Показаны сообщения с ярлыком ֆոտոառաքելություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ֆոտոառաքելություն. Показать все сообщения

вторник

Գյումրի ԻնֆոՏան հերթական հաջողությունը

Հոկտեմբերի 21-ին Գյումրիում աշխույժ եռուզեռ էր տիրում: Խաչքարերի պուրակում վաղ առավոտից սկսվել էին Photo Mission ծրագրի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Ժամը 11-ին բացօթյա ցուցահանդեսը հայտարարվեց բացված, որի հետ մեկտեղ սկսվեց ծրագրի մրցույթային հատվածը, որի ժամանակ բոլոր ցանկացողներն` անցորդները, ծրագրի մասնակցիները, կարողացան իրենց like-ը (հավանել) տալ իրենց նախընտրած լուսանկարների օգտին: Քվեարկությունը տևեց 4 ժամը, և ավարտը հայտարարվեց 15:00-ին, որից հետո նաև պրոֆեսիոնալ  ժյուրիի անդամները նույնպես  գնահատեցին ձայներ տվեցին իրենց կողմից նախընտրելի նկարների օգտին: Արդյունքներն ամփոփվեցին, բայց տվյալները չհրապարակվեցին:  
Հաջորդ օրը` հոկտեմբերի 22-ին, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ ֆոտաառաքելության մրցանակաբաշխությունը:
 Հատուկ պատվոգիր շնորհվեց Գյումրի Ինֆոտանը` որպես Ֆոտոառաքելություն ծրագրի լավագույն գործընկեր:
 Հայտնի դարձան հաղթողների անունները` 
Հեղինակ` Հայկ Ղարիբյան



  «Աղքատությունը Գյումրիում» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Հայկ Ղարիբյանի լուսանկարը`


 



  

Հեղինակ` Ռոզիանա Մանուկյան










Հեղինակ` Արսեն Վարդանյան
«Բնապահպանական վիճակը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Ռոզիանա Մանուկյանի լուսանկարը`








 
«Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Արսեն Վարդանյանի լուսանկարը`



Հեղինակ` Անահիտ Ասատրյան







«Մանուկներ. հայացք առաջ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Անահիտ Ասատրյանի լուսանկարը`





Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան պատվոգրեր, իսկ հատուկ մրցանակների արժանացան Գրիգոր Պետրոսյանն, որպես ամենաերիտասարդ մասնակից, և Արսեն Վարդանյանը, «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարի համար ժյուրիի բոլոր անդամների կողմից առավելագույն ձայները հավաքելու համար: Երկու մասնակիցներն էլ ստացան խորհրդանշական մրցանակներ: 
Հեղինակ` Լուիզա Պետրոսյան






Ֆոտոառաքելություն մրցույթի հաղթող ճանաչվեց Լուիզա Պետրոսյանը. նրա  նկարները հավաքեցին առավելագույն Like-եր չորսից երեք թեմաներով:









Մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, ներկայացվեցին 4 առաքելությունները, դրանց ընթացքում կատարված բոլոր լուսանկարներն,  այնուհետև ծավալվեց քննարկում քաղաքի 4 հիմնախնդիրների վերաբերյալ`
1. «Աղքատությունը Գյումրիում»
2. «Բնապահպանական վիճակը»
3. «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ»
4. «Մանուկներ. հայացք առաջ»
Քննարկմանը ներկա էին մասնակից երիտասարդները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղ. լրագրողներ: Քննարկման արդյունքում որոշվեց, որ ֆոտոառաքելությունը սրանով չի ավարտվելու, այլ այս ծրագիրն ունենալու է շարունակություն: Քննարկման արդյունքում որոշվեց, որ այս հարցը պետք է ներկայացվի Գյումրու քաղաքապետարանի պատկան մարմիններին:

среда

Ֆոտոառաքելություն-Մանուկներ.Հայացք դեպի ապագա

Սեպտեմբերի 21-ը հատուկ էր ընտրված, քանի որ ՀՀ անկախության օրվա հետ կապված, քաղաքում  սպասվում էին մի շարք միջոցառումներ և, բնականաբար, ավելի շատ երեխաներ հնարավոր կլիներ լուսանկարել: Այս անգամ մասնակիցները ընտրեցին Գյումրու կենտրոնական հրապարակն ու  քաղաքի կենտրոնական զբոսայգին: Ինչպես և սպավում էր, իսկապես, զբոսայգին լի էր տարբեր տարիքի մանուկներով: Մասնակիցները մոտենում էին ծնողներին, խնդրում էին լուսանկարելու թույլտվություն և դա ստանալուց հետո նոր նկարում էին երեխաներին:

Ֆոտոառաքելություն- Բնապահպանական վիճակը Գյումրիում

Բնապահպանական թեման, ֆոտոառաքելության  բոլոր մասնակիցներին, ինքնին  ստիպեց մտածել Գյումրի գետակի մասին, քանի որ աղտոտվածությունն ամբողջ գետակի երկայնքով հասնում է ահռելի չափերի: Իսկ իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում այդ տարածքները մաքրելու կամ կանխարգելման աշխատանքներ տարվելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով ընտրվեց այս ուղին մասնակիցների ձայնը տեղ հասցնելու համար

понедельник

Ֆոտոառաքելություն-Ճարտարապետական տեսքը Գյումրիում


"Շիրակ" հյուրանոցի ավերակները
Սեպտեմբերի 16-ին Գյումրիում տեղի ունեցավ ֆոտոառաքելության թիվ երրորդ հանդիպումը: Այս հանդիպման նպատակն էր վեր հանել Գյումրու ճարտարապետական հիմախնդիրները: Մասնակիցները հանդիպեցին Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դիմաց: Հստակ երթուղի չկար սահմանված: Տարածքի ընտրության հարցում երիտասարդ մասնակիցներն, ի տարբերություն առաջին երկու հանդիպումների, ավելի ազատ էին, բայց միևնույն ժամանակ շատ չհեռացան սկզբնակետից, քանի որ, ըստ իրենց, քաղաքի կենտրոնական հատվածում ճարտարապետական տեսքն առավել քան խախտված է.  պատճառը հնի ու նորի անհամատեղելի համադրությունն է:
"Ժամի" նորոգում
Թեմային առնչվող ամեն ինչ երիտասարդները փորձեցին լուսանկարել: Մասնակիցներին տրված էր 2 ժամ ժամանակ, որից  հետո ծրագրի կազմակերպիչները և մասնակիցները կրկին հանդիպեցին, ըստ նախնական պայմանավորվածության, և սկսեցին կիսվել իրենց տպավորություններով:
Վերջնական արդյունքում տեղի կունենա ցուցահանդես բոլոր ֆոտոառաքելությունների ընթացքում կատարված լուսանկարներով, որի ընթացքում պատասխանատու մարմիններին կառաջարկվի վեր հանված հիմնախնդիրների լուծման տարբերակներ: