«Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի
Ալիսա Հակոբյան
Դեկտեմբերի
18-ին «Մշակությանի խճանկար» փառատոնի շրջանակում Գյումրու թիվ 29 դպրոցի
դահլիճում հավաքվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդ
ներկայացուցիչները: Նրանք մասնակցում էին մշակութային խճանկարի
ձեւավորմանը՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը,
մշակութային ժառանգությունը: Երիտասարդները մեկ անգամ եւս բարձրաձայնում
են՝ մենք ապրում են կողք-կողքի՝ նույն երկրում, եւ մեր ազգային ու
մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները մեզ չեն
բաժանում, ինչ-որ տեղ անգամ միավորում են:
Փառատոնը
կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա
համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի»
աջակցությամբ:
-Հայաստանը
բազմամշակութային երկիր է, Հայաստանում հաշվառված է 13 ազգային
փոքրամասնություն,-ասում է փառատոնի կազմակերպիչ Գրիգոր Երիցյանը,-սակայն
ոչ բոլորն այդ մասին գիտեն: Փառատոնի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել
ազգային փոքրամասնությունների մշակույթին, կենցաղին:
«Մշակութային
խճանկարն» անցկացվել էր նաեւ Երեւանում եւ Վանաձորում: Երրորդ օրն այն
արդեն «այցելել էր» Գյումրի: Երեւանում եւ Վանաձորում դրան մասնակցել էին
վեց ազգային փոքրամասնությունների՝ հունական, գերմանական, վրացական,
լեհական, ասորական, եզդիական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ:
Գյումրիում հրեական եւ ասորական համայնքներից ներկայացուցիչներ չկային:
Փոխարենը մյուս համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրեն
մշակույթն ու կենցաղը:
-Այսպիսի
միջոցառումները շատ կարեւոր են,-ասում է հունական համայնքի ներկայացուցիչ
Արթուր Խաչատրյանը,- տարբեր ժողովուրդներ ներկայացնում են իրենց մշակույթը:
Նման միջոցառումները սերտացնում են հարաբերությունները: