Показаны сообщения с ярлыком քաղաքացիական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քաղաքացիական. Показать все сообщения

понедельник

 "Քաղաքացիական լրագրության" դասընթացը  շարունակվում է
 
Դեկտեմբերի 18-ին Գյումրու Ինֆոտանը "Քաղաքացիական լրագրության ուսուցման" հերթական դասընթացն էր: Դասընթացի մասնակիցները քաղաքացիական լրագրության ասպարեզում իրենց առաջին փորձն էին կատարել: Բոլորը դասընթացին ներկայացել էին իրենց հոդվածներով: Ընտրված թեմաները շատ հետաքրքիր ու արդիական խնդիրների էին ուղղված:
Փորձագետ Աննա Մուրադյանը շատ խրախուսեց և քաջալերեց մասնակիցների մաքուր հայերենով գրված հոդվածները: Նշվեց հոդվածի վերնագրի կարևորության մասին: Որպես խորհուրդ և դիտարկում նշվեց, որ քաղաքացիական լրագրողը պետք է  գրի ոչ թե ինքն իր համար, այլ ընթերցողի համար:  Եվ արդյոք այն, ինչ հեղինակն է ցանկացել հաղորդել նյութի միջոցով, ընթերցողի կողմից ճիշտ կընկալվի: Արդյոք հետաքրքրի ընթերցողին այն, ինչ հեղինակին է հոտաքրքիր: Ինչպես նաև ավելացվեց, որ նյութի օբյեկտիվությունը պահելու համար, պետք է դիտարկել առնվազն երկու աղբյուր: Մասնակիցները մինչ հաջորդ հանդիպում պետք է աշխատեն ևս մեկ հոդվածի վրա: Մաղթենք հաջողություն մեր մասնակիցներին. չէ որ մրցույթը սարերի հետևում չէ:

воскресенье

Քաղաքացիական լրագրության դասընթաց
Առաջին օր
Դեկտեմբերի 4-ին "Գյումրի Ինֆոտանը" տեղի ունեցավ "Քաղաքացիական լրագրության դասընթացի" առաջին հանդիպումը:Դասընթացը վարում էր Ինֆոգյուղի համակարգող, "Հետք" թերթի լրագրող Աննա Մուրադյանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց «ԻնֆոԳյուղը», նպատակները, պարզաբանվեցին երկկողմանի ակնկալիքներն ու պատկերացումները: Մասնակիցները ներկայացրեցին իրենց համակարգչային ունակությունները: Մասնակիցների հետ միասին մեկնաբանվեց, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը և ինչ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Դասընթացավարի կողմից ներկայացվեց քաղաքացիական լրագրության հիմնական սկզբունքները և մատնանշվեց քաղաքացիական լրագրության հաջողված օրինակներ հայ իրականությունից: Ներկայացվեց, թե ինչ է բլոգը, ինչ դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Մասնակիցներից ոմանք արդեն ունեին սեփական բլոգ, բայց գործիքներին լավ ծանոթ չէին կամ օգտագործում էին բլոգը անձնական նյութեր տեղադրելու համար: Մասնակիցներից ոմանց համար բացվեցին  էլ. փոստեր gmail էլեկտրոնային փոստում: Միասին փորձեցին բացել բլոգ և սովորեցին բլոգներում գրառումներ կատարել: Մասնակիցներին մինչ հաջորդ հանդիպում հանձնարարություն տրվեց աշխատել մեկական հոդվածի վրա: Մասնակիցները նախապես հայտնեցին, թե ով ինչ հոդվածի վրա է աշխատելու: Հնչեցին շատ հետաքրքիր և արդիական խնդիրներ, որոնց շուրջ մեր մասնակիցներն երկու շաբաթվա ընթացքում կփորձեն պարզաբանումներ տալ: 
Սիրելի' մասնակիցներ, "Գյումրի  Ինֆոտունն" անհամբերությամբ սպասում է ձեր հոդվածներին:


суббота

Գյումրի ԻնֆոՏունը Կապսում

Նոյեմբերի 4-ին և 5-ին Գյումրի Ինֆոտունն այցելեց Շիրակի մարզի գյուղ Կապս: Համայնքի ակտիվ երիտասարդներն անհամբերությամբ սպասում էին այս հանդիպմանը: Համայնքի 10 ակտիվ երիտասարդների համար բացվեցին էլ. հասցեներ, բացվեց մեկ ընդհանուր բլոգ համայնքի համար, որտեղ տեղ են գտնելու համայնքի խնդիրները և համայնքում տեղի ունեցող միջոցառումները: Մաղթում ենք հաջողություն Կապսի երիտասարդներին: