Показаны сообщения с ярлыком Գյումրու ԻնֆոՏուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գյումրու ԻնֆոՏուն. Показать все сообщения

вторник

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՈՒՄ

Հարցազրույց Գյումրու համայնքապետարանի առևտրի և գովազդի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Մարտին Վարդանյանի հետ  



-Որո՞նք են համարվում առևտրի օբյեկտի տեսակները:
 -Խանութներ, կրպակներ, հեղուկ վառելիքի, սեղմված բնական առևտրի կետերը:

-Ի՞նչ մուծումներ են կատարում առևտրով զբաղվողները և ի՞նչ գումարի մասին է խոսքը։
-Առևտրով զբաղվողները Գյումրու համայնքապետարանին վճարում են՝ հողի վարձակալություն, ոգելից խմիչք և ծխախոտ, բենզին, գազ, տեխնիկական հեղուկ, 24։00-ից հետո աշխատող, հանրային սնունդ, բացօթյա առևտուր, ոսկի, տաքսի ծառայությունների համար։
Հողի վարձակալությունը պարտավոր են մուծել տվյալ հողի քմ-ով։ Ոգելից խմիչք-ծխախոտը, հանրային սնունդը, բացօթյա առևտուրը հարկատուն պարտավոր է մուծել սահմանված քառակուսու չափով։ Բենզինը,գազը, տեխնիկականը, 24։00-ինը, ոսկին, տաքսին տարեկան։

-Ինչքա՞ն է կազմում, օրինակ, ոգելից խմիչք և ծխախոտի մուծումը։
-Ոգելից խմիչք և ծխախոտի մուծումը կատարվում է տվյալ օբյեկտի կամ խանութի քմ-ով՝ 1-ից մինչև 26քմ-ն սեփականատերը պարտավոր է մուծել եռամսյակային 18000դրամ, իսկ եթե ունի հարկատեսակներից միայն մեկ տեսակը՝ խմիչք կամ ծխախոտ ապա պարտավոր է մուծել եռամսյակային՝ 9000դրամ։ Քառակուսիների հետ գումարը կբարձրանա 1-26քմ =18000դրամ, 26-50քմ =24000դրամ և այլն։

-Գյումրիում ունենք այդպիսի խանութներ, որ միայն մի ապրանքատեսակը լինի։
-Ո՛չ, Գյումրւում այդպիսի խանութ չկա։

-Գումարը փոփոխվող է, թե՞ հստակ սահմանված է։
-Գումարը փոփոխվող է, կապված հարկատեսակներից։

-Ի՞ նչ խնդիրներ է առկա այս ոլորտում։
-Այս ոլորտում խնդիրեր  չկան, քանի որ  երկու կողմերի աշխատանքն էլ փոխհամաձայնեցված գնում է։

-Ի՞նչ վիճակագրական տվյալներր տվյալներ կան:
-Իմ աշխատած տարիների ընթացքում մեզ հատկացված տարեկան պլանից մենք կատարել ենք 97-98 տոկոս, այսինքն անցած տարիների համեմատ բյուջեի սահմանված չափը բարելավվել է։

-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կոռուպցիան այս ոլորտում՝ կա թե՞ բացակայում է։
-Կոռուպցիան իսպառ բացակայում է այս ոլորտում, քանի որ համայնքապետարանի աշխատակիցը չի կարող առձեռն գումար վերցնել հարկատուից։ Հարկատուն պարտավոր է եռամսյակային մուծումները կատարել բանկերի կամ տերմինալների միջոցով։ Դրանից հետո հարկատուն պարտավոր է գալ Գյումրու համայնքապետարան և ստանալ իր եռամսյակային թույլտվությունը:

-Իսկ եթե վճարումը չկատարի, հարկատուն տույժ-տուգանքի կենթարկվի, թ՞ե ոչ։
-Հարկատուն, եթե իր վճարումը չի կատարում, ապա Գյումրու համայնքապետարանի աշխատողը պարտավոր է կիրառել վարչական տուգանք։ Տուգանքի մասին հարկատուն տեղեկանում է Գյումրու համայնքապետարանի աշխատակցի կողմից տուգանքի փաստաթղթի տեսքով։ Տուգանքի չափը որոշվում է համայնքապետարանի վարույթի ժամանակ (բացառությամբ հողի վարձակալումից)։ Հարկատուն մուծում է և տուգանք և չվճարված գումարը։

-Իսկ հողի վարձակալության դեպքում ինչպե՞ս է տուգանքը սահմանվում։
-Հողի վարձակալության դեպքում, եթե չի վճարվում, փաստաթղթերը ներկայացվում է համայնքապետարանի իրավաբանական բաժին, իրավաբանների միջնորդությամբ փաստաթղթերը ներկայացվում է դատարան, դատարանի վճիռով տվյալ հողը կամ օտարվում է կամ կատարվում է վարչական տույժ։

-Ի՞նչ փաստսթղթեր են հարկավոր օրինական բազա մտնելու համար:
-Պետք է ներկայացնել անձնագիր, բացվող օբյեկտի վկայականը (եթե վկայական չունի, համայնքապետարանի աշխատակիցը չափագրում է կատարում տվյալ վայրի քմ-ը)։ ԱՁ-ն կամ ՍՊ-ն պարտադիր է ներկայանալուց հետո այդ փաստաթղթով դիմումի միջոցով պետք է մոտ՝ գործի հարկ վճարողների բազա։

-Ի՞նչ բարեփոխումներ են եղել:
-Բարեփոխումն եղել է այն, որ խանութը կամ օբյեկտը դարձել են քմ-ով և ավելի փոխշահավետ է երկուստեք, քան նախկինում։

-Ի՞նչ բարեփոխումներ են սպասվուն։
-Առաջիկայում բարեփոխումներ չեն սպասվում։


Հարցազրուցավար՝
Օլգա Սարգսյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)


Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:


Լուսանկարը՝  Սարգսյան Օլգա ֆեյսբուքյան էջից:



«Ի՞նչ է թաքցնում Եղեգիս գետը. լքված ադրբեջանական գերեզմանատունը և հնաբնակի խոստովանությունը» նյութի վերլուծություն



Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
 մեդիագրագիտության 
ուսանող՝Համլետ Ղազարյան
(Վերլուծած նյութի հղումը՝ )
Ամեն ինչ սկսվեց նյութի ընթերցումից, որը անկեղծ ասած ինձ շատ հետաքրքրեց, բայց այնքան էլ չզարմացրեց: Պատճառն այն է, որ նման պատկերի ես ականատես էի եղել Շիրակի մարզի Արդենիս համայնքում: Այնտեղ ևս ինչպես նշված է հոդվածում առկա էր ցանկապատված ադրբեջանական գերեզմանատուն, որը ըստ տեղի բնակիչների լքվել էր ադրբեջանցիների կողմից 90-ականների սկզբին: Այս ամենը իմանալով ես փորձեցի ուսումնասիրել հոդվածի իրականության հետ համապատասխանությունը: Նախ համացանցում փնտրեցի տեղեկություններ Եղեգիս համայնքի մասին: Պարզվեց, որ այն գտնվում է Վայոց Ձորի մարզում և մտնում է Եղեգիս խոշորացված համայնքի մեջ:
Վիկիպեդիայից իմանում ենք, որ համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 հեկտարը քաղաքացիների սեփական հողեր են, այդ թվում՝ 62 հեկտար՝ տնամերձ, 95 հեկտար՝ գյուղնշանակության հողեր։
Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եվ այստեղ հանդիպում ենք ամենահետաքրքիր ինֆորմացիային Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։ Այո հրեական և ոչ թե ադրբեջանական:
00000










Երևի Վիքիպեդիայի տվյալ հոդվածի հեղինակը գերադասել է չասել, որ դա ադրբեջանական գերեզմանոց է: Ուղղակի պետք է փաստել, որ երկու ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի: (Վիքիպեդիայում Եղեգիսի մասին նյութի հեղինակը Pandukht մականունով օգտատեր է, նա նյութը ստեղծել է 2012 թվականի օգոստոսի 12-ին: Երբ փորձեցի կապնվել հոդվածի հեղինակի հետ պարզվեց, որ նա այլևս ակտիվ հեղինակ չէ և նրա անվան դիմաց գրված է “պաշտոնաթող”):15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։Պատմամշակութային ժառանգության առումով  հայերը ունեն բազմաթիվ շինություններ, օրինակ Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարերը։Ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության միակ վկան հանդիսանում է նշված գերեզմանոցը, որը ինչպես նշում էին համայնքի ներկա բնակիչները իրենք պահպանում են հույս ունենալով, որ ադրբեջանցիներն էլ կպահպանեն հայկականները, որոնք մնացել են սահմանի մյուս կողմում:

Ըստ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ցանկացած ադրբեջանցի կարող է ազատ այցելել իր նախնիների գերեզմանները առանց որևէ խոչնդոտի: Հեռախոսազրույցի ընթացքում նա ոչ միայն հաստատեց ադրբեջանական գերեզմանատան առկայությունը Եղեգիսում, այլ նշեց որ նման վայրեր բազմաթիվ են Վայոց Ձորի տարածքում:
Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակին, ապա նա նյութը փորձել է դարձնել ավելի սենսացիոն և արտակարգ օգտագործելով այնպիսի արտահայտություններ ինչպիսին են օրինակ՝ գերեզմանատուն կարելի է մտնել, եթե հանել դռնակից մոմած քուղը, վատ եղանակը` ամպրոպն ու կայծակը խանգարում էին մեր նկարահանող խմբին, Շատին գյուղի հնաբնակ Արիս պապիկը հիշողություններն էր պատմում հորդառատ անձրևի նվագակցությամբ: Հետո հեղինակը բերում է պատմական փոքր ակնարկ կապված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի հետ, որը կարծես թե այնքան էլ կապ չունի բուն նյութի հետ:
Հետո սկսվում է մի փոքր հուզական մասը երբ “Ենուշ տատիկը հին ալբոմները բերեց, նստեց ամուսնու կողքին. կնոջ կոշտուկավոր ձեռքերն անցան իրենց համար թանկ լուսանկարների վրայով։ Նույնիսկ աչքերը լցվեցին`  հիշելով անցյալը”։ Վերջում Շատին գյուղի հնաբնակը խնձոր է հյուրասիրում անցած տարվա բերքից և հեղինակը գյուղից հեռանում է բուռն զգացումներով, նշելով, որ ճիշտ է պապը` ամենագլխավորը մարդ մնալն է։
Մի տեսակ խառնիխուռն ու խճճված պատմություն էր, որը թույլ է տալիս մտածել, որ այս նյութի հեղինակը ոչ արհեստավարժ, սկսնակ լրագրող է և կատարում է իր առաջին քայլերը:


Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ: