
2003թ. ՄԱԿ Ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշանակվեց Լեռների միջազգային օր:
Լեռները զբաղեցնում են Երկրի մակերեւույթի ավելի քան 1/4 –ը եւ բանակավայր են համարվում աշխարհի բնակչության ավելի քան 10%- համար:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այս օրվա կապակցությամբ կոչ է անում ողջ աշխարհում անցկացնել միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված կլինեն խթանելու լեռնային գոտիների զարգացումը` երեւան հանելով վերջիններիս կարեւորությունը:
Հիշեցնենք, որ աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում լեռնային հանգստավայրերն ու առողջարանները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայաստանը:
Լեռնաշղթանները կազնում են երկրի ընդհանուր տարածքի 47%ը՝ 14 000 կմ²:
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած
լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա
շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։
Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ
տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան
ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից
նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների
սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում և ունի կենտրոնական դիրք:Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։