բաց, ապա խաղն ավարտվում է։
Խաղի մեկ պարտիայի առավելագույն միավորների քանակը 300 է, քանի որ յուրաքանչյուր ֆրեյմում առավելագույնը կարելի է կուտակել 30 միավոր։ Պրոֆեսիոնալ առաջնությունների ժամանակ փորձառու խաղացողների միջին միավորը մեկ պարտիայի համար սովորաբար 200-ից ցածր չի լինում։
Անընդմեջ երկու սթրայքը կոչվում է «դաբլ» (անգլ.՝ double՝ կրկնակի), երեքը՝ «թըրքի» (անգլ.՝ turkey՝ հնդկահավ), չորսը՝ «հեմբոուն» (անգլ.՝ hambone՝ ազդր)։
Ժամանցային կենտրոնում խաղային մրցության ու ազարտի մթնորոլտ էր տիրում, բոլորն ուրախ էին ու ոգևորված: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին արցախցի Միրզոյան եղբայները՝ Իվանը, Ալեքսը և Ալենը: Խաղ-մրցույթն ավարտելուց հետո մասնակիցներն օգտվեցին համեղ հյուասիրությունից, որի ընթացքում հայտնեցին իրենց կարծիքը ստեղծված իրավիճակի մասին, նրանց հետագա անելիքների և պլանների մասին, ինչպես են պատկերացնում իրենց ապագան ու որտեղ։
Երեխաներից շատերը ցանկություն հայտնեցին մշտապես բնակվել Գյումրիում
միայն նրա համար, որ Գյումրին և գյումրեցիները շատ բարի և հյուրընկալ մարդիկ են: Տղաներից մի քանիսը նշեցին, որ հնարավոր է հաստատվեն Գյումրուն մոտ գտնվող հարակից գյուղական համայնքներում, զբաղվեն գյուղատնտեսությամբ: Ավելի բարդ խնդիր է դրված Բաղդասարյան քույրիկների ծնողների առջև. Մարիամը ցանկանում է շարունակել ապրել ու դպրոց հաճախել Գյումրիում, իսկ Ժենյան կարոտել է Արցախը, իրենց տունն ու հարազատ միջավայրը:
Աղջիկներից մեկը շուտով կամուսնանա ու կտեղափոխվի Վանաձոր: Միրզոյանների ավագ եղբայրը՝ քսաներկուամյա Իվանը, արդեն ընտրել է իր կյանքի երկրորդ կեսին, ով, ի դեպ, գյումրեցի է, ու պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել:
Մասնակիցները նշեցին, որ այս ծրագրի շրջանակներում էլ ձեռք են բերել նոր ընկերներ, ծանոթություններ, սոցիալական ցանցերում են արդեն գտել և հաստատել են ընկերություն, որպեսզի յուրաքանչյուր պարագայում էլ իրար չկորցնեն և հնարավորության դեպքում միմյանց հետ կապ հաստատեն:
Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի կամավոր,
Գյումրի ինֆոտան անդամ Մարգարիտ Գալստյանը
Комментариев нет:
Отправить комментарий