Показаны сообщения с ярлыком Կարեն Ռաֆայելյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կարեն Ռաֆայելյան. Показать все сообщения

среда

Ֆոտոառաքելություն-Մանուկներ.Հայացք դեպի ապագա

Սեպտեմբերի 21-ը հատուկ էր ընտրված, քանի որ ՀՀ անկախության օրվա հետ կապված, քաղաքում  սպասվում էին մի շարք միջոցառումներ և, բնականաբար, ավելի շատ երեխաներ հնարավոր կլիներ լուսանկարել: Այս անգամ մասնակիցները ընտրեցին Գյումրու կենտրոնական հրապարակն ու  քաղաքի կենտրոնական զբոսայգին: Ինչպես և սպավում էր, իսկապես, զբոսայգին լի էր տարբեր տարիքի մանուկներով: Մասնակիցները մոտենում էին ծնողներին, խնդրում էին լուսանկարելու թույլտվություն և դա ստանալուց հետո նոր նկարում էին երեխաներին:

Photo-Mission - “Որսա Գյումրու խնդիրները քո խցիկով”


Ծրագրի գաղափարը կայանում է հետևյալում. մասնակիցները հավաքվում են քաղաքի 

նախօրոք ընտրված որևէ վայրում` իրենց հետ վերցնելով տեսախցիկներ,այնուհետև խմբով շարժվում են մի այնպիսի ուղղությամբ, որտեղ կկարողանան գեղեցիկ և թեմային վերաբերող կադրեր որսալ: Ծրագրի 4 հիմնական թեմաներն են.

1.
Աղքատությունը Գյումրիում

2.
Բնապահպանական վիճակը

3.
Քաղաքի ճարտարապետական տեսքը

4. «
Մանուկներ. հայացք առաջ»

Ֆոտոներ անելուց հետո նույն խումբը հավաքվում է տպավորություններ կիսելու, ինչպես նաև խնդիրների քննարկման: Քննարկումից հետո ընտրվում են յուրաքանչյուր անդամի օրվա լավագույն կադրերը:Երբ արդեն կավարտվի ֆոտոառաքելությունների փուլը, 4 օրերի վերջում` քննարկման արդյունքում ընտրված լավագույն ֆոտոների շարքը կներկայացվի բացօթյա ցուցահանդեսի տեսքով! Ցուցահանդեսի լավագույն ֆոտոյի հեղինակը կստանա թանկարժեք մրցանակ: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա քննարկում քաղաքի խնդիրների վերաբերյալ, որին ներկա կլինեն մասնակից երիտասարդները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատկան մարմինների ներկայացուցիչներ և այլն: Քննարկման ժամանակ մասնակիցներին արված ֆոտոների միջոցով կներկայացվեն խնդիրները և փորձ կարվի լուծման ուղիներ մշակել:
Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել խորը ծանոթանալ Գյումրիի խնդիրներին, դրանք յուրովի ներկայացնել հանրությանը և միաժամանակ այս կարևոր գործի համար արժանանալ մրցանակների: Ծրագրին մասնակցելու համար պետք չէ լինել պրոֆեսիոնալ լուսանկարիչ, այլ ընդամենը կարողանալ որսալ այնպիսի կադրեր, որոնք լավագույն կարտահայտեն վերը նշված հիմնախնդիրները:

http://hetq.am/arm/news/18110/fotosharq-axqatutyuny-gyumrium.html
http://www.mynews.am/hy/node/1933
https://www.youtube.com/watch?v=XIPepABLVog&feature=player_embedded