Показаны сообщения с ярлыком աշխատանքային իրավունք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком աշխատանքային իրավունք. Показать все сообщения

вторник

Մարդու իրավունքների ոլորտներին վերաբերվող հանդիպում-քննարկումների շարքը Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը շարունակվում են


Այս անգամ Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում «Աշխատանքային իրավահարաբերություններ. Նոր զարգացումներ» թեմայով:
Հանդիպման սկզբում Սախարովի կենտրոնի իրավաբան Վիկտորիա Եղոյանի կողմից ներկայացվեցին 2020թ-ից ուժի մեջ մտած որոշ փոփոխությունները: Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է կամ հաշվարկայինը՝ 92 618 դրամ։
2020թ հունվարի 1-ից գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ: