Показаны сообщения с ярлыком Թամարա Յայլոյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թամարա Յայլոյան. Показать все сообщения

четверг

«Մարդու իրավունքները փակ հաստատություններում». հարցազրույց փաստաբան Թամարա Յայլոյանի հետ


 -Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը փակ հաստատություններում, վերջին երկու տարիների ընթացքում:
-Առաջին հերթին փակ հաստատություններ ասելով հասկանում ենք քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժարանները, եվ ներկայիս պայմաններում նաև մեկուսացման վայրերը: Կարևոր եմ համարում առաջին հերթին խոսել, թե ինչ պայմաններում են մարդիկ պահվում փակ հաստատություններում, օրինակ` հոգեբուժարաններում վերջին երկու տարիներին վիճակը այդքան էլ բարվոք չէ՝ թե շենքային, թե տեխնիկական հատվածով, սակայն վերջերս ընդունվել է մի օրենք, ըստ որի մարդուն չեն կարող ստիպողաբար պահել հոգեբուժարաններում, եթե  քրեական հանցանագործություն կամ օրենքի հետ կապված խնդիրներ չի ստեղծել:
՞րն է ընդունված օրենքի դրական եվ բացասական կողմը:
-Սա մի կողմից լավ է այն առումով, որ մարդուն իր կամքից անկախ չեն կարող պահել, և վատ է այն առումով, որ անհատը կարող է գիտակցական բավարար մակարդակ չունենալ և վնասել շրջապատի մարդկանց` վերահսկողության տակ չմնալով: Իմ կարծիքով պետությունը պետք է ստեղծի կիսաբաց հաստատություններ, որտեղ ագրեսիվության բավարար մակարդակ չունեցող մարդիկ ինքնակամ գան բուժվելու որոշակի գումարով: Ընտանիքի անդամների համաձայնությամբ նրանց հաճախ թույլատրվի դուրս գալ զբոսնելու:  
Ինչ վերաբերում է քրեակատարողական  հիմնարկներին, վերջին տարիներին և հեղափոխությունից հետո վիճակն ավելի բարվոք է, նախկինում եղել են մի շարք բողոքներ,  որ եթե մի սենյակեւմ պիտի մնան հինգ հոգի, մնում են տասնյոթ հոգի, մարդիկ հատակներին են քնում և ավելանում է միմյանց վրա ճնշումներ գործադրելը, իսկ այժմ նման բողոքներ գրեթե չկան: Նման հիմնարկներում առավել պետք է աշխատակազմի հետ աշխատանքներ տանել, նոր մեթոդներ կիրառել աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար և ստեղծել մի անձնակազմ, որը հնարավորինս կբացառի իրար մեջ «հարց լուծելու» մշակույթը: