"Քաղաքացիական լրագրության" դասընթացը շարունակվում է

Փորձագետ Աննա Մուրադյանը շատ խրախուսեց և քաջալերեց մասնակիցների մաքուր հայերենով գրված հոդվածները: Նշվեց հոդվածի վերնագրի կարևորության մասին: Որպես խորհուրդ և դիտարկում նշվեց, որ քաղաքացիական լրագրողը պետք է գրի ոչ թե ինքն իր համար, այլ ընթերցողի համար: Եվ արդյոք այն, ինչ հեղինակն է ցանկացել հաղորդել նյութի միջոցով, ընթերցողի կողմից ճիշտ կընկալվի: Արդյոք հետաքրքրի ընթերցողին այն, ինչ հեղինակին է հոտաքրքիր: Ինչպես նաև ավելացվեց, որ նյութի օբյեկտիվությունը պահելու համար, պետք է դիտարկել առնվազն երկու աղբյուր: Մասնակիցները մինչ հաջորդ հանդիպում պետք է աշխատեն ևս մեկ հոդվածի վրա: Մաղթենք հաջողություն մեր մասնակիցներին. չէ որ մրցույթը սարերի հետևում չէ:
Комментариев нет:
Отправить комментарий