Այս անգամ Սախարովի
կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում
«Աշխատանքային իրավահարաբերություններ. Նոր զարգացումներ» թեմայով:
Հանդիպման
սկզբում Սախարովի կենտրոնի իրավաբան Վիկտորիա Եղոյանի կողմից ներկայացվեցին
2020թ-ից ուժի մեջ մտած որոշ փոփոխությունները: Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է
կամ հաշվարկայինը՝ 92 618 դրամ։
2020թ․ հունվարի 1-ից գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
