четверг, 20 августа 2015 г.

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք-2016

Եթե ցանկանում եք, որ Գյումրին դառնա 2016 թ.-ի ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք, ապա մասնակցեք քվեարկությանը.
Մինչև օգոստոսի 25-ը ձեր բջջայինից 2500 կարճ համարին ուղարկեք EMG կարճ հաղորդագրությունը (sms):Մեկ sms-ի արժեքը 220 դրամ է:Հաղորդագրության արժեքի մի փոքր մասը գանձվելու է Ձեր օպերատորի կողմից՝ որպես ծառայության միջնորդավճար, իսկ հավաքված գումարի զգալի մասը փոխանցվելու է հաղթած քաղաքին՝ ծրագրեր իրականացնելու նպատակով:



среда, 19 августа 2015 г.

«Սայլակով ժպտացող տղան»

Արդեն մի քանի ամիս է, ինչ գյումրեցի մի քանի երիտասարդներ գունավոր խցաններից խճանկարներ են պատրաստում ու տեղադրում քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում: 
Նախագծի մտահղացման հեղինակ Արսեն Վարդանյանը պատմում է, որ խճանկարների գաղափարն առաջացել է, երբ տեսել են նմանատիպը Սլովակիայում ու որոշել` Գյումրում նույնպես այն իրականություն դարձնել: Ապրիլից քաղաքում արդեն չորս խճանկար է ստեղծվել, որոնցից վերջինը` «Սայլակով ժպտացող տղան»` Անի թաղամասում` Պ. Սևակի փողոցում, մանկավարժական ինստիտուտի դիմաց: Վերջինիս իրականացմանն աջակցել է Գյումրու Երիտասարդական բանկ կոմիտեն Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի «Anti-discrimination» ծրագրի շրջանակներում:
Նախաձեռնության հեղինակները «Սայլակով ժպտացող տղային» լացող տղայի դիմաց են տեղադրել. «Արդեն ժպտացող, լացի փոխարեն, սա կոչ է, հույս, բողոք, պահանջ, նա մեր ժպիտն է` քաղաքի ժպիտը»,– ասում է Արսենն ու հավելում, որ քաղաքում տեղաշարժման դժվարություններ շատերն ունեն, այդ խնդիրը բոլորինն է, ու խճանկարը տեղադրվել է հարցին որոշ չափով հնչեղություն հաղորդելու, կուտակվածը բարձրաձայնելու համար: Տղաները քաղաքում բարու, կարևորի ու անհրաժեշտի պակասը փորձել են լրացնել գունավոր ու ժպտերես տղայի միջոցով: Խճանկարի պատրաստմանը մասնակցել են նաև «Էմիլ Արեգակ» հաշմանդամություն ունեցողների խնամքի կենտրոնի երեխաները, որոնք իրենց ձեռքերով ներկել են նկարի խցանները, իրենք էլ դարձել նկարի մի մասնիկը:

Տեղադրվելուց հետո սայլակով տղայի մասին արձագանքները տարբեր են, հեղինակները մեկնաբանություններ չեն տալիս ու կոչեր չեն անում, հետևություններն էլ թողնում են գյումրեցիներին, բայց խոստովանում են, որ արձագանքները գնալով լավանում են, ուշադրությունն էլ` ավելանում: Նրանք հույս ունեն, որ իրենց հասակակիցները մի օր դուրս կգան կաղապարներից, ավելի նոր ու գունավոր կսկսեն մտածել, բաց կլինեն նորարարությունների համար, ժպտացող տղան էլ շատերին կօգնի ժպտալու:

понедельник, 17 августа 2015 г.

«ՄԱՐԴԱՄԵՋ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ


Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը   քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության  և  ներգրավվածության  անհրաժեշտ
մեխանիզմ: 

Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Սոցիալական նորարարության հավաքի նպատակն է նպաստել  ՀՀ-ում  տեղի  ունեցող բարեփոխումների  (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային   մասնակցության   բարձրացմանը,   այնպիսի խնդիրների   վերհանմանը,   որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն  կամ օֆլայն միջոցներով:

Այն կօգնի
-Վեր հանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
-Ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
-Ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

Ժամանակացույցը.
«ՄԱՐԴԱՄԵՋ»    սոցիալական    նորարարության    հավաքի    կանցկացվի   Հայաստանի    մարզերում գործող ինֆոտներում 
1.  Սեպտեմբերի 11-ին՝ Գյումրի Ինֆոտուն
2.  Սեպտեմբերի 15-ին՝ Վանաձոր Ինֆոտուն
3.  Սեպտեմբերի 18-ին՝ Արմավիր Ինֆոտուն
4.  Սեպտեմբերի 24-ին՝ Մարտունի Ինֆոտուն
5.  Սեպտեմբերի 26-ին՝ Իջևան Ինֆոտուն   
6. Սեպտեմբերի 29-ին՝ Սյունքի ինֆոտուն:

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
 այստեղ:
Հավաքի    ընթացքում    նախատեսվում    են    խմբային    աշխատանքներ   տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը: Քննարկումների   արդյունքում յուրաքանչյուր   ինֆոտան   ընտրված    2   լավագույն ծրագրերը կստանան      ֆինանսական      աջակցություն      իրենց      սոցիալ-նորարարական գաղափարները       իրականացնելու       համար`       յուրաքանչյուրը      մինչև 250.000 դրամի սահմաններում: Մնացած օգտագործելի գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն տարբեր ձևերով: Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Հավաքին կարող են մասնակցել   Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիք մարզերում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց  գործունեության  մեջ  կիրառում  են  համացանցի  գործիքներընրանքովքեր կկարողանան առանձնացնել իրենց մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:


Հայտերի ներկայացման համար կարող ենք օնլայն լրացնել այստեղ:


Լրացուցիչ հարցերով դիմել. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ,  ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին+374 10 25 15 75*203 կամ` vavanesyan@epfound.am: 


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել ծրագրի 

ղեկավար Նունե  Սարգսյանին`   +374   95583600 հեռախոսահամարով կամ  nsarkissian@mediainitiatives.am  էլ. փոստով:  

Մեր հասցեն`քԵրևան, Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 
Հեռախոս` +374 10 25 15 75,
Էլ-փոստ՝  info-epf@epfound.am,
Կայք` www.epfarmenia.am

понедельник, 10 августа 2015 г.

Ռեսուրսները հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Ս/թ հուլիսի 5-ից մեկնարկեց «Ռեսուրսները հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակում օգոստոսի 9-ին Գյումրի քաղաքի թիվ 1 ավագ-ներառական դպրոցում իրականացվեց հաշմանդամություն ունեցող երեխաների ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման՝ թեքահարթակների կառուցման և սանհանգույցի դռան հարմարեցման գործընթացները: 
Ծրագրի նպատակն է՝ ապահովվել հնարավոր միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացմանը և անհրաժեշտ կարիքների ապահովմանը դպրոց հաճախելիս:
Ծրագրի ղեկավարն է Գևորգ Վարդազարյան:
Ծրագիրն իրականացվում է Գյումրու Երիտասարդական բանկ կոմիտեի ֆինանսավորմամբ «A
nti-discrimination» ծրագրի շրջանակներում:







пятница, 7 августа 2015 г.

Անեկդոտներ Բիլ Գեյթսի մասին

***
Աստված որոշում է երեք օրից կործանել աշխարհը եւ, իր մոտ կանչելով Բորիս Ելցինին, Բիլ Քլինթոնին եւ Բիլ Գեյթսին, հանձնարարում է այդ մասին տեղյակ պահել աշխարհին։
Բորիս Ելցինը դիմում է ռուս ժողովրդին եւ ասում.
- Ժողովուրդ, ես ձեզ համար երկու վատ լուր ունեմ։ Առաջինն այն է, որ վերեւում Աստված կա, իսկ երկրորդը, որ այդ սրիկան երեք օրից աշխարհը եւ մեզ պիտի վերացնի։
Բիլ Քլինթոնը Ամերիկային ուղղված իր ռադիոդիմում ասում է.
- Ժողովուրդ, ես ձեզ համար մեկ լավ եւ մեկ վատ լուր ունեմ։ Լավ լուրն այն է, որ վերեւում Աստված կա, իսկ երկրորդ, վատ լուրն այն է, որ Նա աշխարհը եւ մեզ երեք օրից պետք է վերացնի։
Բիլ Գեյթսը վերադառնում է Մայքրոսոֆթ ընկերություն եւ ոգեւորված դիմում աշխատակիցներին.
- Ժողովուրդ, ես ձեզ համար երկու լավ լուր ունեմ։ Առաջինն այն է, որ վերեւում Աստված կա, իսկ երկրորդը այն, որ էլ կարիք չկա ուղղելու Windows 95-ի սխալները, քանի որ Աստված երեք օրից կվերացնի ե'ւ աշխարհը, ե'ւ մեզ։

***
Մահվանից հետո, Գաբրիել հրեշտակապետը Բիլ Գեյթսին ցուցադրում է դրախտը եւ դժոխքը, որպեսզի նա ընտրություն կատարի։ Դրախտում՝ անտարբեր պարապ մարդիկ, միրգ են ուտում, ման գալիս եւ ձանձրանում։ Դժոխքում՝ եռուն կյանք, իրարանցում, խաղեր, պարեր եւ ուրախություն։ Երբ Բիլը ընտրում է դժոխքը, նրան տանում եւ, մտցնելով եռացող կաթսայի մեջ, սկսում են եփել։
– Բայց ախր ձեր ցուցադրած դժոխքում այսպիսի բան չկար,– գոռում է Բիլը։
– Դե այդ դժոխքը, ինչպես քո ծրագրերի դեպքում, ցուցադրական տարբերակ էր՝ "demo version",– պատասխանում է Հրեշտակապետը։

***
Սթիվ Ջոբսը մահանում է եւ Գաբրիել հրեշտակապետը հարցնում է նրան, թե ո՞ւր է ցանկանում գնալ՝ դրախտ, թե՞՝ դժոխք։ Սթիվը ճշտում է.
- Իսկ Բիլ Գեյթսը որտե՞ղ է։
- Իհարկե' դժոխքում,- պատասխանում է Հրեշտակապետը։
- Այդ դեպքում ես նախընտրում եմ դրախտը,- որոշում է Սթիվը։
Սակայն, դրախտի դռներով անցնելուց հետո նա տեսնում է մեկին, ով վազվզում էր դրախտով ու գոռգոռում՝ "Ես Բիլ Գեյթսն ե՛մ…, Բիլ Գեյթսը ես ե~մ…, Ես ե~մ Բիլ Գեյթսը…"։ Սթիվը սարսափած հարցնում է.
- Բա ասում էիք Բիլը դժոխքում է …
- Սա Բիլը չի,- պատասխանում է Հրեշտակապետը,- Սա՝ Աստվածն է …

***
Բիլը մահանում է և ներկայանում Գաբրիել հրեշտակապետին։
- Դե'հ, ի՞նչ կասես քո մասին որպես արդարացում , - հարցնում է հրեշտակապետը։
- Ես երջանկացրել եմ ողջ մարդկությանը։
- Այդ ինչպե՞ս,- ապշում է հրեշտակապետը։
- Ախր մեռե'լ եմ, չէ՞ ...

****
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Ճի՞շտ է, որ Բիլ Գեյթսը երկրագնդի ամենահայտնի մարդն է։
- Ո'չ, ամենհայտնին՝ նրա մայրն է ...
****
Վերջերս կայացած միջազգային COMDEX ցուցահանդեսում Բիլ Գեյթսն իր ելույթում որպես պատկերավոր օրինակ բերեց համակարգչային և մեքենաշինական ոլորտների համեմատությունը.
- Եթե Ջեներալ Մոթորս ընկերությունը յուրացներ ժամանակակից տեխնոլոգիաներն այն արդյունավետությամբ, որով դա յուրացվում է համակարգիչների արտադրության ոլորտում, ապա մենք բոլորս այսօր կերթևեկեինք 25 դոլարանոց ավտոմեքենաներով 600 կմ/ժամ արագությամբ, որոնք կծախսեին ընդամենը 10 լ բենզին 1000 կմ անցնելու համար։
Որին անմիջապես արձագանքեց Ջեներալ Մոթորս ընկերությունը.
- Իհարկե', սակայն կուզենայի՞ք օրը երկու անգամ վթարի ենթարկվել և նորոգել Ձեր ավտոմեքենան։

