Այժմ,
 Ստոկհոլմում /Շվեդիա/ ընթանում է ԵՄ ԱլԳ քաղաքացիական ֆորումը՝ ԶԼՄ 
համագործակցություն, խնդիրներ, առաջարկներ, քննարկումներ - նիստը վարում է 
Բորիս Նավասարդյանը:

четверг
вторник
«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար- 2012
Նոյեմբերի 25-ին  ներկայացվեց ճամբարի մասնակիցների կողմից երկու օր շարունակ 
մշակված ծրագրերը`  ավարտուն տեսքով:
Նախագծի արդյունքների ամփոփումից հետո կայացավ մրցանակաբաշխություն:Ներկայացված 6 նախագծերից` «Հանդիսատեսի համակրանք» անվամակարգում հաղթողը «Բլադ բանկ» նախագիծն է: Տեղեկատվական միասնական ցանցը կբացառի անթույատրելի բացթողումներն ու կօգնի արտակարգ իրավիճակներում գտնել համապատասխան խմբի ու ռեզուսի դոնորին:
Նախագծի արդյունքների ամփոփումից հետո կայացավ մրցանակաբաշխություն:Ներկայացված 6 նախագծերից` «Հանդիսատեսի համակրանք» անվամակարգում հաղթողը «Բլադ բանկ» նախագիծն է: Տեղեկատվական միասնական ցանցը կբացառի անթույատրելի բացթողումներն ու կօգնի արտակարգ իրավիճակներում գտնել համապատասխան խմբի ու ռեզուսի դոնորին:
Ժյուրիի փակ դռների հետևում քննարկումներից հետո այս տարվա մարդամեջի հաղթող ճանաչվեց «Իմ մնգո» թիմը` մանկապարտեզների մոնիտորինգ ծրագրով:
Շնորհավորում ենք հաղթող թիմերին «Մարդամեջ-2012»-ում լավագույնս ներկայանալու համար:
Գյումրու քսան մանկապարտեզների դաստիարակչուհիների համար  Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմի/ Human Rights Defender's Staff/ Շիրակի տարածքային գրասենյակը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր "Ընտանեկան բռնություններ" թեմայով  սեմինար-քննարկում: 


Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կանանց իրավապաշտպան Աննա Սաֆարյանը Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում ներկայացրեց ընտանեկան բռնության հետ կապված հիմնախնդիրները, բռնության 
  
զոհերի հետ շփվելու, նրանց ուղղորդելու հմտությունները և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանի դերը ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության հարցում:
Կանանց իրավապաշտպանը քննարկման ժամանակ կարևորեց նաև մանկապարտեզի անձնակազմի յուրաքանչյուր անդամի դերը ընտանեկան բռնությունից երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Մինչ Ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ավարտը նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նմանատիպ քննարկումներ նախատեսվում է հետագայում անցկացնել նաև այլ կրթական հաստատությունների անձնակազմի ներկայացուցիչների համար:
Կանանց իրավապաշտպանը քննարկման ժամանակ կարևորեց նաև մանկապարտեզի անձնակազմի յուրաքանչյուր անդամի դերը ընտանեկան բռնությունից երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Մինչ Ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ավարտը նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նմանատիպ քննարկումներ նախատեսվում է հետագայում անցկացնել նաև այլ կրթական հաստատությունների անձնակազմի ներկայացուցիչների համար:
«Անպատժելիության համակարգային դրսևորումները և դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» հանրային քննարկում
Հարգելի գործընկերներ,
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, և «Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլը» (ՓՌԻ), հրավիրում են Ձեզ մասնակցելու «Անպատժելիության համակարգային դրսևորումները և դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» հանրային քննարկմանը:
Հանրային քննարկումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը`13:00-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «902» սրահում (ք.Երևան, Վ.Սարգսյանի 26/1 փ., 9-րդ հարկ):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը:
Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունը ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. նոյեմբերի 22-ը, ժամը`16:00 (հեռ.`  533862; 536758, կամ էլ. հասցե` karine@osi.am):
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն
понедельник
Հետաքրքիր նվեր ուսանողների միջազգային օրվան
  Ուսանողների միջազգային օր
Նոյեմբերի  17-ին  Գյումրիում առաջին անգամ մեկնարկեց <<Ուսանողական 
ինտելեկտուալ մրցույթ>> երկօրյա փառատոնը,  որը նվիրված էր ուսանողների 
միջազգային օրվան:   Այն  կազմակերպվել էր  Հրայր Հակոբյանի  և  իր 
 ընկերների կողմից, աջակցում էր  <<ԻնֆոՏուն Գյումրի>>-ին  , իսկ  ինֆորմացիոն 
աջակիցն էր <<Ամեն ինչ պարերի մասին >> ֆեյսբուքյան  էջը: Մասնակցում 
էին  տարբեր բուհերի  մի քանի  ուսանողական թիմեր, սակայն  կային նաև 
աշակերտական,որոնք ներկայացել էին իրենց թիմերով, կամ էլ ներգրավված էին 
այլ թիմերի մեջ ուսանողների հետ միասին:
Փառատոնը  բացկացած էր   չորս տարբեր խաղերից ` <<Ի՞նչ, Որտե՞ղ Ե՞րբ>>,  
<<Բրեյն Րինգ>> , <<Անհատական խաղ>>  և  <<Ինտելեկտուալ պոկեռ>>: Նշեմ, որ 
խաղավարներն էին Հրայր Հակոբյանը և Խորեն Տիգրանյանը (նա նաև
կազմակերիչներից մեկն է):<<Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ>>-ը թիմային խաղ էր, հնչեց
30 հարց , իսկ մասնակիցների ակտիվությունը նկատվեց այս փուլից սկսաց,
բոլորը պայքարում էին` ցուցաբերում թիմային հետաքրքիր խաղ: Այս խաղում
մասնակիցներին հնարավորություն էր տրվում նաև, որ իրենք ներկայացնեն
իրենց դիմում-բողոքները կապված հարցերի ,դրանց պատասխանների կամ
արդյունքների հետ:
Արդյունքում երկարատև պայքարից  հետո հաղթող ճանաչվեց <<No Name>>  թիմը,
որը ՀՊՃՀ ԳՄ-ի ուսանողական թիմերից մեկն է:Իսկ երկրորդ և երրորդ տեղերը
զբաղեցրեցին համապատասխանաբար <<Գենտ>> և <<Պառլամենտ>> թիմերը:
Այնուհետև կայացավ <<Բրեյն Րինգ>> խաղը , որում թիմերը երկու- երկու
խաղում էին իրար դեմ, հարցերը այս փուլում համեմատաբար ավելի հեշտ էին ,
այսինքն ` մեծ նշանակություն ուներ արդեն արագությունը ,իսկ այս խաղում
հաղթեց <<Ժող>> թիմը` ՀՊՏՀ ԳՄ-ի թիմերից մեկը: Այս խաղերին հաջորդեց
<<Անհատական խաղ>>-ը, որն ընթացավ մի քանի փուլերով և ի վերջո
հաղթանակ տարավ Արթուր Կոշտոյանը` <<Կաիսսա>> թիմից: Փառատոնը
եզրափակեց <<Ինտելեկտուալ պոկեռ>> խաղը, որի հեղինակը Հրայր Հակոբյանն է:
Այս խաղին մասնակցում էին առաջատար չորս թիմերից մեկական
անդամներ և <<Անհատական խաղ>>-ի հաղթող մասնակիցը: Այն ընթացավ երեք
հաջորդական փուլերով, ինչպես նկատեցի, այս խաղում մեծ նշանակություն
էր տրվում մասնակիցների ինտելեկտին, տրամաբանությանը և այսպես
ասած <<բախտ գործոնին>>: Արդյունքում հաղթեց <<No Name>> թիմի
ներկայացուցիչ Լևոն Ալոյանը:
Խաղի վերջում տեղի ուեցավ վկայագրերի հանձնման արարողությունը:Իսկապես
շատ հաճելի ու հետաքրքիր խաղեր էին ու կարծում եմ որ վերջինը չի լինի,
շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին նման հիանալի
խաղ կազմակերպելու համար:
Подписаться на:
Комментарии (Atom)

