воскресенье

Վերլուծական հոդված․Ավագ դպրոցի տնօրենը մեկ նախադասության մեջ երեք տառասխալ է արել


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Հասմիկ Պոտրոսյան
Սույն թվականի մարտի 10-ին armlur.am  էլեկտրոնային օրաթերթում հրապարակված Ավագ դպրոցի տնօրենը մեկ նախադասության մեջ երեք տառասխալ է արել  հոդվածում անհասկանալի էր, թե արդյոք դրված լուսանկարը իրական է, կամ համապատասխանում է, արդյոք, այն իրականությանը։ Դա էր պատճառը, որ այն դրվեց Մեդիա կրթություն 2018 խմբում։
Փաստերի ստուգման նպատակով սթ ապրիլի 16-ից սկսեցի զանգահարել Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանին և միայն ապրիլի 19-ին ինձ հաջողվեց կապ հաստատել նրա հետ։ Նա չժխտեց, որ ինքն է ուղարկել այդ գրությունը, բայց ասաց, որ ինքը չի գրել այն։ Այն հարցադրմանը, թե ինքն է ստորագրել, չի կարդացել, արդյոք, թե ինչի տակ է ստորագրում, ասաց, թե այդ փաստաթուղթը ֆինանսական փաստաթուղթ է, և ինքը չի կազմել այն։ Նա պնդեց, որ իր կրթությունը ռուսական է, որ ինքը հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ։ Չպատասխանեց, թե ինչպես է ընդունվել աշխատանքի։ Այն հարցին, թե պատրաստվում է, արդյոք, դատի տալ ԶԼՄ-ին, նա շատ զարմացած պատասխանեց, թե չի պատրաստվում, որովհետև «Այդ հարցը փակված է, ես որտեղ պետք է, զանգել եմ, այդ հարցը վաղուց կարգավորվել է։» Թե ուր էր զանգել տնօրենը, այդպես էլ չասաց։

Ինչ մնում է ԶԼՄ-ին, իրենք առաջին իսկ օրը պատասխանեցին իմ զանգին։ Չներկայացան։ Ասացին, որ հոդվածի հեղինակը լրատվական կայքն է /հոդվածը, ինչպես տեսել եք, հեղինակ չունի/, թե հատուկ ճանապարհով են տեսել այգ գրությունը, չմանրամասնեցին, թե՝ որ։ Եվ այլևս ոչ մի հարցի չպատասխանեցին։

ՀԳ Երկու կողմերն էլ շատ վատ ընդունեցին զանգը և մեծ դժկամությամբ ու ագրեսիվ  էին պատասխանում հարցերին։



среда

Ինչո՞ւ փնտրել կեղծ ճանապարհներ

Այսօր ինտերնետային գովազդն ամենալայնտարածումն ունի և անհամեմատ մեծ ազդեցություն է թողնում թիրախային սպառողների վրա։ Հաշվի առնելով այդհանգամանքը`  գովազդային շատ կայքեր, անհագուրդ ցանկություն ունենալով միանգամից սպառողների մեծ բանակապահովել, չեն խնայում ոչ մի հնարավոր տարբերակ։ Ու երբեմն այնպիսի փաստարկներ են ներկայացնումորոնք  ճիշտհակառակն են անում` առաջ բերելով սպառողի զայրույթն ու հիասթափությունը։  Այսպես օրինակ գովազդային կայքերից մեկում հանդիպում եմ ռուսական "Здоров"  ֆիրմայի արտադրանքը գովազդող նյութիորի գլխագիրը չափազանց համոզիչ բովանդակություն ուներ։ Սակայն  անմիջապես հաջորդ վայրկյանին մեծ եղավզարմանքս,  երբ տեսա ռուս հայտնի բժիշկ Դմիտրի Նիկոլայի Շուբինի լուսանկարն իբրև հայ բժշկական գիտություններիթեկնածու։ Այստեղ նրանք հաշվի չեն առել մի բանոր հիմա սպառողն առավել տեղեկացված է ու ռիսկային է նման խոսունփաստարկը միամտորեն որպես խթան օգտագործելը։ Դժբախտաբար ինձ չհաջողվեց երկրորդ անգամ այցելել այդ կայքը(նախօրոք չպահպանելն իմ սխալն է), ու ես որոշեցի ծանոթանալ նշված ֆիրմայի պաշտոնական կայք-էջին։ Պարզվեց այն  10տարուց ավելի հիմնադրման պատմություն ունիայնինչ մեր գովազդային դաշտում հայտնվել է բոլորովին վերջերս ու այն էլինչպես տեսանքաղավաղված փաստերով։ Ֆիրման մեծ հեղինակություն ունի 
ՌԴ-ում ու Եվրոպական երկրներում, զբաղվում է ապիֆիտոարտադրությամբ (апифитопродукция։ апи-пчела,  фито-трава)։ Արտադրվում են դեղորայքներ և կոսմետիկական միջոցներ, որոնց հիմքում բացառապես բնական հումքն է մեղրը, առանցքիմիական հավելումների։ Խոսվում է դեղորայքի գրանցված հաջողությունների մասին, առանց բացառելու նաև ձախողումները,որոնք նույնպես հիմնավորված են։ Գովազդվող ապրանքի նման մոտեցումն ու մատուցումը փոխեցին վերաբերմունքս ու տեղիտվեցին ինքնուրուն որոշումներ կայացնելու։ Թերևս այդպիսինպետք է լինի պրոֆեսիոնալ գովազդն առանց պարտադրանքի,առանց անհավանական 100%-անոց արդյունքներ ապահովող չերաշխավորված խոստումների և հավաստիստուգված փաստերով ու փաստարկներով:

Հոդվածի հեղինակ,
Գյումրի ինֆոտան 
մեդիագրագիտության ուսանող՝ Անահիտ Գրքիկյան


четверг

Սևակ Խանաղյանի հաղթանակը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում



На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом
Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող՝Իյոլանտա Խաչատրյան
 Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով. երգիչը տեսանյութ է հրապարակել,այս վերնագրով նյութը հրապարակված է armeniasputnik.am կայքում։ Այսպիսի վերնագիր ընտրված է նրա համար, որպեսզի մարդիկ հետաքրքրասիրությունից դրդված կարդան նյութը և ապահովեն դիտելիության բարձր մակարդակ։Վերնագրում նշված է,որ Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով, իսկ նյութի մեջ խոսվում է այն մասին,որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Սևակ Խանաղյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին։ Վերնագրի մեջ նաև ասվում է, որ երգիչը տեսանյութ է հրապարակել և դա պետք է վերաբերվեր նրան, որ Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով, ինչպես ասվում է վերնագրում, մինչ այդ Սևակ Խանաղյանն իր հրապարակած տեսանյութում շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին և խոստանում հուսախաբ չանել նրանց։
Նամակով դիմել եմ armeniasputnik.am կայքին, որ  այս հոդվածի մասին ունենամ ավելի շատ տեղեկություններ և ճշտեմ անհամապատասխանությունը, բայց կապի հաստատումը չի ստացվել, քանի որ նրանք չեն պատասխանել իմ նամակին։
Նշեմ նաև, որ այս հոդվածը (այս վերնագրով) փորձել եմ գտնել այլ կայքերում, բայց այս հոդվածը (այսպիսի վերնագրով) առկա է միայն armeniasputnik.am կայքում։
Նաև հոդվածի վերջում առկա չէ հեղինակի անուն ազգանունը։

Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ: