среда

Տավուշի մարզպետի արտասովոր հորդորը գյուղապետերին․ պետք է օգնեն որ գյուղացին վարկ չվերցնի. հոդվածի վերլուծություն


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Անուշ Հարությունյան
Սույն հոդվածում մենք գործ ունենք մեդիա դաշտում ընդունված մանիպուլյացիոն գործիքների կիրառման հետ։ Այսպիսով, ինչպիսի՞ մանիպուլյացիաներ են կիրառվել հոդվածում՝
1սկսենք վերնագրից՝ (Տավուշի մարզպետի արտասովոր հորդորը գյուղապետերին պետք է օգնեն որ գյուղացին վարկ չվերցնի) հոդվածի բովանդակությանը անհամապատասխան  ու  արտահայտած մտքի  խեղաթյուրված և ոչ ճիշտ պատկերում
2արծարծվող նյութի և լուսանկարի իրադարձային  անհամապատասխանություն
3նյութը կայքում հրապարակվել էր նիստից մեկ շաբաթ հետո,հարց է առաջանում թե ո՞րն էր նյութը ուշ հրապարակելու պատճառը,ակնհայտ է, որ նյութը հրապարակվել է այն ժամանակ երբ այն կորցրել է իր արդիականությունը
4կայքում և օրաթերթում հրապարակված միևնույն նյութը ուներ  տարբերվող վերնագիր և  բովանդակություն (նման գործելաոճը ակնհայտորեն հակասում է «Ժողովրուրդ»-ի որդեգրած գաղափարախոսությանը (իսկ հրապարակված վերջին հոդվածները բացակայում էին կայքից Ժողովուրդ օրաթերթ))
5 ․․ Մարզխորհրդի նիստի շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը:
Այս հատվածում  բարոյախրատական բառի կիրառումը  անընդունելի է քանզի այն արդեն իսկ ձևավորում է միակողմանի վերաբերմունք հոդվածի նյութի վերաբերյալ
6«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետեւյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում խոզաբուծությամբ զբաղվելու համար, այնքան մեծ գումար, որ ամբողջ կյանքում չի կարող ունենալ: Դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, խոզերը չանկեն, երբ համագյուղացու խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»: Այս մասում արված մեջբերմանը հարկ է տարակուսանքով վերաբերվել քանզի  մոտավորապես բառը արդեն իսկ հուշում է մեջբերման ոչ այնքան հավաստի լինելու մասին, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ արտահայտության մեջ բացակայում է օրաթերթին տեղեկատվություն տրամադրող հստակ  աղբյուրը
7Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Մարզի համայնքներում անասունների մեծաքանակ անկումներ են լինում, սակայն շատ դեպքերում լաբորատոր հետազոտություններ չեն կատարվում անասունների անկման պատճառ դարձած հիվանդությունները պարզելու համար:
Պարբերության առաջին և երկրորդ մասի տրամաբանական անհամաձայնեցում և մտքի կոնտեկստից դուրս ներկայացում
8հետևելով ամբողջ հոդվածի մտքային շարադրանքին կարելի է ենթադրել մի բան, այն   ոչ թե հուլիսի 11-ի մարզխորհրդի նիստն էր  լուսաբանում այլ՝ մարզպետի   մտերիմը համարվող Ավետիք Ադամյանին կառավարության կողմից  փոխհատուցում տալը, որը սակայն  այնքան  էլ կապ չուներ մարզխորհրդի նիստի ժամանակ քննարկված հարցերի հետ (Հուլիսի 11-ի  Տավուշի մարզխորհրդի նիստի օրակարգ , ի դեպ մարզպետարանի կայքում բացակայում էր նիստի վերաբերյալ արձանագրությունը), 
9իսկ ինչ վերաբերում է վերնագրից սկսած ու հոդվածում պահպանված  այն մտայնությանը՝ թե մարզպետը «արտասովոր» հորդոր է հղել գյուղապետերին, որը դուրս է նրանց իրավասություններից օրենսդրական մակարդակով սխալ դիտարկում է, այսինքն ո՛չ գյուղապետները, ո՛չ էլ օրաթերթը չեն ուսումնասիրել ՀՀ օրենքը տեղական ինքնակառավարման մասին՝ մասնավորապես՝ 4-րդ գլխի 33-րդ հոդվածը(ՀՀ օրենքը տեղական ինքնակառավարման մասին)
10վերջին պարբերությունը որտեղ խոսվում էր մարզպետի նախաձեռնությամբ իրականացված շաբաթօրյակի մասին՝ ընդհանրապես կապ չունի հոդվածի բովանդակության հետ, կարծես վերը թվարկված բոլոր «մեղադրանքները» փոքր ինչ մեղմելու նպատակով է մատնանշվում շաբաթօրյակի փաստը (շաբաթօրյակը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին)։

Ընդհանրացնելով կարելի է ասել՝ մեդիասպառողի կողմից իրեն մատուցվող նյութերի ոչ քննադատական ընկալումն ու փաստերը տարամաբանական վերլուծության չենթարկելը պարարտ հող է ստեղծում մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման համար։

Հոդվածի վերլուծության ընթացքում կապ հաստատեցի  օրաթերթի հետ, սակայն բոլոր հարցադրումները, որոնք տրվել են՝ «Ժողովուրդ»  օրաթերթին՝  մնացել են անպատասխան։


Комментариев нет:

Отправить комментарий