Показаны сообщения с ярлыком սոցալական նորարարության ծրագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սոցալական նորարարության ծրագիր. Показать все сообщения

вторник

Մարդամեջյան մի օր


Հեղինակ՝ Քարմեն Դավթյան
2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ սոցիալական  նորարության հավաք: Ես ի սկզբանե որոշեցի դիմել սեփական գաղափարով, բայց քանի որ առաջին անգամ էի մասնակցելու, նախընտրեցի միանալ ինչ-որ հետաքրքիր գաղափարի:  Ներկայացված 4 գաղափարներից ինձ առավել հետաքրքրեց Էմմա Բաղդասարյանի գաղափարը:
Գաղափարի էությունն հետևյալն էր. ստեղծել մի ինֆոկայք, որտեղ հնարավոր կլինի տեղադրել Շիրակի մարզում տեղի ունենալիք բոլոր միջոցառումները: Գաղափարն ունեցավ շատ համակիրներ, սակայն վերջիններիս թիվն էլ էր սահմանափակ: Գաղափարի հեղինակին միացան 7 հոգի, որոնք էլ իրենց պատկերացումներով ու գաղափարներով կիսվեցին՝ կապված կայքի ստեղծման հետ:
 Ինձ հատկապես դուր եկավ ճաշի ընդմիջումը, որտեղ հավաքվեցին հավաքի բոլոր մասնակիցներն ու մտերմիկ զրույց վարեցին:
Գաղափարի մշակմանը նախատեսված ժամանակի սպառվելուց հետո տեղի ունեցավ Գրքի միջազգային օրվան նվիրված ակցիա, որն իր շուրջ հավաքեց հավաքի բոլոր մասնակիցներին:
Ճամբարի վերջում ժյուրիի անաչառ ընտրությամբ ընտրվեցին 2 գաղափարներ, իսկ մեր գաղափարը մնաց սպասման փուլում…

Չհաղթեց մեր թիմը, սակայն հաղթեցինք ՄԵՆՔ

Հեղինակ՝ Էմմա Բաղդասարյան

Վերջին շրջանում գերզբաղվածությունս շատ բաներից է ինձ զրկել, բայց Մարդամեջից ինքնազրկվել չէի կարող։ Օգոստոսի վերջին Թեղուտում ճամբարի էի, եւ չգիտես ինչու մոտս տպավորվել էր, որ «Մարդամեջին» գրանցվելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ին է, իսկ ես վերադառնալու էի 31-ին ….
Մի գաղտնիք բացեմ, ես ինչպես արդեն նշել էի ինքնազրկվել «Մարդամեջից» չէի կարող, այդ իսկ պատճառով խնդրել էի Սեդային հայտս լրացնել, ազնվորեն չգիտեմ՝ անգամ ինչ է գրել :) :) :)
Սեպտեմբերի 4-ն էր, ընկեներիցս մեկը՝ Ավետիսյան Գայանեն, ասաց, 

- Գնամ տուն, «Մարդամեջին» գրանցվեմ, վաղը վերջին օրն է. Դե հիմա պատկերացրեք՝ ինչպես կփայլեին աչքերս : Չեմ էլ հիշում ինչպես եմ ձեւակերպել մտքերս, միայն թե հասցնեմ, միայն թե ասեմ՝ ինչ եմ ուզում: Անցավ մի քանի օր, պարոն Պետրոսյանի զանգից աշխատավայրումս տարօրինակ երջանկության ճիչեր էին լսվում, 

- Էմմա ջան, քո գաղափարը նախնական 4 ընտրվածների մեջ է:

Իսկ Էմման խոսափողից այն կողմ միայն՝ «ուխխխխխ, շնորհակալ եմ» էր ասում:
Էկավ «Մարդամեջի» օրը, երբ կանչեցին խոսելու հարթակ, որ ներկայացնեմ գաղափարս ու թիմակիցներ հավաքեմ, շփոթված էի, իմ առջեւ նստած էին մեր քաղաքի ամենախելառ, ամենահամարձակ, ամենաինքնատիպ, ամենաամենաամենա երիտասարդները։
Ինչեւէ, գաղափարակիցներ շատ շուտ գտա, մտքինս մեկ է անելու եմ, թեկուզ փող չտաք :)

Սկսեցինք մշակել, խոսել, քննարկել, սլայդներ սարքել, մեկ-մեկ իրար չհասկանալ, մեկ-մեկ իրար չափից շատ հասկանալ։ Մի նկատառում, իմ թիմը լավագույնն էր, որովհետեւ 2 ժամվա ընթացքում բոլորը միմյանց մասին հոգ էին տանում. դու սա արա, ես սա կանեմ, դու գրի, ես քեզ թեյ կբերեմ, հոգատար ու բարի էին։ Իսկ հենց այն պահերին, որ շտապում էի ու պիտի աշխատանքի հասնեի, գալիս էր Տերտերյան Կարենը, ով ինձ համար լուրջ դեմք է, ասեմ իմանաք, իրեն հատուկ հանդարտությամբ ասում էր՝ միտքդ շատ լավն է, էլ դրանից հետո էլ ինչ աշխատանք։
Իմ գաղափարը 2 դրամաշնորհային գաղափարներից մեկը չդարձավ, սակայն մեր մյուս գաղափարները կյանքի կոչվեցին, ինչու եմ այդպես ասում, որովհետեւ, երբ կանգնել էի առավոտյան 11-ին խոսելու հարթակին ու նայում էի այդ ոսկի երտասարդներին, բերնեբերան հպարտությամբ էի լցվում, որ մերն են…

суббота

ՄԱՐԴԱՄԵՋՅԱՆ ՄԵԿ ՕՐ



Հեղինակ՝ Հերմինե Հովհաննիսյան
11.09.2015թ. Գյումրիում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը, որին մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ, ովքեր ներկայացրեցին իրենց գաղափարները: Գաղափարները ներկայացնելուց հետո խմբերի բաժանվեցին և սկսեցին իրենց գաղափարները մշակել  և դարձնել ծրագրեր:  «Մարդամեջը» տևեց 9 ժամ, բայց այնքան հետաքրքիր էր, որ չնկատվեց՝ ինչպես անցավ ժամանակը: Ես միացել էի Էմմա Բաղդասարյանի գաղափարին, որն իրենից ներկայացնում էր կայքի ստեղծում, որը հնարավորություն կտար տեղեկանալ քաղաքում այդ օրը տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք խմբով աշխատեցինք մոտ 4 ժամ:  Այդ ընթացքում պատրաստեցինք պրեզենտացիա՝ ներկայացնելու մեր ծրագիրը: Ծրագրերը ներկայացնելուց հետո ժյուրին գնաց ընտրություն կատարելու ծրագրերի միջև: Այդ ընթացքում մենք անհամբեր սպասում էինք արդյունքներին և վստահ էինք, որ մեր ծրագիրն են ընտրելու: Եվ եկավ արդյունքներն հայտնելու ժամանակը, ցավոք, մեր ծրագիրը չէին ընտրել, սակայն ասեցին, որ սպասենք, հնարավոր է հետագայում հնարավորություն ընձեռվի մեր ծրագիրն իրականացնելու: 

среда

ԻՆՉ ԿՈՐՑՐԵՑԻ ԵՍ՝ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ «ՄԱՐԴԱՄԵՋ»-ԻՆ

Հեղինակ՝ Լ.Այվազյան

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մոռացա լրացնել «Մարդամեջ-Գյումրի 2015» Սոցիալական նորարարության ճամբարի մասնակցության հայտը: Երբ տեղեկացա առաջին հանդիպման մասին փորձեցի մի կերպ ներս «խցկվել» ծանոթ-բարեկամ կապի միջոցով, սակայն դա էլ չստացվեց: Հենց այդ պահին ես հասկացա, որ կորցրեցի նորանոր ընկերներ ձեռքբերելու և մարդկանց օգնելու ևս մեկ հնարավորություն:
Հանդիպումը տևել էր մոտ 8 ժամ: Մասնակիցները հիանալի ժամանակ էին անցկացրել,ծանոթացել նոր մարդկանց հետ, ներկայացրել սեփական ծրագրերը և տեղեկացել այլ ծրագրերի մասին, իրականացրել հետաքրքիր ակցիա: 
Այս ամենի մասին ես իմացա սոցցանցում տեղադրված մի շարք նկարներից և «Մարդամեջ»-ին մասնակցած իմ ընկերներից:
Եվ վերջապես չմասնակցելով «Մարդամեջ»-ի առաջին հանդիպմանը՝ ես կրկին չկարողացա անձամբ ծանոթանալ մեր քաղաքի նոր բնակիչ՝ «Թերթե մարդու» հետ:
Կորցնելով այս ամենը՝ ներքուստ խոստացել եմ ինձ մասնակցել նմանատիպ միջոցառումներին և նախաձեռնություններին, որպեսզի էլ ավելի կորուստեր չունենամ:
Եվ իմ սեփական համեստ փորձից ելնելով՝ խոսքս կցանկանամ ուղղել այժմյան երիտասարդությանը՝ մեջբերելով մեկ տող հայտնի երգից՝ «Танцуй, пока молодой…»

суббота

Ինֆոգնացք թե՞ Lifetrain....

Հեղինակ` Լևոն Հարությունյան
Մեկ անմոռանալի օր, որ մեզ պարգևեց Գյումրիի Ինֆոտունը: Այդ օրը նրանք անվանել էին «Ինֆոգնացք»: Համաձայն չեմ այնքանով, որ այդ օրը ես ստացա շատ ինֆորմացիա, սակայն միայն ինֆորմացիան չէր, որ ստիպեց ինձ հասունանալ, դրսևորվել, սիրել, պայքարել, ձգտել, միանալ, ծիծաղել, ապրել....Մեկ օր, 60-ից ավել մասնակիցներ: Նրանցից 90 տոկոսը մեծ էր ինձանից: Նրանք ավելի հասուն էին, գրագետ, խելացի: Ես շանս ունեի շփվելու նրանց հետ, ես շանս ունեի ևս մեկ քայլ կատարել դեպի իմ առաջխաղացում: Սա մի մեծ կյանք էր, փոքր գնացքում: Վստահեցնում եմ շատերը իրենց ամբողջ կյանքում չեն կարողանում գտնել նման կայացած մարդկանց, իսկ ես ձեզ գտա ընդամենը մեկ օրում: Ինֆոգնացքը դա կյանքի գնացքն էր: Այդ կյանքում շատ էր ինֆորմացիան, բայց կար սեր, հավատ, ձգտում, մարդկային փոխհարաբերություններ, պայքար հանուն հաղթանակի, ուժերի լարում, վերջում՝ ծիծաղ, ուրախ մթնոլորտ, չբաժանվելու ցանկություն, հանդիպելու միտումներով հրաժեշտ: Վստահեցնում եմ ամեն մի մասնակից գոնե մեկին կկարոտի այս ընթացքում, իսկ սա մեծ նվաճում է: Շնորհակալություն կազմակերպիչներին, նման հնարավորություն ընձեռելու համար: Lifetrain-ի մասնակիցներ կարոտել եմ ձեզ:

пятница

«ԻՆՖՈԳՆԱՑՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

«Գյումրու Ինֆոտունը» օգոստոսի 28-ին իրականացնում է «Ինֆոգնացք» սոցիալական նորարարության ծրագիրը:
Միջոցառման նպատակն է վեր հանել Շիրակի մարզին առնչվող սոցիալական խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն միջավայրում:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն օնլայն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը:

Դրա համար պետք է, որ մինչև օգոստոսի 22-ը ուղարկեք Ձեր գաղափարները՝ նկարագրելով հիմնախնդիրն ու լուծման մոտավոր տարբերակը: Կամ, եթե չունեք գաղափար, բայց ցանկանում եք ակտիվորեն մասնակցել այլոց գաղափարների մշակմանը՝ լրացնել համապատասխան հայտը: Երկու դեպքում էլ պարտադիր չէ, որ Դուք կամ Ձեր համահեղինակ ընկերները լինեք ծրագրավորող կամ տեխնոլոգիաների մասնագետ: Անհրաժեշտության դեպքում մենք կտրամադրենք նրանց:
Երկօրյա ժամկետում մենք կընտրենք 6-10 հետաքրքիր մտքեր և հայտատու մասնակիցների:
Եթե անգամ Ձեր գաղափարը չընտրվի, հնարավոր է, որ մենք Ձեր ներկայությունը կարևոր համարենք և հրավիրենք մասնակցելու ծրագրին: Այդ ժամանակ Դուք կմիանաք ընտրված այլ գաղափարների վրա աշխատող թիմերից մեկին:
Յուրաքանչյուր թիմ կազմված կլինի՝
ա)գաղափարի հեղինակից
բ)իր մեկ-երկու ընկերներից (համահեղինակներից)
գ)«Ինֆոտան» փորձագետներից
դ)Մեդիա ոլորտի ներկայացուցչից
ե)Հրավիրված մեկ-երկու մասնակցից: 

Ընդամենը` 7-8 անդամ:
Բոլոր թիմերը օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 08:30-ին Գյումրու երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն Արմավիր: Թիմերը գնացքում առանձին խմբերով կաշխատեն հիմնախնդրի լուծման տարբերակների վրա: Աշխատանքները կշարունակվեն Արմավիրում:
Ժամը 16:00-17:00-ին թիմերը հերթականությամբ պարտավոր կլինեն առավելագույնը 10 րոպեանոց ելույթներով ներկայացնել կատարված աշխատանքն ու հիմնախնդրի լուծման իրենց նախնական տարբերակը:
Ներկայացումներից հետո, փորձագիտական հանձնախումբը կընտրի առավել համոզիչ ու արդյունավետ լուծում պարունակող մեկ գաղափար: Եւս մեկ գաղափար ընտրվելու է բոլոր մասնակիցների հավանությամբ:
Ժամը 18:00-ին մոտ մասնակիցները գնացքով վերադառնալու են Գյումրի: Ընթացքում լինելու են ուսուցողական ու ժամանցային ծրագրեր:
Հավանության արժանացած 2 գաղափարները կստանան դրամական (առավելագույնը՝ 350000դրամ), նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն՝ դրանց իրականացման համար:
Մնացած գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն:
Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր կկարողանան առանձնացնել Շիրակի մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա օնլայն լուծման տարբերակ:

Գաղափարների մրցույթի համար կլրացրեք հետևյալ հայտը՝
https://docs.google.com/forms/d/1S-Ex_JI20X9jv-tT9xqZTMDZ1Dw4LaynglVbGi4w_Y0/viewform

Ծրագրին մասնակցելու համար լրացեք հետևյալ հայտը՝

«ԻՆՖՈԳՆԱՑՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳՅՈՒՄՐԻ ԻՆՖՈՏՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՊԱՅԾԱՌ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ
ՄՏՔԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ԿՑԱՆԿԱՆԱՆ ՋԵՐՄ ԵՎ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ
ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ, ՄԵԶԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐԸԴԵ՜, ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ, ԺԱՄԸ 08:30-ԻՆ