***
- Եթե Դուք երկու գնդակով լիցքավորված ատրճանակը ձեռքին հայտնվեիք Բիլի, Հիտլերի և Ստալինի հետ նույն սենյակում, ի՞նչ կանեիք։
- Երկու անգամ կկրակեի Բիլի վրա, որ հաստատ սատկի, ու հետո նրան հենց ատրճանակի կոթո'վ, կոթո'վ, կոթո'վ, ...

***
Ինչ ուզում է ասեն, սակայն ամենաթանկ անշարժ գույքը դա կաթվածահար պառկած Բիլ Գեյթսն է։

***
Ըստ այն գնի, որով վաճառվում է լիցենզավորված WINDOWS-ը կարելի է դատել, որ մենք միլիարդատերեր ենք, իսկ Բիլը Գեյթսը՝ չքավոր։

***
Երբ պարզվեց, որ Բիլ Գեյթսի հարստությունն արդեն հնարավոր չէ արտահայտել 32 բիթանոց թվերով, ՄայքրոՍոֆթ ընկերությունը թողարկեց 64-բիթանոց Windows-ը։

***
Կենաց-անեծք.
-Ես խմում եմ Բիլ Գեյթսի կենացը՝ թող որ նա իմ ամսական աշխատավաձից ընդամենը տասն անգամ ավելի մեծ եկամուտ ստանա։

***
Երբ Windows-ն ասելու բան չունի, ապա ցույց է տալիս երեք մատի համադրություն (Ctrl+Alt+Del)։

***
Windows-ից օգտվելը շատ պարզ և հասարակ բան է՝ այն շարադրված է օգտվողին տրամադրվող 800 էջանոց նկարագրությունում։

***
Բիլ Գեյթսը ներկայացնում է նորագույն, դեռևս միակ տարբերակով իրականացված գործողությունների համակարգը.
- Մենք ուրախ ենք ներկայացնել գործողությունների այս նորագույն համակարգը, որն արդեն կարելի է ղեկավարել ձայնային հրամաններով։
Ձայնը դահլիճից.
- Format С: Enter ...

***
Նամակ Զևակով Դենիս Վիկտորովիչից.
- Բարե'ւ «ՔըմփյուՏերա» ամսագրի հարգելի խմբագրություն։ Խնդրում եմ ինձ ուղարկել Բիլ Գեյթսի տան հասցեն և անուն-ազգանունը՝ գրված անգլերենով։

***
«ՔըմփյուՏերա» ամսագրի խմբագրություն.
- Հարգելի Դենի'ս։ Եթե ցանկանում եք Ձեր ընկեր Բիլին Ամանորյա նվեր ուղարկել, ապա բավարար է գրել "Bill Gates, USA", և, համոզված եղեք, կհասնի՝ Ամերիկայում ամեն մի շուն էլ նրա տեղը գիտի։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են իսկապես որևէ էական բան ուղարկել նրան, ապա հայտնում ենք ճշգրիտ կոորդինատները՝ N47. 38' 22, 9" W122. 07' 39, 3"։ 15 մետր շառավղով ճշտությամբ հրթիռային հարվածի դեպքում նպատակակետի 100% ոչնչացումն ապահովված է։

***
Ամերիկայում թողարկվել է Բիլ Գեյթսի դիմանկարով նամականիշը (իրենց ասելով, հասարակությանը մատուցած ծառայությունների համար)։ Որոշ ժամանակ անց փոստատները սկսեցին բողոքել, որ այդ նամականիշը լավ չի կպչում նամակներին։ Ինչպես պարզեցին հետազոտությունները, արտադրողները մեղք չունեին։ Պատճառն այն էր, որ փակցնելուց առաջ մարդիկ թքում էին ոչ թե նամականիշի ետևի սոսնձոտ կողմին, այլ դիմացի՝ պատկերով կողմի վրա։