Показаны сообщения с ярлыком Մեխակ Ղազարյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեխակ Ղազարյան. Показать все сообщения

четверг

ՄԵՐ ՀԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՍՊՈՐՏԸ ԵՐԵԿ, ԱՅՍOՐ ԵՎ ՎԱՂԸ . հարցազրույց Գյումրու համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի հետ

-Ձեր կարծիքով ի՞նչ բացասական և դրական փորձ ունենք մենք մեր խորհրդային անցյալից։

Ակնհայտ և հայտնի բացասականը խորհրդային իրականության մեջ և, մասնավորապես, սպորտի ոլորտում ազգային խտրականությունն էր, շինծու հավասարությունն էր, որ կապ չուներ մարզիկների ֆիզիկական, մարզական պատրաստվածության պարզ, ազնիվ գնահատման հետ։ Այսինքն՝ հավաքականի կազմում պետք  է ներկայացված լինեին անպայման, ասենք՝ մեկ հայ, մեկ ղազախ, երեք ռուս․․․՝ ըստ պետության հռչակած ժողովուրդների հավասարության և եղբայրության դրույթի: Այսօր դա անհավանական է թվում, բայց բոլոր մասնակիցներս ու ժամանակակիցներս հիշում ենք մեր այդ ընդհանուր անցյալը։
Կուզենայի առանձնահատուկ նշել նաև, որ Խորհրդային սպորտի պատմության մեջ մնացել է միակ, բայց ցայտուն բացառությունը, երբ 1985թ Եվրոպայի Առաջնությանը Սովետ միությունը ներկայացավ բռնցքամարտիկների հավաքականով, որի կազմում էին չորս մարզիկ – չորսն էլ հայ և նշեմ, որ մենք պատվով վերադարձանք այդ Առաջնությունից՝ երկու չեմպիոն՝ Իսրայել Հակոբկոխյան և Սամսոն Խաչատրյան, և մեկ արծաթ՝ Բաբկեն Սահրադյան։
 
Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում
Սկզբում մի երկու խոսք մեր քաղաքի սպորտի արմատների մասին։ Եղեռնից հետո որբանոցներում հավաքելով անտեր անտուն մնացած հազարավոր երեխաների՝ հայը փորձում էր հայ պահել նրանց, այն է կտուր, սնունդ, կրթություն, դաստիարակություն տալ։ Եվ մեզ համար օրինակելի դաս է այն, որ ֆիզիկական դաստիարակությունը կարևորվում էր այնքան, որ թեև գործում էին բասկետբոլի, ֆուտբոլի, լողի, թենիսի, հեծանիվի և այլ խմբակներ, բայց այնուամենայնիվ այդ ոլորտը ղեկավարելու համար Կոստանդնուպոլսից դեռ 1920թ հրավիրվում է բազմակողմանի զարգացած Վահան Չերազը, որն արդեն 1922թ ստեղծում է Ալեքսանդրապոլի առաջին ֆուտբոլային թիմը։ Մենք մեր երախտիքը արտահայտել ենք՝ կոչելով իր անվամբ փողոցն ու հուշահամալիրը՝ քաղաքի կենտրոնում։ 
Կուզենայի հատուկ նշել որպես դրական կողմ, որ Սովետական միությունն ու խորհրդային Հայաստանն այդ թվում, վարում էին շատ լուրջ պետական սպորտային քաղաքականություն։
Ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր էր և՛ մանկապարտեզում, և՛ դպրոցում, և՛ ԲՈՒՀ-ում, և՛ հիմնարկ- ձեռնարկություններում, ինչի համար պետությունը տրամադրում էր մարզասարքեր, դահլիճներ ու մարզասրահներ․․․ Հստակ գրաֆիկով անցկացվում էին ներքաղաքային, միջգերատեսչական, հանրապետական, համամիութենական մրցաշարեր: 
Չմոռանամ նշել՝ բանակային մրցաշարերը բոլոր ստորաբաժանումների միջև նաև ДОСААФ համատեղ պետական-հասարակական կազմակերպությունը, որ աջակցում էր բանակին։ Դժվար թե գտնեք տարիքով մեկին, ով չի հիշի ГТО/ ՊԱՊ (պատրաստ աշխատանքի և պաշտպանության) նորմերը կամ թեկուզ բակային ակտիվ հանգիստը՝ ֆուտբոլի, շախմատի, նարդի-շաշկի-դոմինոյի մրցումները…. (Օրինակ՝ երկաթգծի մեքենավարները խաղում էին դեպոյի խառատների հետ:)
Առանձին նշեմ հավաքականի կազմի հետ ամեն արտասահմանյան գործուղմանը նախորդող և ընթացքում անցկացվող աշխատանքները, ինչն ապահովում էր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու մեր հնարավորությունն ու պարտականությունը։ Մեզ տրամադրում էին բարձորակ հագուստ, ինքնաթիռ կարելի էր բարձրանալ միայն «կոստյում-փոխկապով», մեզ սովորեցնում էին վարվեցողության ձև ու կանոն՝ ինչպես օգտվել սպասքից, ինչպես զրուցել: Մեզ տանում էին թանգարաններ, թատրոն, կինո, օպերա, բալետ, ընդ որում նաև պրեմիերաների, լավագույն հանրաճանաչ արտիստների հետ անհատական հանդիպումների, համերգների, ելույթների...
Սովետական միության ամբողջ տարածքում և սահմաններից դուրս՝ արտերկրում, մեզ ուղեկցում, բացատրում, ներկայացնում էին փորձառու մասնագետները։ Դեսպանատան աշխատակիցներն առավոտ շուտ կահավորված ավտոբուսներով հյուրանոցից տանում էին մեզ ծանոթացնելու տվյալ երկրի պատմությանը, տեսարժան վայրերին, վարվեցողությանը՝ դարձնելով մեզ տեսած զարգացած հարմոնիկ մարդ՝ «առողջ մարմնում առողջ հոգի»։ Դա շատ պարտավորեցնում էր․․․
Մենք զգում էինք մեզ ավելի վստահ, կարևոր և գնահատված, ժողովրդի և պետության սիրուն և հարգանքին արժանացած մարդ։
Այս ամենի նպատակն էր դարձնել մեզ հասարակության արժանի անդամ, ժողովրդի արժանի զավակ, մարզիկների գալիք սերունդների համար, օրինակ, դրանով ապահովում էին ամբողջ բնակչության ֆիզիկական ակտիվությունն ու պատրաստվածությունը, որը նպաստում էր մասսայական սպորտի զարգացմանն և ազգի ընդհանուր առողջացմանը։