Սախարովի կենտրոնի Գյումրու ինֆոտան ու Շիրազի հուշատուն-թանգարանի համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2011թ.-ից` տարաբնույթ սեմինարներ, շնորհանդեսներ, միջազգային տոների նշում, հանդիպումներ և քննարկումներ: Շիրազի հուշատուն-թանգարանը այս տարիների ընթացքում միշտ հանդես է եկել իր սեփական նախաձեռնություններով, յուրօրինակ, հետաքրիր ու ինքնատիպ միջոցառումներով:
Ինչպես նաև հուշատուն-թանգարանի դռները միշտ բաց են եղել տարբեր արվեստագետների ու մշակութային գործիչների առջև, ովքեր թանգարանի թե շենքային և թե բակի տարածքը ծառայեցրել են իրենց աշխատանքների ներկայացման համար:
Նկատի ունենալով այս ամենն ու համագործակցության բազմաբևեռ
խորացումը՝ որոշվեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական
կենտրոնի Գյումրի ինֆոտան և «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի միջև կնքել
համագործակցության հուշագիր, որի նպատակն է համագործակցության կապերի էլ ավելի սերտացումն
ու շարունակականությունը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում են ՀՈԱԿ-ի աշխատակազմի համար մեդիա դասընթացների,
վարպետության դասերի և գործնական աշխատանքների անցկացում:
Այս ամենը կնպաստի նաև ՏԻՄ-ի
հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: