Հեղինակ՝ Հերմինե Հովհաննիսյան
11.09.2015թ.
Գյումրիում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը, որին մասնակցում
էին մոտ 50 երիտասարդներ, ովքեր ներկայացրեցին իրենց գաղափարները: Գաղափարները ներկայացնելուց
հետո խմբերի բաժանվեցին և սկսեցին իրենց գաղափարները մշակել և դարձնել ծրագրեր: «Մարդամեջը» տևեց 9 ժամ, բայց այնքան հետաքրքիր էր,
որ չնկատվեց՝ ինչպես անցավ ժամանակը: Ես միացել էի Էմմա Բաղդասարյանի գաղափարին, որն
իրենից ներկայացնում էր կայքի ստեղծում, որը հնարավորություն կտար տեղեկանալ քաղաքում
այդ օրը տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք խմբով աշխատեցինք մոտ 4 ժամ: Այդ ընթացքում պատրաստեցինք պրեզենտացիա՝ ներկայացնելու
մեր ծրագիրը: Ծրագրերը ներկայացնելուց հետո ժյուրին գնաց ընտրություն կատարելու ծրագրերի
միջև: Այդ ընթացքում մենք անհամբեր սպասում էինք արդյունքներին և վստահ էինք, որ մեր
ծրագիրն են ընտրելու: Եվ եկավ արդյունքներն հայտնելու ժամանակը, ցավոք, մեր ծրագիրը
չէին ընտրել, սակայն ասեցին, որ սպասենք, հնարավոր է հետագայում հնարավորություն ընձեռվի
մեր ծրագիրն իրականացնելու:
Комментариев нет:
Отправить комментарий