понедельник

Բողոքի ակցիան շարունակվում է....

Հուլիսի 18-ին կայացավ հերթական բողոքի ակցիան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի առջեւ: Հյուպատոսարանից այս անգամ էլ որեւէ կերպ չեն արձագանքել հավաքվածների պահանջներին: Նրանք տեղում կազմակերպել են ֆլեշ մոբ:  Ակտիվիստները  թղթից պատրաստեցին ինքնաթիռներ, կատարեցին գրառումներ է եւ այն ի նշան բողոքի նետեցին հյուպատոսարանի ճաղավանդակներից այն կողմ: 
Կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի շենքի դիմաց փակցրեցին ցուցապաստառ, որի վրա գրված էր «Persona non grata»` «անցանկալի անձ», որն ուղղված էր հյուպատոս Վասիլի Կորչմարին:Հյուպատոսն արդեն 3-րդ օրն է խուսափում է որեւէ կերպ շփվել քաղաքացիական ակտիվիստների հետ, ինչը, վերջիններիս կարծիքով, անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը հանդուրժել գյումրեցիները չեն պատրաստվում, ուստի այսօր բարձրաձայն հայտարարեցին, որ իրեց համար հյուպատոս Վասիլի Կորչմարն այսօրվանից համարվում է անցանկալի անձ:

Բողոքի ակցիան շարունակվում է...


Գյումրում հուլիսի 17-ին իր շարունակությունն  ունեցավ երեկ սկսված բողոքի ակցիան` ի պաշտպանություն Ռուսաստանում աշխատող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի քննման շրջանակներում դատարան էին ներկայացրել կանացի խալաթով, ինչը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել տարբեր մարզերում: Բողոքի ակցիայի մասնակիցները հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին հյուպատոսարանի ճաղավանդակների մոտ և մոմեր վառեցին, որից հետո  քաղաքացիական ակտիվիստներն այս  անգամ ևս կրկնեցին իրենց պահանջը.  քաղաքացիները պահանջում էին հյուպատոսից ընդունել նրանց և «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը փոխանցել Հրաչյա Հարությունյանին:  

Ինքնաբուխ բողոքի ակցիա Գյումրիում

Գյումրիում հուլիսի 16-ին տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի դեպքի շրջանակներում դատարան են ներկայացրել կանացի խալաթով՝ այդպիսով ստորացնելով նրա անձը և վեր հանելով վերջինիս ազգային պատկանելության հարցը: Հիշեցնենք, որ  ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը: 

Այսօր Պարի միջազգային օրն է

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի 29 նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:

вторник

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է...


1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելն, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ.  կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:
Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլոք:


Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում: 

среда

Գետնանցումներն անհիշելի ժամանակներից

Գյումրու Գարեգին Նժդեհ եւ Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում վիճակն անհիշելի ժամանակներից բարվոք չի եղել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գարեգին Նժդեհ փողոցի նախկին ոստիկանության շենքի հատվածում պատերից մեկի ճաքերից սկսել է ջուր հոսել: Վատ չէր լինի, եթե Շիրակ Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի անձնակազմը հետեւողական լիներ այս հարցում:

«Ստոպին»` ստոպ, խփելուն` քաղաքակիրթ հակահարված



        Գյումրին չի դադարում զարմացնել… չնայած արդեն չեմ էլ զարմանում: Ի՜նչ զարմանալ, մնում է միայն հպարտանալ... բայց ոչ միայն Գյումրիով, այլև գյումրեցիով: Սիրում եմ համաքաղաքացիներիս:
        Սումգայիթ… Խոջալու… Ամեն տարի հայկական հեռուստաալիքներն ու համացանցը փետրվարի վերջին օրերին ողողված են հայի հետ պատահած, ցավոք, հերթական ողբերգական դեպքերը ներկայացնեղ ֆիլմերով, որոնք պատմում են հազարավոր խեղված ճակատագրերի, խաթարված հոգեբանության, որբ ու անտեր մնացած հայ մանուկների ու փախստականների բազմահազար խմբերի մասին... ու պահանջում ենք վերականգնել պատմական ճշմարտությունը....
Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ենք պահանջում իշխանությունից...ու պատերազմի դաշտում ընկերոջ կամ եղբոր մահը տեսած ազատամարտիկին  ոգևորում ենք տարվա մեջ մի երկու անգամ հիշելով ու պարգևատրելով...շքանշանովԱյնքան քիչ բան մի մարդու համար, ով իր պատանեկան լավագույն տարիներն անցկացրել է խրամատում` կյանքի ու մահվան կռիվ տալով հանունտեսնես հանուն ինչի՞. հանուն Արցախի, հանուն խաղաղ, բարեկեցիկ, ԱՊԱՀՈՎ ապագայի...Երևի...
      Բախտը ստիպել է շատ առնչություն ունենալ մեր հարևանների հետ, որոնց հարցում հայի բախտն այնքան էլ չի բերել:
     Միտք ընկավ «Ստոպը»: Դեռ մի տարի էլ  չի անցել այն օրից, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ ադրբեջանական մշակույթի որոշ նմուշներ բերեցին Հայաստան, ու առաջնորդվելով փորձը փորձանք չէ սկզբունքով`երկու անհաջող փորձից հետո հասան Գյումրի: Տեսնես ի՞նչ էին մտածում, երբ որոշում էին մոտ 90  րոպե ընդհանուր տևողությամբ ադրբեջանական 4 ֆիլմ նեկայացնել Հայաստանի ամենաթասիբով քաղաքում այն դեպքում, երբ հայկական շոու-բիզնեսի բազում համաստեղություններից ոչ մի աստղի «բախտ  չվիճակվեց,  3 րոպե տևողությամբ  հայկական մի երգ ներկայացնել Ադրբեջանում` «Եվրոտեսիլ 2012»- ում... Իսկ  ֆիլմերից ամենաբախտավորն արժանանալու էր գյումրեցի հանդիսատեսի համակրանքին...Զավեշտալի է...Փառք Աստծո, «Ստոպին» ստոպ տվեց ԳՅՈւՄՐԵՑԻՆ:
     Իսկ այս տարվա սցենարը նախատեսված էր նախագահական ընտրությունների մասին լինելու համար: Սցենարիստը ԿԸՀ- ն էր, գործող անձինք՝ 7 թեկնածուները, հանդիսատեսը՝ 2,5 միլիոն ընտրողները (իիի՜նչ ռեյտինգային ցուցադրություն): Ու 7 թեկնածուները ջանք չէին խնայում  արժանանալու գլխավոր դերին, ինչպես 7 թզուկներն էին ջանում արժանանալ Սպիտակաձյունիկի համբույրին: 
… Գյումրեցի Սպիտակաձյունիկին այդպես էլ չկարողացան ստիպել համբուրել գլխավոր հերոսի ճակատը: Գյումրիում չխփեցին:
    Ու ես ավելի սիրեցի Գյումրին ու գյումրեցուն:
    Սիրում եմ գյումրեցի երիտասարդին, ով պատրաստակամ է հայտնել իր անհանդուրժողականությունը երկրում տիրող  անարդարության, անազատության, քաղաքացիների իրավունքների ոտնահարման  նկատմամբ: Արթնանում է Գյումրիս:
  ԲԱՐԵՎ, ԳՅՈւՄՐԻ՛:

Հայկանուշ Հովհաննիսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին: