Показаны сообщения с ярлыком Սամվել Մարտիրոսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սամվել Մարտիրոսյան. Показать все сообщения

четверг

Անվտանգության դասեր Գյումրի ինֆոտանը Սամվել Մարտիրոսյանից


Փետրվարի 19-ին Գյումրի ինֆոտանը  կայացավ հանդիպում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որին մասնակցում էին Սախարովի կենտրոնի, Գյումրի ինֆոտան աշխատակիցներ, Սախարովի կենտրոնի Քաղաքացիական հասարակության դպրոցի ունկնդիրներ:  



Փորձագետի կողմից ընդհանուր առմամբ նշվեցին այն գործոնները, որոնք նվազեցնում են ինտերնետային կայքերի և անձնական էջերի վրա հարձակումերի ռիսկերը: Գործնականում նա ներկայացրեց որոշ պաշտպանողական քայլեր, որոնց տիրապետելն այսօր դարձել է օրվա պահանջ:

Խոսվեց  Facebook կոտրելու հիմնական ձեւերից մեկի մասին. ֆիշինգ, ինչպես նաև խոսվեց  ադրբեջանական և թուրքական Akincilar ազգայնական հաքերային խմբերի կողմից իրականացված գործողությունների, դրանց վնասների և պաշտպանվելու մինիմալ ձեռնարկումների մասին: Նշվեց, որ վերջին ժամանակները շատ են հատկապես հարձակումները լրատվական կայքերի վրա։ Այս հարձակումներն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ հստակ իրականացվում են լրատվամիջոցը լռեցնելու համար և ամենայն հավանականությամբ կատարվում են ներքին պատվիրատուի կողմից։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Գյումրի ինֆոտանն է


Փետրվարի 5-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ըստ նախնական պայմանավորվածության, այցելեց Գյումրի ինֆոտուն: Ծանոթացավ ինֆոտան տեխնիկական հնարավորություններին, ներկայացրեց որոշ պաշտպանողական քայլեր, որոնց տիրապետել այսօր դարձել է օրվա պահանջ: 
Ձեռք բերվեց նոր պայմանավորվածություն հաջորդ այցելության հետ կապված, որի ընթացքում Սամվել Մարտիրոսյանն ավելի մանրամասն կներկայացնի պաշտպանության, անվտանգության մի շարք գործիքներ: