Հուշաթերթ N3
Շարունակում ենք ներկայացննել հուշաթերթեր, որոնցում ընդգրկված են ՀՀ քրեական
օրենսգրքի այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են սահմանում ընտրական
օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:
·
Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը պատժվում է տուգանքով` նվազագույն 500.000-700.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն (ՔՕ 1542 հոդված):
·
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:
·
Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 1546 հոդված):
նյութը
շարունակելի է…
Հáõ߳ûñÃÁ å³ïñ³ëïí»É ¿
².¸.ê³Ë³ñáíÇ ³Ýí³Ý Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ ÞÇñ³ÏÇ ï³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝ Ù³ëݳ×ÛáõÕի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий