
Հանդիպման
սկզբում Սախարովի կենտրոնի իրավաբան Վիկտորիա Եղոյանի կողմից ներկայացվեցին
2020թ-ից ուժի մեջ մտած որոշ փոփոխությունները: Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է
կամ հաշվարկայինը՝ 92 618 դրամ։
2020թ․ հունվարի 1-ից գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Եկամտային հարկը՝ 23 տոկոս՝ առանց սանդղակի, սոց. վճարը՝
2.5 տոկոս, 1 000 դրամները նույնն են մնում, նվազագույն աշխատավարձը դառնալու է 68
000 դրամ կամ հաշվարկայինը՝ 92 618 դրամ:

Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող
ունեցող գործատուն պետք է աշխատավարձի վճարումները կատարի անկանխիկ եղանակով:
2020թ. հունվարի 1-ից եկամտային հարկը 23 տոկոս է լինելու
բոլորի համար, այսինքն՝ դուրս են գալիս 150 000 և 2 000 000 հասկացությունները,
սոց. վճարը 2.5 տոկոս է մնալու, հաջորդ՝ 2021թ.-ից յուրաքանչյուր տարի կավելանա 1
տոկոսով, մինչև հասնի 5 տոկոս, ինչպես առաջ էր, դրոշմանիշային վճարը մնում է
նույնը, նվազագույն աշխատավարձը առձեռն 68 000 դրամ է լինելու: Ինչպես նաև 10 և
ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձի վճարումները կատարեն
բանկով: Իսկ միկրոձեռնարկատիրության համակարգի յուրաքանչյուր աշխատողի համար
կվճարվի 5 000 դրամ եկամտային հարկ, սոց. վճարը և դրոշմանիշային վճարը մնում են
նույն ձևով:

Հանդիպմանը մեջբերվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
փոխնախարար Գեմոֆին Գասպարյանի պարզաբանումը. «Մենք 4 մեթոդով իրականացրել ենք
հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն
աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով
և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից
վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ․․․ Մենք․․․ վերցրել
ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ»:

Հանդիպմանը մասնակցում էին գործատուներ,
տնտեսագետ-փորձագետներ, հաշվապահներ, իրավաբաններ, ՔՀԿ ներկայացուցիչներ:
Իրազեկման առումով մասնակիցներին տրամադրվեցին էլեկտրոնային
և տպագիր հուշաթերթեր` նշված փոփոխությունների վերաբերյալ:
Комментариев нет:
Отправить комментарий