понедельник

Այսօր Պարի միջազգային օրն է

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի 29 նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:

вторник

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է...


1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելն, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ.  կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:
Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլոք:


Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում: 

среда

Գետնանցումներն անհիշելի ժամանակներից

Գյումրու Գարեգին Նժդեհ եւ Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում վիճակն անհիշելի ժամանակներից բարվոք չի եղել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գարեգին Նժդեհ փողոցի նախկին ոստիկանության շենքի հատվածում պատերից մեկի ճաքերից սկսել է ջուր հոսել: Վատ չէր լինի, եթե Շիրակ Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի անձնակազմը հետեւողական լիներ այս հարցում:

«Ստոպին»` ստոպ, խփելուն` քաղաքակիրթ հակահարված



        Գյումրին չի դադարում զարմացնել… չնայած արդեն չեմ էլ զարմանում: Ի՜նչ զարմանալ, մնում է միայն հպարտանալ... բայց ոչ միայն Գյումրիով, այլև գյումրեցիով: Սիրում եմ համաքաղաքացիներիս:
        Սումգայիթ… Խոջալու… Ամեն տարի հայկական հեռուստաալիքներն ու համացանցը փետրվարի վերջին օրերին ողողված են հայի հետ պատահած, ցավոք, հերթական ողբերգական դեպքերը ներկայացնեղ ֆիլմերով, որոնք պատմում են հազարավոր խեղված ճակատագրերի, խաթարված հոգեբանության, որբ ու անտեր մնացած հայ մանուկների ու փախստականների բազմահազար խմբերի մասին... ու պահանջում ենք վերականգնել պատմական ճշմարտությունը....
Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ենք պահանջում իշխանությունից...ու պատերազմի դաշտում ընկերոջ կամ եղբոր մահը տեսած ազատամարտիկին  ոգևորում ենք տարվա մեջ մի երկու անգամ հիշելով ու պարգևատրելով...շքանշանով… Այնքան քիչ բան մի մարդու համար, ով իր պատանեկան լավագույն տարիներն անցկացրել է խրամատում` կյանքի ու մահվան կռիվ տալով հանուն… տեսնես հանուն ինչի՞. հանուն Արցախի, հանուն խաղաղ, բարեկեցիկ, ԱՊԱՀՈՎ ապագայի...Երևի...
      Բախտը ստիպել է շատ առնչություն ունենալ մեր հարևանների հետ, որոնց հարցում հայի բախտն այնքան էլ չի բերել:
     Միտք ընկավ «Ստոպը»: Դեռ մի տարի էլ  չի անցել այն օրից, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ ադրբեջանական մշակույթի որոշ նմուշներ բերեցին Հայաստան, ու առաջնորդվելով փորձը փորձանք չէ սկզբունքով`երկու անհաջող փորձից հետո հասան Գյումրի: Տեսնես ի՞նչ էին մտածում, երբ որոշում էին մոտ 90  րոպե ընդհանուր տևողությամբ ադրբեջանական 4 ֆիլմ նեկայացնել Հայաստանի ամենաթասիբով քաղաքում այն դեպքում, երբ հայկական շոու-բիզնեսի բազում համաստեղություններից ոչ մի աստղի «բախտ  չվիճակվեց,  3 րոպե տևողությամբ  հայկական մի երգ ներկայացնել Ադրբեջանում` «Եվրոտեսիլ 2012»- ում... Իսկ  ֆիլմերից ամենաբախտավորն արժանանալու էր գյումրեցի հանդիսատեսի համակրանքին...Զավեշտալի է...Փառք Աստծո, «Ստոպին» ստոպ տվեց ԳՅՈւՄՐԵՑԻՆ:
     Իսկ այս տարվա սցենարը նախատեսված էր նախագահական ընտրությունների մասին լինելու համար: Սցենարիստը ԿԸՀ- ն էր, գործող անձինք՝ 7 թեկնածուները, հանդիսատեսը՝ 2,5 միլիոն ընտրողները (իիի՜նչ ռեյտինգային ցուցադրություն): Ու 7 թեկնածուները ջանք չէին խնայում  արժանանալու գլխավոր դերին, ինչպես 7 թզուկներն էին ջանում արժանանալ Սպիտակաձյունիկի համբույրին: 
… Գյումրեցի Սպիտակաձյունիկին այդպես էլ չկարողացան ստիպել համբուրել գլխավոր հերոսի ճակատը: Գյումրիում չխփեցին:
    Ու ես ավելի սիրեցի Գյումրին ու գյումրեցուն:
    Սիրում եմ գյումրեցի երիտասարդին, ով պատրաստակամ է հայտնել իր անհանդուրժողականությունը երկրում տիրող  անարդարության, անազատության, քաղաքացիների իրավունքների ոտնահարման  նկատմամբ: Արթնանում է Գյումրիս:
  ԲԱՐԵՎ, ԳՅՈւՄՐԻ՛:

Հայկանուշ Հովհաննիսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:

Քաղաքական Ստրուկը



Հինգ տարի անցավ մեծ ողբերգությունից, հինգ տարի անցավ անհաջող ընտրություններից, հինգ տարի անցավ խոստացված հաջողություններից, հինգ տարի անցավ…
Եվ այսօր՝ հինգ տարի անց, նորից ընտրություններ են: Ոմանք վերաբերվեցին հումորով, ոմանք՝ քամահրանքով, ոմանք՝ պայքարով, ոմանք՝ հաղթանակով, ոմանք էլ՝ Ստրուկներով: 
Այո՛, մենք այսօր Հայաստանում ունենք ստրուկներ, ովքեր դեռևս ապրում են մեր կողքին. նրանք մեր հարևաններն են, մեր ուսուցիչները, մեր ընկերների հարազատներն, ինչու չէ նաև մեր հարազատները: Ստրկատիրական համակարգը քանդվեց հենց այսօր, բայց ցավոք՝ մասամբ: Ստրուկներից շատերը հասկացան, որ իրենք են իրենց ստրկացնում, իրենք են իրենց վատը ցանկանում և իրենք են մեղավոր իրենց թշվառության համար:
Փետրվարի 18-ին կայացավ հեղափոխություն: Մարդիկ հավատացին իրենց ուժերին, մարդիկ հասկացան իրենց ճանապարհը, մարդիկ ընտրեցին փոփոխությունը, մարդիկ ընտրեցին երեխաների ապագան, շատերն էլ ընտրեցին անձնազոհությունը: Քիչ չէին այնպիսինները, ում պարտադրել էին, բայց նրանք չէին ենթարկվել, քանզի Ստրուկ այդպիսին չկա Հայաստանում: Բոլորը գիտակցեցին, որ իրենք են իրենց պետության տերն, իրենք են ընտրելու իրենց առաջնորդին, իրենք, այլ ոչ թե ընտրություններին չմասնակցած մարդկանց քվեները կամ էլ պարտադրված ձայները: Պարտադրված ձայները չեն ծնում գաղափարներ, չեն ստեղծում բարեկեցություն, չեն ապահովում արդարություն, չեն կառուցում ժողովրդավարություն, քանզի, եթե կարողանային կառուցել, ապա չէին դիմի պարտադրված ձայների օգնությանը:
Կայացավ թավշյա հեղափոխությունը, սակայն չընկալվեց և չընդունվեց պարտադրողների կողմից: Չընկալվեց նաև դիտորդների կողմից:Մեր վիճակը նման է Բեռլինի Վեհաժողովին, որի մասին Գարեգին Սրվաձտյանը ունի մի խոսք, որը բնորոշում է այսօրվա խնդիրները. «Հայերի խնդիրն իրենց մեջ է, այլ ոչ թե Բեռլինի ժողովի»: 
Այո՛, մեր խնդիրը մեր մեջ է, այլ ոչ թե դիտորդների: Նախ մենք՝ հայերս, պիտի ընդունենք մեր հաղթանակը, և մենք՝ հայերս, պիտի սովորենք արժանավայել ընդունել մեր պարտությունը: Սա է տղամարդկությունը, սա է քաղաքակրթությունը, սա է ժողովրդավարությունը, սա է ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:Շատերն արձանագրեցին, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ են: Հետաքրքիր է. –Որքա՞ն ճանապարհ է մեզ մնացել:Երևի մեկ կիլոմետր: Փաստորեն ինչ է ստացվում: Ամեն մի քայլը մեկ մետր, այսինքն 1000 քայլ է մեզ պակասում: Դիմանանք ևս 5000 հազար տարի և կտեսնենք արդյունքը:
Տեսնելը Հավատալ է…

Լևոն Հարությունյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:


Ինչու՞այսպես չարացան


Բարև, ես ՇուրաՄարտիրոսյանն եմ: Ես արդեն մեկ տարի է զբաղվում եմ քաղաքացիական լրագրությամբ, ու այս ընթացքում երբևիցե նախաբանով նյութ չեմ գրել:
Երևի այս նյութս իր տեսակի մեջ միակն է: Իմ «Ինչու՞այսպես չարացան» նյութը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երիտասարդների, նրանց միջմշակութային հաղորդակցման և միմյանց նկատմամբ վարվող քաղաքականության մասին է…


2013 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական բանկ կոմիտեի հանդիպում-քննարկումը Շիրակի մարզի ակտիվ երիտասարդների հետ: Քննարկման հիմնական հարցերը վերաբերվում էին Անդրկովկասի երկրներին:
Հանդիպում-քննարկման ժամանակ բոլորն ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքները: Ներկաներից մեծամասնությանը բախտ էր վիճակվել շփվել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների երիտասարդների հետ: Գուցե նրանց կարծիքները սուբյեկտիվ էին, այնուամենայնիվ, նրանց բախտ էր վիճակվել ճանաչել և գործունեություն ծավալել մեր «հարևանների» հետ:
Խնդիրները շատվեն, լուծումները` նույնպես, սակայն անիրատեսական են դառնում, երբ չկա փոխադարձ հասկացվածություն և փոխզիջման ցանկություն: Կոնֆլիկտային հարաբերություններ ամենուրեք էլ կան, սակայն Հայաստանի դեպքում այն առանձնանում է իրեն բնորոշ յուրահատկությամբ: Այնպիսի հարաբերություններ սեփական հարևանների հետ, ինչպիսին ունի Հայաստանը, չունի ոչ մի այլ երկիր: Չնայած այն ամենի`Հայաստանի Հանրապետությունը փորձում է փոխզիջումների գնալ հարևանների հետ, բայց կարծես խնդիրները գնալով դառնում են էլ ավելի դժվար լուծելի, և մտացածին կծիկը, քանդվելու փոխարեն, գնալով մեծանում է: Հայստանի Հանրապետության համար այս հարցը շատ ավելի կարևոր է, քանի որ այն «ծովից ծով Հայաստանից» մնացել է մի բուռ հող: Մեր պայքարի նպատակն է` վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, լիարժեքորեն հայրենիք վերադարձնել Ջավախքը, Նախիջևանը, ԼՂՀ-ն, Արևմտյան Հայաստանը՝ մեր պապական հողերը: 
Մեր նպատակն է, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգը 20-րդ  դարի սկզբին`քաղաքակրթության զարգացման և կատարելագործման տարիներին, տեսավ մի երևույթ, որը նույնիսկ Քարե դարին բնորոշ չէր:
Հայ ազգը 20-րդ դարի վերջին կրկին ճաշակեց «հարևանների>> կողմից մատուցված դառը անակնկալը, և այն կրկին անտեսվեց աշխարհում ամենահզոր կառույցի՝ միջազգայինհանրությանկողմից:
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ապացուցեց, որ արդարությունը վերականգնվում է, երբ նրա թիկունքին կանգնած է հզոր մի բռունցք՝ հայի հավաքական բռունցքը, որը  պատրաստ է ընդունել ցանկացածի նետած ձեռնոցը և պաշտպանել այն, ինչ արյան գնով է ձեռք բերվել:
Երիտասարդական բանկի նպատակն է ժամանակի ընթացքում թշնամացած հարևան երկրների երիտասարդների միջև կապել երկխոսության կամուրջ, որը ենթակա չի լինի ոչնչացման:
Չմոռանանք, որ հենց երիտասարդներն են ցանկացած պետության կայուն ուժն ու ապագան: 
Ես վստահ եմ, որ ԴՈՒ, այո՛, հենց ԴՈՒ, կկարողանաս փոխել ինչ-որ մի բան, թեկուզ`աննշան:
Ուզում եմ դիմել հենց ՔԵԶ, որ վերհիշես ու համոզվես, որ ցանկացած որոշում, ցանկացած նախագիծ, որ վերջում հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, սկսվել է մեկ անհատից, հետո նրան է միացել մեկ ուրիշը, հետո` ևս մեկն ու այդպես շարունակ…
ԴՈՒ նույնպես կարող ես լինել հզոր և ուժեղ, բայց այն դեպքում, երբ կճանաչես  ՔԵԶ, քաջատեղյակ կլինես ՔՈ պատմությանը, ՔՈ պապերի անցյալին:
Հավատա՛ և վստահորեն կառուցիր ՔՈ ու ՔՈ երկրի ապագան ՔՈ իսկ ձեռքերով:
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին և՛ ընտանիքս, և՛երկիրս, և՛ աշխարհը…
Ուինսթոն Չերչիլ

Շուրա Մարտիրոսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին: