среда

Գյումրու ինֆոտան և ՏԻՄ կառույցների միջև համագործակցությունը խորանում է


Սախարովի կենտրոնի Գյումրու ինֆոտան ու Շիրազի հուշատուն-թանգարանի համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2011թ.-ից` տարաբնույթ սեմինարներ, շնորհանդեսներ, միջազգային տոների նշում, հանդիպումներ և քննարկումներ: Շիրազի հուշատուն-թանգարանը այս տարիների ընթացքում միշտ հանդես է եկել իր սեփական նախաձեռնություններով, յուրօրինակ, հետաքրիր ու ինքնատիպ միջոցառումներով: 

Ինչպես նաև հուշատուն-թանգարանի դռները միշտ բաց են եղել տարբեր արվեստագետների ու մշակութային գործիչների առջև, ովքեր թանգարանի թե շենքային և թե բակի տարածքը ծառայեցրել են իրենց աշխատանքների ներկայացման համար:

Նկատի ունենալով այս ամենն ու համագործակցության բազմաբևեռ խորացումը՝ որոշվեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրի ինֆոտան և «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի միջև կնքել համագործակցության հուշագիր, որի նպատակն է համագործակցության կապերի էլ ավելի սերտացումն ու շարունակականությունը: 

Համագործակցության շրջանակներում նախատեսվում են ՀՈԱԿ-ի աշխատակազմի համար մեդիա դասընթացների, վարպետության դասերի և գործնական աշխատանքների անցկացում:

Այս ամենը կնպաստի նաև ՏԻՄ-ի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։ Ընդգրկված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին, սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները:

«Գյունրի ԻնֆոՏուն» հիմնադրվել է 2011թ-ին ԵՀՀ-ի ջանքերով և գործում է «Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում:

«Գյումրի ԻնֆոՏուն» կազմակերպում և իրականացնում է քաղաքացիական լրագրության, մեդիա գրագիտության դասընթացներ, հանրային միջոցառումներ, կինոդիտում-քննարկումներ և բանավեճեր, ինչպես նաև եփական նախաձեռնությամբ տարաբնույթ ակցիաներ:


Комментариев нет:

Отправить комментарий