Показаны сообщения с ярлыком ցուցահանդես. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ցուցահանդես. Показать все сообщения

вторник

Գյումրի ԻնֆոՏան հերթական հաջողությունը

Հոկտեմբերի 21-ին Գյումրիում աշխույժ եռուզեռ էր տիրում: Խաչքարերի պուրակում վաղ առավոտից սկսվել էին Photo Mission ծրագրի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Ժամը 11-ին բացօթյա ցուցահանդեսը հայտարարվեց բացված, որի հետ մեկտեղ սկսվեց ծրագրի մրցույթային հատվածը, որի ժամանակ բոլոր ցանկացողներն` անցորդները, ծրագրի մասնակցիները, կարողացան իրենց like-ը (հավանել) տալ իրենց նախընտրած լուսանկարների օգտին: Քվեարկությունը տևեց 4 ժամը, և ավարտը հայտարարվեց 15:00-ին, որից հետո նաև պրոֆեսիոնալ  ժյուրիի անդամները նույնպես  գնահատեցին ձայներ տվեցին իրենց կողմից նախընտրելի նկարների օգտին: Արդյունքներն ամփոփվեցին, բայց տվյալները չհրապարակվեցին:  
Հաջորդ օրը` հոկտեմբերի 22-ին, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ ֆոտաառաքելության մրցանակաբաշխությունը:
 Հատուկ պատվոգիր շնորհվեց Գյումրի Ինֆոտանը` որպես Ֆոտոառաքելություն ծրագրի լավագույն գործընկեր:
 Հայտնի դարձան հաղթողների անունները` 
Հեղինակ` Հայկ Ղարիբյան



  «Աղքատությունը Գյումրիում» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Հայկ Ղարիբյանի լուսանկարը`


 



  

Հեղինակ` Ռոզիանա Մանուկյան










Հեղինակ` Արսեն Վարդանյան
«Բնապահպանական վիճակը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Ռոզիանա Մանուկյանի լուսանկարը`








 
«Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Արսեն Վարդանյանի լուսանկարը`



Հեղինակ` Անահիտ Ասատրյան







«Մանուկներ. հայացք առաջ» թեմայով լուսանկարներից լավագույնը ճանաչվեց Անահիտ Ասատրյանի լուսանկարը`





Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան պատվոգրեր, իսկ հատուկ մրցանակների արժանացան Գրիգոր Պետրոսյանն, որպես ամենաերիտասարդ մասնակից, և Արսեն Վարդանյանը, «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ» թեմայով լուսանկարի համար ժյուրիի բոլոր անդամների կողմից առավելագույն ձայները հավաքելու համար: Երկու մասնակիցներն էլ ստացան խորհրդանշական մրցանակներ: 
Հեղինակ` Լուիզա Պետրոսյան






Ֆոտոառաքելություն մրցույթի հաղթող ճանաչվեց Լուիզա Պետրոսյանը. նրա  նկարները հավաքեցին առավելագույն Like-եր չորսից երեք թեմաներով:









Մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, ներկայացվեցին 4 առաքելությունները, դրանց ընթացքում կատարված բոլոր լուսանկարներն,  այնուհետև ծավալվեց քննարկում քաղաքի 4 հիմնախնդիրների վերաբերյալ`
1. «Աղքատությունը Գյումրիում»
2. «Բնապահպանական վիճակը»
3. «Քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումներ»
4. «Մանուկներ. հայացք առաջ»
Քննարկմանը ներկա էին մասնակից երիտասարդները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղ. լրագրողներ: Քննարկման արդյունքում որոշվեց, որ ֆոտոառաքելությունը սրանով չի ավարտվելու, այլ այս ծրագիրն ունենալու է շարունակություն: Քննարկման արդյունքում որոշվեց, որ այս հարցը պետք է ներկայացվի Գյումրու քաղաքապետարանի պատկան մարմիններին:

воскресенье

Խուլիգանություն թե անսահման սիրո դրսևորում արվեստի նկատմամբ



Շնորհիվ հոլիվուդյան մի շարք  ֆիլմերի` շատերը համարում են արվեստի գործերի գողերին ռոմանտիկ և արկածախնդիր հերոսներ: Դժվար է դիմակայել  Շոն Քոներու /«Ծուղակ»/, Պիրս Բրոսնանի /«Խարդախություն»/ և այլ «աստղերի» հմայքին, ովքեր մարմնավորել են արվեստի գլուխգործոցներ հափշտակող ինտելեկտուալ կերպարներ: Բայց իրականությունն ավելի դաժան է հոլիվուդյան ֆիլմերից: Արվեստի գործերի կողոպուտը նրանց նկատմամբ սիրո արտահայտության ձև չէ,  այլ եկամտաբեր բիզնես:  Գողանում են ոչ թե դրանցով հիանալու կամ սուր զգացողություններ ճաշակելու համար, այլ դրանք վաճառելու: Հայտնի նկարիչների գործերի առևանգումը  տարածված է ամբողջ աշխարհում…. Բայց  հիմա վերադառնանաք հայ  իրականություն.
Գյումրիում դեկտեմբերի 16-ին  Երիտասարդական բանկ կոմիտեի կողմից ֆինանսավորված ծրագրի ցուցահանդեսն էր` «Նորարարական մտքի ցուցադրում» խորագրով: Ցուցահանդեսի անցկացման վայրը կազմակերպիչների կողմից ընտրված էր որպես ամենաապահով տարածքը Գյումրում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտոնի մշակութային սրճարանի տարածքը: Բայց արի ու տես, որ երբեմն հարվածը գալիս է այնտեղից, որտեղից ընդհանրապես չես սպասում…. Նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպիչներն իրարանցման մեջ էին.  պատից անհետացել էր երիտասարդ նկարիչ Ժիրայր Զաքեյանի «Ծաղիկներ» կտավը:
 Ցուցահանդես այցելածների կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ. «Այսքան վերացական գործերից պարզ էր, որ հենց այդ կտավը պիտի անհետանար…» կամ «Ես, որ լինեի այդ կտավի հեղինակի տեղը, հպարտություն կապրեի, որ այդքան աշխատանքների միջից,  հենց իմ գործն են ընտրել…»: Իսկ այդ ընթացքում հեղինակը, ընդամենը,  մեղմ ժպիտում էր:
Նշեմ, որ աշխատանքները փակցվել էին ցուցահանդեսի նախորդ օրը երեկոյան: Մենք էլ մեր հերթին ցանկացանք հետախուզություն անցկացնել: Արդյունքում պարզվեց, որ աշխատակիցներից մի քանիսը տեսել  էին պատին փակցված «Ծաղիկներ» կտավը և նույնիսկ հասցրել էին հիանալ բնօրինակով: Ու բոլորը միաբերան նշում էին, որ այս տարածքում հնարավոր բան չէ, ինչ-որ իր կորչի: Բայց փաստերը հակառակ բանի մասին են խոսում: Իսկ թե, որ պահին էր անհետացել և ում կողմից մինչ այժմ էլ բացահայտված չէ: Մեզ մնում է միայն ենթադրությունների մի շղթա և բավարարվել միայն լուսանկարով:
Իսկ թե այս առեղծվածային անհետացմանն ինչպիսի որակավում կտաք, թողնում եմ ձեր հայեցողությանը…