Փետրվարի 19-ին Գյումրի ինֆոտանը կայացավ
հանդիպում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որին մասնակցում
էին Սախարովի կենտրոնի, Գյումրի ինֆոտան աշխատակիցներ, Սախարովի կենտրոնի Քաղաքացիական
հասարակության դպրոցի ունկնդիրներ:
Փորձագետի կողմից ընդհանուր առմամբ նշվեցին այն գործոնները, որոնք նվազեցնում
են ինտերնետային կայքերի և անձնական էջերի վրա հարձակումերի ռիսկերը: Գործնականում
նա ներկայացրեց որոշ պաշտպանողական քայլեր, որոնց տիրապետելն այսօր դարձել է օրվա
պահանջ:
Խոսվեց Facebook կոտրելու հիմնական ձեւերից մեկի մասին. ֆիշինգ, ինչպես նաև խոսվեց ադրբեջանական և թուրքական Akincilar ազգայնական հաքերային խմբերի
կողմից իրականացված գործողությունների, դրանց վնասների և պաշտպանվելու մինիմալ
ձեռնարկումների մասին: Նշվեց, որ վերջին ժամանակները շատ են հատկապես
հարձակումները լրատվական կայքերի վրա։ Այս հարձակումներն առավել մտահոգիչ է այն
պատճառով, որ հստակ իրականացվում են լրատվամիջոցը լռեցնելու համար և ամենայն
հավանականությամբ կատարվում են ներքին պատվիրատուի կողմից։